Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (85)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի աշխարհահռչակ դեմքերի մասին զրուցաշարի հերթական թողարկումը: Այսօր շարունակելու ենք նախորդ թողարկումներում սկսած մեր զրույցը,որը նվիրված է լուսնային 6-րդ դարի՝ փրկչական 12-րդ դարի իրանցի անվանի փիլիսոփա, հեքիմ ու միստիկ, Շեյխ-էլ-Էշրաղ անունով հայտնի Շեյխ Շահաբեդդին Աբոլֆոթուհ Յահյա Իբն Հաբաշ Սոհրեվարդիի կյանքին, ստեղծագործություններին ու ծառայություններին։Ընկերակցեք մեզ:
Ասացինք, որ փիլիսոփա, միստիկ և իսլամական փիլիսոփայության մեջ լուսավորության կամ Էշրաղի իմաստասիրության հիմնադիր Շեյխ Շահաբեդդին Սոհրեվարդին անհերքելի դերակատարություն է ունեցել իսլամական փիլիսոփայության, միստիցիզմի ու իմաստասիրության տարածման գործում: Նա եղել է իսլամական փիլիսոփայության կարևոր դպրոցներից համարվող Էշրաղի կամ Լուսավորման փիլիսոփայության հիմնադիրը: Սոհրեվարդին ծնվել է լուսնային հիջրեթի 549 թվականին՝ Զանջանի մերձակա Սոհրեվարդ գյուղում և լուսնային հիջրեթի 587 թվականին՝ 38 տարեկանում, Հալեպի մի խումբ կրոնագետների դավադիր քայլի հետևանքով սպանվել է Սալահեդդին Այուբիի հրամանով: Նրա կարճատև կյանքի արդյունքը նրանից հիշատակ մնացած 50 ստեղծագործություններն են: Իրանցի փիլիսոփայի ստեղծագործությունների մի բաժինը առակներ ու առեղծվածային բովանդակությամբ պատումներ են, որոնք բանասերների համոզմամբ Սոհրեվարդիի իրական ու առանց քողի դիմագիծն են ցույց տալիս: Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք Սոհրվարդիի մի շարք ստեղծագործություններին: Այնուհետև քննարկելով արևմուտքցի մտավորականության և փիլիսոփաների մոտ Սոհրեվարդիի գրաված դիրքը և իրանցի այս մեծ փիլիսոփայի մասին աշխարհի ճանաչողությունը պտույտ կատարեցինք Ֆրանսիայում ու Գերմանիայում:
---
Արևմուտքում ու անգլիախոսների մոտ Սոհրեվարդիի մասին ուսումնասիրությունների առաջատարների մեջ ամենաականավորը մի իրանցի է: Սեյեդ Հոսեյն Նասրը 1950-ական թվականներին սկսեց Սոհրեվարդիին արևմուտքին ծանոթացնելու աշխատանքը: Այս ուղղությամբ նրա ստեղծագործություններն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց բոլորին անդրադառնալ հետևաբար պիտի բավարարվենք դրանցից մի քանիսը ներկայացնելով:
Առաջին աշխատությունը Սոհրեվարդիի պարսկերեն լեզվով ստեղծագործություններն են, որոնք հրատարակվել են Սեյեդ Հոսեյն Նասրի նախաբանով: Նասրը Սոհրեվարդիի ստեղծագործություններն ու գաղափարները ներկայացնող բազմաթիվ հոդվածների հեղինակ է, որոնցից կարելի է հիշել Շեյխ Էշրաղ Շահաբեդդին Սոհրեվարդիի պարսկերեն ստեղծագործությունները և Սոհրեվարդիի Էշրաղ վարդապետության տարածումը: Նասրը մի այլ հոդվածում անդրադարձել է Հնդկական թերակղզում ու արևմուտքում սուֆիական մտածողության տարածմանը: Մ. Մ. Շարիֆի ջանքերով հրատարակված Իսլամական փիլիսոփայության պատմության մեջ Նասրի հոդվածը համարվում է այս ուղղությամբ անգլերեն լեզվով գրված առաջին համապարփակ հոդվածը: Նասրը «Երեք մուսուլման հեքիմներ» գրքում և 1960 թվականին հրատարակված «Սոհրեվարդին՝ նահատակ շեյխը և Էշրաղի ու միստիցիմի առաջատարը» հոդվածում Սոհրեվարդիին արևմուտքցի ընթերցողին ներկայացնելու ուղղությամբ մեծ քայլեր է վերցրել:
Մաջիդ Ֆախրին էլ իրանցիներից մեկն է, որ Սոհրեվարդիի մասին արաբերեն լեզվով գրված բազմաթիվ հոդվածներից բացի նրա մասին համառոտ ակնարկ է կատարել իր «Իսլամական փիլիսոփայության պատմությունը» գրքում: Նա «Փիլիսոփայությունը, դոգմատիզմը և իսլամում հունական մտածողության ազդեցությունը» աշխատության մեջ մի հատուկ բաժին է հատկացրել պերիպատետիկյանների մասին Սոհրեվարդիի քննադատությանը: Անգլիացի փիլիսոփա Ռիչարդ Նեթոնը ոչ միայն իր որոշ ստեղծագործություններում ակնարկել է Սոհրեվարդիին, այլև քննարկել է աշխարհի գոյության համակարգի մասին Սոհրեվարդիի նեո-պլատոնյան տեսությունը և նրան համարել է սուֆի փիլիսոփա: Էղբալ Լահուրին էլ դերակատար է եղել Սոհրեվարդիին անգլիախոսներին ներկայացնելու գործում: Նա «Փիլիսոփայության ընթացքն Իրանում» գրքում մի բաժին է հատկացրել սուֆիականությանն ու այդտեղ անդրադարձել է Սոհրեվարդիին ու Էշրաղի դպրոցին:
Սոհրեվարդիի պարսկերեն լեզվով գրված սուֆիական ստեղծագործություններից շատերն առաջին անգամ թարգմանվել ու հրատարակվել են Հարվարդի համալսարանի հետազոտող Վիլիամ Մ. Սաքսոնի կողմից, որը վերջերս վերահրատարակվել է: Գուցե կարելի լինի ասել, որ այս կարգի թարգմանությունների արդյունքում ամերիկացի որոշ բանաստեղծների, այդ թվում Վիլիամ Բլեյքի ու Վիլիամ Բաթերլիթսի մոտ հայտնվել են Էշրաղի դպրոցին պատկանող հատուկ տերմիններ: Նրանք իրենց ստեղծագործություններում ակնարկել են Էշրաղի սիմվոլներին ու այդ կապակցությամբ որոշ տերմինների: Ժամանակակից բանասեր Սալահ Սալեմ Ալին «Էշրաղի տերմինները Վիլիամ Բլեյքի ու Վիլիամ Բաթերլիթսի պոեզիայում» խորագրով հոդվածում ուսումնասիրել է ամերիկացի այս երկու բանաստեղծների վրա Սոհրեվարդիի ազդեցություններն ու նրանց միջև եղած ընդհանրությունները:
Հոգելույս Մեհդի Հաերի Յազդին անգլերեն լեզվով գրված իսլամական փիլիսոփայության մասին իր գլխավոր ստեղծագործություններից մեկում անդրադարձել է Սոհրեվարդիի գաղափարներին:
Անգլերեն լեզվով Սոհրեվարդիի մասին գրված քիչ հայտնի աշխատություններից կարելի է հիշել Էդվարդ Ջորջիի հոդվածը, որտեղ անդրադարձել է նոր ժամանակաշրջանում Էշրաղի դպրոցի վերածնունդին:
Անթոնի Թուֆին «Սիմվոլիզմն ու երևակայությունը Սոհրեվարդիի «Գաբրիելի փետուրի երգը» ստեղծագործության մեջ» հոդվածում քննարկել է Սոհրեվարդիի միջոցով սիմվոլիզմի կիրառումը և լույս սիմվոլն օգտագործելու նրա մեթոդը համեմատել է Ղազալիի հետ:
Սոհրեվարդիի մասին ուսումնասիրությունների հեղինակներից է նաև Ջոն Վալբրիջը: Նա «Աստվածային լույսի գիտությունը» խորագրով աշխատության մեջ անդրադարձել է Ղոթբեդդին Շիրազիին և Սոհրեվարդիի «Հեքմաթ-էլ-էշրաղ»-ի մյուս մեկնաբաններին: Վալբրիջը Սոհրեվարդիի մասին իր մեկ այլ հոդվածում նրան մի տեսակ նեո- ստոիցիստի: Վալբրիջը Սոհրեվարդուիի մասին մի վերջին՝ «Հին սերնդի ատաղձը» խորագրով հոդվածում քննարկել ու ուսումնասիրել է Սոհրեվարդիի Էշրաղի դպրոցի յուրահատկություններն ու ելակետը, իսկ իր հաջորդ հոդվածում առավելապես կենտրոնացել է Էշրաղի դպրոցի ելակետին:
---
Սոհրեվարդիի մասին Հանրի Քորբինի ու Սեյեդ Հոսեյն Նասրի առաջատար ուսումնասիրությունների արդյունքում շատ ուսանողներ հետաքրքրվեցին իրանցի այս փիլիսոփայի մտքերով ու 1970 թվականին այս կապակցությամբ դոկտորական բազմաթիվ ավարտաճառեր գրվեցին: Միշել Բայլբլին իր ավարտաճառը գրել է Սոհրեվարդիի պատմվածքների գրական յուրահատկությունների մասին: Բայլբլին «Էշրաղի մտածողությունը՝ Սոհրեվարդիի չափածո պատմվածքների քննարկումը» գրքում վերլուծել է Սոհրեվարդիի պատմվածքներն ու ընդգծել դրանց գրական արժեքը: Քազեմ Թեհրանին իր դոկտորական ավարտաճառում կենտրոնացել է Սոհրեվարդիի սուֆիական չորս աշխատությունների վրա և մանրամասը քննարկել է այդտեղ գոյություն ունեցող սիմվոլիզմը: Հոսեյն Զիային իր ավարտաճառը հատկացրել է Սհրեվարդիի տրամաբանությանը և առաջին անգամ այն միտքն է ներկայացրել, որ Սոհրեվարդին գերազանց ու հստակ տրամաբանական համակարգի է հետևում ինչը նրան առանձնացնում է պերիպատետիկյան մյուս փիլիսոփաներից: Նա Սոհրեվարդիի տրամաբանության մասին մի քանի հոդվածների և «Գիտությունն ու Էշրաղը» խորագրով մի աշխատության հեղինակ է:
Սոհրեվարդիին վերաբերող ուսումնասիրությունների շարանում Նահիդ Չարեդարի աշխատությունները ազդեցիկ դերակատարություն են ունեցել Սոհրեվարդիի անգլիախոս ընթերցողին ներկայացնելու գործում: Նրա ավարտաճառն ու նաև Սոհրեվարդիի մասին գրած մի քանի հոդվածները բացահայտում են Սոհրեվարդիի մտքերի տարբեր ծալքերը:
Իսպանացի փիլիսոփա Արագոս Ջոն Մանվելն էլ ուսումնասիրել է Սոհրեվարդիի մտքերի սուֆիական կողմերը: Իսպանացի մեկ այլ փիլիսոփա և հայտնի բանասեր Միգուել Հերնանդեզը «Սիմվոլն ու առեղծվածը իսլամական փիլիսոփայության մեջ՝ Ավիցեննայից մինչև Սոհրեվարդի» խորագրով աշխատության մեջ քննարկել է Սոհրեվարդիի մտքերում հոգևոր սիմվոլիզմը և դա համեմատել է Ավիցեննայի սիմվոլիզմի հետ: Հերնանդեզն իր մեկ այլ ստեղծագործության մեջ քննարկել է «Հեքմաթ-էլ-էշրաղ»-ի միստիկական ու փիլիսոփայական կառույցները և դրանց ընդհրանությունները: Սոհրեվարդիի մասին իսպաներեն լեզվով ուսումնասիրությունների շարանում պիտի հիշատակել նաև արգենտինացի երիտասարդ բանասեր Անդրիա Դո Վիտայի անունը, որն իր ավարտաճառը նվիրել է Սոհրեվարդիին և փորձում է իսպաներենի թարգմանել նրա որոշ ստեղծագործությունները:
Ճապոնիայում ու Իտալիայում էլ Սոհրեվարդիի մասին արժեքավոր ուսումնասիրություններեն կատարվել: Ճապոնիայում մի քանի բանասերներ վերջին տարիներին հետաքրքրվել են Սոհրեվարդիի ստեղծագործություններով ու թեև այդ լեզվով շատ աշխատություններ չեն հրապարակվել, այդուհանդերձ կատարված աշխատանքն ուշագրավ է: Ճապոնացի բանասերներից Թոշիկո Իզոտսոն 1970-ական թվականներին Հանրի Քորբինի ու Սեյեդ Հոսեյն Նասրի համագործակցությամբ կարողացավ Սոհրեվարդիի գաղափարներով հետաքրքրված մի շարք ուսանողներ դաստիարակել :
Իտալիայում էլ իտալացի հայտնի փիլիսոփա Փիու Ֆիլիփան Ռոնքոնին Սոհրեվարդիի մասին կարևոր աշխատության հեղինակ է:
---
Սոհրեվարդիի մասին հիշարժան աշխատանք է կատարվել նաև Հնդկական թերակղզում ու արաբական երկրներում, որոնց հնարավոր չէ անդրադառնալ այս կարճ ժամանակում: Մեր հաղորդումն ավարտում ենք նրա գերեզմանին գրված բանաստեղծական տողերով: «Այս գերեզմանի տերը գոհար էր, թաքնված գոհար, որի արժեքն Աստված գիտեր, սակայն ժամանակը նրա արժեքը չիմացավ, այդ պատճառով էլ Աստված նրան թաքցրեց մարդկանց հայացքներից ու վերադարձրեց իր խեցին»: