Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում ԱՄՆ Սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը, ԼՂ-ի կապակցությամբ ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունների կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահի արձագանքին, ԼՂ-ի հարցի շուրջ վերջին զարգացումներին և Ադրբեջանի խորհրդարանի արձակմանը:
------------------
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձեւը։
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի հեղինակած թիվ 150 բանաձևի ընդունումը հաջորդում է Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի ընդունմանը։ Այն 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունվել էր հոկտեմբերին։
Վերջին շրջանում բանաձևը Սենատի օրակարգ բերելը երեք անգամ արգելափակվել էր սենատորների վետոյի իրավունքով։ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը թույլ չէին տվել, որ բանաձեւն ընդգրկվի Սենատի օրակարգում:
Դեկտեմբերի 12-ի հստակ դիրքորոշմամբ ԱՄՆ Սենատն առաջին անգամ ճանաչեց ու դատապարտեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը։
--------------------
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը անհիմն է համարել Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը:
«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է.«Փաշինյանի կարգախոսն այն մասին, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման ձևաչափը պետք է ընդունելի լինի բոլորին, փուչ ու դատարկ կարգախոս է և ցույց է տալիս Երևանն այս կապակցությամբ ոչ մի գործնական ծրագիր չունի»:
Անդրադառնալով Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարաների միջև վերջերս կայացած բանակցություններին Քոչարյանն ասել է.«Բանակցությունների այս փուլի արդյունքները ցույց են տալիս, որ երկխոսությունների ռազմավարությունը լիովին պարտված է»:
Քոչարյանի հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման կողմերը չպետք է երկարատևում խնդրի խաղաղ կարգավորման ակնկալիք ունենան:
Հայաստանի երկրորդ նախագահի կարծիքով, Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները ապարդյուն են լինելու:
Հատկանշական է, որ վերջերս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակներում «Fox LA» ալիքին տված հարցազրույցում ասել էր.«Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ցանկացած ելք պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովրդի համար»:
Ավելի վաղ, տարածաշրջանի քաղաքական շրջանակների մեծ մասը Հայաստանի վարչապետի այս արտահայտությունները համարում էին Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Հայաստանի նոր քաղաքականությունը, սակայն Քոչարյանի վերջերս արած հայտարարությունները ցույց են տալիս, որ նա փորձում է Հայաստանի ու Ղարաբաղի բնակչության մոտ ձևավորել այն կարծիքը, որ Հայաստանի վարչապետի հայտարարություններն անհիմն են և հայ պաշտոնյաները փորձում են խաբել ժողովրդին:
Միևնույն ժամանակ, ըստ Քոչարյանի, քանի դեռ չնախատեսված և անսպասելի ինչ-որ բան չի պատահել, տարածաշրջանի ժողովուրդները չպետք է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ակնկալիք ունենան:
Ռուս ադրբեջանագետ Ստանիսլավ Թարասովն այս կապակցությամբ NEWS.am կայքին տված հարցազրույցում ասել է.«Հայաստանը պետք է հույս ունենա, որ հակառակ նախորդ սերնդի, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորների նոր սերունդը կկարողանան տարբեր կերպ գնահատել խնդիրները և Հայաստանի հետ հարաբերությունների հարցով առաջ քաշել հաշտության սցենարներ»:
Հայաստանն ակնկալում է Ադրբեջանից բոնուսներ ստանալով մոտենալ այս երկարատև խնդրի կարգավորմանը: Այդուհանդերձ ռուս փորձագետները պառլամենտական արտահերթ ընտրություններից հետո Ալիևի կառավարության դիրքորոշումների փոփոխության ակնկալիք ունեն:
Փաստորեն, չնայած որ ամենայն հավանականությամբ Ղարաբաղի խնդրի կարգավորումը երկար կտևի, սակայն Բաքվում քաղաքական փոփոխությունները կարող են որոշ չափով նվազեցնել կողմերի միջև առկա լարվածությունը:
--------------------------
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ խնդրի կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2020 թ. հունվարին:
Մամեդյարովը նաև շոշափել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող «կարմիր գծին»:
«Մենք Բրատիսլավայում շոշափել ենք առարկայական հարցեր: Առաջին հերթին՝ մենք պետք է հասկանայինք՝ որտեղ է այն «կարմիր գիծը», որից այն կողմ չի կարելի անցնել: Մենք հասկանում ենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը», նրանք էլ, հավանաբար, հասկանում են՝ որտեղ է Ադրբեջանինը»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարեց. «Չնայած կողմերի դիրքորոշումների տարբերությանը, ղարաբաղյան հակամարտության հարցում հնարավոր է փոխըմբռնում գտնել»:
«Ես չէի ասի, որ մենք ինչ-որ կերպ գրանցել ենք կողմերի հետագա երկխոսության տեսլականի անհնարինությունը: Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են՝ ակնհայտ է, այլապես բանակցային գործընթաց չէր լինի»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, ամեն կերպ կնպաստի այս երկխոսության շարունակմանը հանուն երկարատեւ հակամարտության կարգավորման:
«Ամեն ինչ կանենք, որ երկխոսությունը կառուցողական շարունակություն ունենա, եւ կողմերը կարողանան գտնել փոխընդունելի որոշումներ»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ որոշ ոլորտներում երկխոսության օրինակներ արդեն եղել են. «Չնայած դիրքորոշումների տարբերությանը եւ նշված կարմիր գծերին, ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել: Խոսքը, մասնավորապես, լրագրողների խմբերի փոխանակման մասին է, ահա եւ հոյակապ օրինակ: Միջնորդների դերն այս հարցում կառուցողական էր»,- նշել Զախարովան:
---------------------------------
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ մղվող պայքարի առանձնահատկություններին:
-------------------------------------
Կառուցվածքային բարեփոխումների իրականացման և արտահերթ ընտրություններ կազմակերպելու նպատակով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն իրենց համաձայնությունը տվեին Միլլի Մեջլիսի արձակմանը:
Ադրբեջանի խորհրդարանը վավերացրեց Միլլի Մեջլիսի արձակման և արտահերթ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ ղեկավարող «Ենի Ազարբայջան» կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացրած նախագիծը: Ադրբեջանի Սահմանադրության համաձայն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին վերջնական որոշումն ընդունելու է երկրի նախագահը:
Ադրբեջանի խորհրդարանը 125 պատգամավորներ ունի: Խորհրդարանի մանդատների մեծամասնությունը պատկանում է «Ենի Ազարբայջան» կուսակցությանը: Նման պայմաններում առանց որևէ դժվարության խորհրդարանից անցնում էին Բաքվի իշխանությունների ներկայացրած օրինագծերն ու նախագծերը:
Հիշեցնենք, որ «Ենի Ազարբայջան» կուսակցությունն անցած տարի դեմ գնաց արտահերթ ընտրություններ անցկացնելու Իլհամ Ալիևի իշխանության ընդդիմադիրների պահանջին: Այդուհանդերձ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովն արտահերթ ընտրությունների կազմակերպման կապակցությամբ ասել է. «Նոր մարտահրավերները, հասարակության պահանջներն ու նաև այլ գործոններ անհրաժեշտ են դարձնում նաև օրենսդիր իշխանության կազմում բարեփոխումները»:
Ադրբեջանի Սահմանադրության համաձայն խորհրդարանական ընտրությունները պիտի տեղի ունենային 2020 թվականի նոյեմբերին, սակայն Բաքվի իշխանության որոշմամբ ընտրությունները տեղի կունենան հառաջիկա փետրվարին:
Ասվում է, թե Բաքվի իշխանությունները նպատակ ունեն Ադրբեջանում գործադրել Ղազախստանում Նուրսոլթան Նազարբայևի միջոցով ներմուծված իշխանական մոդելը: Այս շրջագծում ամենայն հավանականությամբ Իլհամ Ալիևը հատուկ կոչում ստանալով ինչ-որ պաշտոն է ստանձնելու, իսկ այս պահին փոխնախագահի պաշտոնը վարող նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան նախագահի պաշտոնում փոխարինելու է նրան: