Դեկտեմբեր 07, 2019 09:34 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջունելով բարության մարգարե Մոհամմադին և ձեզ, շարունակում ենք "Ելք դեպի լույս" հաղորդաշարը, որտեղ մատչելի կերպով ներկայացնում ենք Աստծո խոսքը` Ղուրանում:

Աբրահամ սուրայի 15 և 16-րդ այաներ

وَاسْتَفْتَحُوا وَخَابَ کُلُّ جَبَّارٍ عَنِیدٍ 

مِنْ وَرَائِهِ جَهَنَّمُ وَیُسْقَى مِنْ مَاءٍ صَدِیدٍ

Այդ ժամանակ նրանք Աստծուց հաղթանակ խնդրեցին: Բոլոր գոռոզ ու անհավատ մարդիկ բնաջնջվեցին:

Գեյհենը կուլ տվեց նրանց: Նրանք իրենց ծարավը պիտի հագեցնեն միայն նեխած ջրով:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ անհավատների սպառնալիքներն ապարդյուն են, քանզի ըստ Աստծո պատվիրանի, իրենք ենթակվելու են չարչարանքի հենց այս աշխարհում և ոչնչացվելու են: Այս այաներն ասում են. Աստվածային  խոստումն իրականություն դարձավ և անհավատները չհասան իրենց նպատակին: Սա նրանց պատիժն է աշխարհում : Եվ հանդերձյալում նույնպես նրանք ծանր չարչարանքի են ենթակվելու: Նրանք կրակի մեջ սառը ջրի փոխարեն խմելու են պղտոր ջուր: Ղուրանի տարբեր այաներում մարգարեն հաղթանակի մասին խոստումներ է տալիս: Վեջնական հաղթանակը սակայն գալու է այն ժամանակ, երբ իմամ Մահդին, որպես Աստծո մարգարեներից մեկը, գալու է փրկելու աշխարհն ու մարդկությունը: Ուստի բոլոր կրոնները պատմության ընթացքում մշտապես սպասել և սպասում են, որպեսզի Աստծո այս խոստումն իրականանա:

Այս այաներից սովորում ենք

1. Հավատացյալը երբեք չպետք է հուսահատվի և մշտապես պետք է սպասի այն օրվան, երբ աշխարհում հաստատվի արդարություն:

2.  Անհատավները չպետք է կարծեն, որ նրանց խոշտանգումներն անպատասխան են մնալու: Որովհետև հանդերձյալ կյանքում նրանք կանգնելու են Աստծ առջև:

Աբրահամ սուրայի 17-րդ այա

یَتَجَرَّعُهُ وَلَا یَکَادُ یُسِیغُهُ وَیَأْتِیهِ الْمَوْتُ مِنْ کُلِّ مَکَانٍ وَمَا هُوَ بِمَیِّتٍ وَمِنْ وَرَائِهِ عَذَابٌ غَلِیظٌ

Նրանք կաթիլ կաթիլ պիտի խմեն այն և այդ հեղուկը պիտի հոսի դժվարությամբ: Մահը նրանց շրջապատելու է բոլոր կողմերից: Բայց նրանք չեն մեռնելու: Այս ջուրը խմելուց հետո էլ սոսկալի չարչարանքներ են կրելու:

Այս այան ներկայացնում է  անհավատների վիճակը դժոխքում, որոնք պարտավորվում են իրենց ծարավը հագեցնելու համար խմել գարշահոտ հեղուկ: Հենց նրանք, ովքեր հարբում էին աշխարհիկ կյանքում և ծաղրում հավատացյալներին: Այսպես են նրանք ստորանալու : Մյուս կողմից, հանդերձյալ կյանքի չարչարանքներն այնքան խիստ են, որ դժոխայինն ամեն պահ մահ է խնդրում: Սակայն մահ գոյություն չունի և չարչարանքները հավերժական են:

Այս այայից սովորում ենք

1. Ժամանակի ընթացքը չի վերացնում դժոխքի չարչարանքները: Դրանք գնալով ավելի են խստանում:

2. Դժոխքում մահ չկա և չարչարանքները հավերժական են:

Աբրահամ սուրաի 18-րդ այա

مَثَلُ الَّذِینَ کَفَرُوا بِرَبِّهِمْ أَعْمَالُهُمْ کَرَمَادٍ اشْتَدَّتْ بِهِ الرِّیحُ فِی یَوْمٍ عَاصِفٍ لَا یَقْدِرُونَ مِمَّا کَسَبُوا عَلَى شَیْءٍ ذَلِکَ هُوَ الضَّلَالُ الْبَعِیدُ

 Անհավատների արարքները նման են այն փոշուն, որ փոթորիկի ժամանակ ցիրուցան է լինում: Նրանք որևէ օգուտ չեն քաղելու այդ գործերից: և դա լինելու է իրենց մոլորության լրացումը:

Ղուրանը բազմաթիվ այաներում խոսել է այն մասին, թե անհավատների գործերը սին են, դրանք նմանեցնելով ջրի երեսի փրփուրին կամ փոշուն, որոնք շատ արագ անհետանում են: Նման մարդիկ եթե անգամ լավություն են անում, նկատելի չէ, քանի որ նրանց վատ գործերն ավելի շատ են: Սակայն հավատացյալների համար Աստված որոշել է, որ անգամ նրանց սխալ արարքները, ապաշխարելու դեպքում վերածվում են բարի գործերի: Ղուրանը խոսում է  նաև մոլորությունների մասին, որ կարող են շատ խորը լինել: Օրինակ այստեղ ասվում է. "Նրանք այնքան են հեռացել ճշմարտությունից, որ նրանց վերադարձն անկարելի է դարձել":

Այս այայից սովորում ենք

1. Քանի որ անհավատների առերևույթ բարի գործերը բխում են նրանց անմաքուր էությունից, դրանք նման են մոխրի, որի հիմքը կրակն է և ծխից բացի, դրանից ոչինչ չի մնում:

2. Անհավատների գործերը ձեզ չպետք  է խաբեն, քանի որ չունեն հիմք և շատ շուտ անհետանում են:

 

Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն

լավն ու բարին: