Դեկտեմբեր 07, 2019 13:05 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Աբրահամ սուրայի 32 և 33-րդ այաներ

اللَّهُ الَّذِی خَلَقَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ وَأَنْزَلَ مِنَ السَّمَاءِ مَاءً فَأَخْرَجَ بِهِ مِنَ الثَّمَرَاتِ رِزْقًا لَکُمْ وَسَخَّرَ لَکُمُ الْفُلْکَ لِتَجْرِیَ فِی الْبَحْرِ بِأَمْرِهِ وَسَخَّرَ لَکُمُ الْأَنْهَارَ 

وَسَخَّرَ لَکُمُ الشَّمْسَ وَالْقَمَرَ دَائِبَیْنِ وَسَخَّرَ لَکُمُ اللَّیْلَ وَالنَّهَارَ

Աստված է, որ երկնքներն ու երկիրը ստեղծեց: Նա է, որ երկնքից անձրև է իջեցեցրեց, ծաղկեցնելու համար այն բազմազան պտուղները, որ որպես սնունդ են ծառայում ձեզ: Իր հրամանով է նավը ճեղքում ծովի աիքները, գետերը դրել է ձեր տամադրութան տակ ձեր կարիքների համար,

լուսնին ու արևին հրամայել է ձեզ լուսավորել, գիշերն ու ցերեկն է կազմել, որպեսզի ծառայեն ձեր կարիքներին: 

 Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված իր ծառաներին հորդորել է աշխարհիկ ու հանդերձյալ կյանքերում երջանկության հասնելու համար աղոթել ու բարեգործություն անել: Աս այան ասոմ է. Աղոթեք այն Աստծուն, որն իր վեհութամբ ստեղծել է տիեզերքը: Բարություն արեք Աստծո ճանապարհին, քանզի այն, ինչ ձեր տրամադրության տակ է, Աստծո շնորհներն են համարվում: Այս այան խոսում է  ջրի մասին նախ` որպես անձրև, որը կյանքի աղբյուր է, երկրոդ` ծովի ջրերը, որոնք ոչ միայն ձկներիկն են սնում, այլ նաև լավագույն ու էժան ճանապարն են ապրանք տեղափոխելու համար: Եվ նույնիսկ այսօր, երբ ստեղծվել են ինքնաթիռներ, աշխարհի առևտրի մեծ մասը կատարվում է ծովերի ու օվկիանոսների միջոցով, որոնք Աստված ստեղծել է մարդու համար: Եվ վերջապես գետերը, որ ոռոգում են դաշտերը: Արևն ու լուսինը, որոնց շարժման հետևանքով առաջանում են գիշերն ու ցերեկը, որքան էլ որ մարդու հսկողության տակ չլինեն, Աստծո կողմից այնպես են ստեղծվել, որ մարդուն պարգևեն խաղաղություն:

Այս այայից սովորում ենք

1. Աստվածային բոլոր  բարիքներից ամենամեծը ջրի բարիքն է, որն ամենակարևորն է և առանց որի մարդը չի կարող գոյատևել:

2. Բոլոր բնական երևույթները գտնվում են  Աստծո հսկողության տակ և ենթարկվում են Աստծո կամքին:

3. Ոչ միայն երկիրը, այլև լուսինն ու արևը, և առհասարակ տիեզերքը, ստեղծվել են մարդու և նրա կարիքները հոգալու նպատակով:

Արահամ սուրայի 34-րդ այա

وَآتَاکُمْ مِنْ کُلِّ مَا سَأَلْتُمُوهُ وَإِنْ تَعُدُّوا نِعْمَتَ اللَّهِ لَا تُحْصُوهَا إِنَّ الْإِنْسَانَ لَظَلُومٌ کَفَّارٌ

Աստված ձեզ տվեց այն ամենն ինչ խնդրեցիք, իր բարերարություններն անթիվ են: Մարդը, որքան անիրավ է իր ապերախտությամբ:

 

Այս այան ասում է. Աստված ապահովել է ձեր բոլոր կարիքները և ձեզ տվել է բարիքներ, որոնք մարդը չի կարող հաշվել: Այդուհանդերձ, շատ մարդիկ չեն փառաբանում Աստծուն և ճիշտ չեն օգտվում բարիքներից: Նման մարդիկ անհնազանդ են Աստծո նկատմամբ և անտեսում են աստվածային բարիքները:

Այսայայից սովորում ենք

1. Աստված մարդուն տվել է բազմաթիվ հնարավորություններ: Եվ եթե կա որևէ թերություն, այն բխում է իրար նկատմամբ մարդկանց չարությունից ու անարդարությունից:

2. Մարդը, որ ուժ չունի հաշվել բարիքները, չի կարող լիարժեք փառաբանել դրանք:

Աբրահամ սուրայի 35-րդ այա

وَإِذْ قَالَ إِبْرَاهِیمُ رَبِّ اجْعَلْ هَذَا الْبَلَدَ آمِنًا وَاجْنُبْنِی وَبَنِیَّ أَنْ نَعْبُدَ الْأَصْنَامَ 

Աբրահամն աղոթեց Աստծուն այսպես. «Տեր, պահպանիր այս քաղաը խաղաության մեջ, և ինձ ու իմ սերնդին հեռու պահիր կռապաշտությունից»:

 

Այս սուրան կոչվումէ Աբրահամ և այստեղից սկսվում են Աբրահամի մասին պատմությունը և նրա խոսքերը, երբ հաղորդակցվում էր Աստծո հետ: Երբ Աբրահամը և Իսմայելը վերանորոգեցին Աստծո տաճարը, այս աստվածային մարգարեն շատ աղոթքներ կարդաց ու շատ խնդրանքներով դիմեց Աստծուն: Այս այան վերաբերում է  Մեքքան ապահով լինելու խնդրանքին: Պարզ է, որ այն վայրը, որը պետք է լինի աղոթելու և միաստվածության ու բոլոր աստվածապաշտներին իմի բերելու կենտրոն, պետք է ապահով լինի, որպեսզի այնտեղ որևէ բռնությոն չկիրառվի: Եվ ոչ միայն մարդիկ, այլ նաև բույսերն ու կենդանիները նույնպես պետք է հարգանքի արժանանան: Ահա սա էր Աբրահամի խնդրանքը , որը կատարվեց: Եվ Մեքքան, որպես սրբավայր, մինչ օրս համարվում է  ապահով քաղաք: Աստված խոստացել է, որ պահպանելու է այս քաղաքը սադրանքներից: Եվ հետաքրքիր է, որ չնայած Աբրահամը համարվում է պատմության մեջ առաջին մարդը, ով փշրեց կուռքերին, այդուհանդրձ աստվածապաշտությոնն ամրապնդելու համար, նա Աստծուց խնդրում է իրեն և իր սենդին հեռու պահել կռապաշտությունից:

Այս այայից սովորում  ենք

1. Աստվածային առաջնորդները առաջին հերթն պետք է մտածեն մարդկանց ապահովության մասին և ստեղծեն համապատասխան պայմաններ աղոթելու համար:

2. Մարդը մշտապես կանգնած է մոլորվելու վտանգի առջև: Ուստի պետք է աղոթելով ապավինենք Աստծուն և նրանից խնդրենք, որ պահպանի մեզ:

Հաջորդիվ  կներկայացնենք Ղուրանի այլ այաների մեկնաբանություն: Ցտեսություն: