Ելք դեպի լույս 418
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Աբրահամ սուրայի 23-րդ այա
وَأُدْخِلَ الَّذِینَ آمَنُوا وَعَمِلُوا الصَّالِحَاتِ جَنَّاتٍ تَجْرِی مِنْ تَحْتِهَا الْأَنْهَارُ خَالِدِینَ فِیهَا بِإِذْنِ رَبِّهِمْ تَحِیَّتُهُمْ فِیهَا سَلَا
Այն հավատացյալները, որ առաքինի են, կմտնեն պարտեզներ, ուր գետեր են հոսում և այնտեղ կբնակվեն հավիտյանս: Աստծո թույլտվությամբ պիտի ողջունեն իրար` խաղաղություն ընդ ձեզ բառերով:
Ըստ Ղուրանի, եթե դժոխայինները չարչարանքների մեջ են ընկնում, դրախտայինները հատուկ հագանքով են մտնում դրախտ : Եվ Աստված ցանկանում է, որ նրանք մշտապես լինեն այնտեղ: Իհարկե պարզ է, որ բոլորին չէ, որ վիճակված է դրախտ գնալ և նրանք են արժանի այդ վայրին և աստվածային մարգարեների կողքին լինելուն, ովքեր սրտանց հավատալուց բացի, բարեգործ են և օգնում են ուրիշներին
Այսայայիցսովորումենք
1. Ուրիշներին բարևելը քաղաքավարություն է:Եվ Աստված բոլորին կոչ է արել մշտապես բարևել միմյանց
2. Թեև մարդու կյանքն այս աշխարհում կարճ է, սակայն բարեգործներն ունենալու են հավերժական կյանք: Այսպես է խոստացել Աստված:
Աբրահամ սուրայի 24 և 25-րդ այաներ
أَلَمْ تَرَ کَیْفَ ضَرَبَ اللَّهُ مَثَلًا کَلِمَةً طَیِّبَةً کَشَجَرَةٍ طَیِّبَةٍ أَصْلُهَا ثَابِتٌ وَفَرْعُهَا فِی السَّمَاءِ
تُؤْتِی أُکُلَهَا کُلَّ حِینٍ بِإِذْنِ رَبِّهَا وَیَضْرِبُ اللَّهُ الْأَمْثَالَ لِلنَّاسِ لَعَلَّهُمْ یَتَذَکَّرُونَ
Դուք չգիտե՞ք թե Աստված ինչի է նմանեցնում բարի խոսքը: Փրկարար ծառ է այն, որ խոր արմատներ ունի և որի ճյուղերը դեպի երկինք են բարձրանում:
Այդ ծառն,Աստծո կամոք, ամեն եղանակի պտուղ է տալիս: Աստված մարդկանց հետ առակներով է խոսում, որպեսզի խրատվեն նրանք:
Աստված այս այաներում ճիշտ հավատքը նմանեցնում է մի առողջ ծառի, որի ամուր արմատը տարածվել է հողում և որն ունի առողջ մրգեր: Իսկ այդ մրգերը նրանց բարի գործերն են: Այսպիսի հավատքը նման է մշտապես աճող ծառին, որը բոլորին օգուտ է տալիս: Եվ այդ ծառի ամենափոքր օգուտը դրա ստվերն է, որի տակ մարդիկ կարողանում են զովանալ ու հանգստանալ: Իսկ հավատքի ծառը և' աշխարհիկ և' հանդերձյալ կյանքում բերքատու է, բայց հարստությունը, ուժը և պաշտոնը այնպիսի ծառեր են, որոնք միայն աշխարհիկ կյանքում և սահմանափակ ժամանակով կարող են պտուղ տալ:
Այս այայից սովորում ենք
1. Հավատքի ծառը մշտապես բերքատու է և չունի աշուն:
2. Աստծո խոսքը մնայուն է և կանգուն, որովհետև ճշմարիտ է:
Աբրահամ սուրայի 26-րդ այա
وَمَثَلُ کَلِمَةٍ خَبِیثَةٍ کَشَجَرَةٍ خَبِیثَةٍ اجْتُثَّتْ مِنْ فَوْقِ الْأَرْضِ مَا لَهَا مِنْ قَرَارٍ
Չար խոսքը նման է մի տգեղ ծառի, որի արմատները հողի մեջ չեն տարածվում, այլ հողի երեսին ընկած են և որը կանգուն չէ:
Հավատքի դիմաց կա նաև անհավատությոնը և սխալ գաղափարները, որոնք ոչ մի հիմք չունեն ու մշտական չեն: Այդպիսի հավատքներն ու խոսքերը նման են թփերի, որոնք ոչ միրգ են տալիս և ոչ էլ խորը արմատ ունեն: Նրանք նման են մոլախոտերի, որոնք ծառերին ու բույսերին թույլ չեն տալիս աճել:
Այս այայից սովորում ենք
1. Արդարն ու անարդարը, ճիշտն ու սխալն իրարից զանազանելու համար պետք է օրինակներ բերել և դա պետք է հատկապես երիտասարդների դաստիարակության գործում:
2. Հավատացյալները չպետք է մտահոգվեն, որ իրենց ընդդիմադիրները կարող են ուժ հավաքել ու աճել: Որովհետև սխալը հավերժ չէ: Հավերժ է միայն ճշմարտությունը:
Աբրահամսուրայի 27-րդ այա
یُثَبِّتُ اللَّهُ الَّذِینَ آمَنُوا بِالْقَوْلِ الثَّابِتِ فِی الْحَیَاةِ الدُّنْیَا وَفِی الْآخِرَةِ وَیُضِلُّ اللَّهُ الظَّالِمِینَ وَیَفْعَلُ اللَّهُ مَا یَشَاءُ
Աստված հավատացյալներին պիտի ամրապնդի այս աշխարհում և հանդերձյալ կյանքում աներեր խոսքով:Աստված մոլորեցնում է բռնատերերին: Նա կանի այն, ինչ ցանկանա:
Այս այան ասում է, որ հավատացյալները պետք է իմանան, որ Աստված օգնում է իրենց և թույլ չի տա, որ հակառակորդների սադրանքներն իրականություն դառնան: Աստված թույլ չի տա, որ անհավատները հասնեն իրենց նպատակներին: Սա է Աստծո ուղին: Նա կանի այն, ինչ ցանկանա, և ոչ մի բան նրա առջև արգելք չի լինի:
Այս այայից սովորում ենք
1. Եթե Աստծո արգելքները չլինեն, նույնիսկ հավատացյալները չեն կարող դիմադրել սատանայական գայթակղություններին:
2. Աստծո օգնությունը ստանալը կախված է այն ճանապարհից, որը մարդն ընտրում է կյանքում:
Հաջորդ անգամ կներկայացնենք Ղուրանի այլ այաների մեկնաբանություն:Ցտեսություն: