Ելք դեպի լույս 438
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 7 և 8-րդ այաներ
وَتَحْمِلُ أَثْقَالَکُمْ إِلَى بَلَدٍ لَمْ تَکُونُوا بَالِغِیهِ إِلَّا بِشِقِّ الْأَنْفُسِ إِنَّ رَبَّکُمْ لَرَءُوفٌ رَحِیمٌ ﴿۷﴾
وَالْخَیْلَ وَالْبِغَالَ وَالْحَمِیرَ لِتَرْکَبُوهَا وَزِینَةً وَیَخْلُقُ مَا لَا تَعْلَمُونَ ﴿۸﴾
Չորքոտանիները ձեր բեռները տանում են այնտեղ, որտեղ դուք կդժվարանայիք գնալ: Ձեր Աստվածը գթած և ողորմած է:
Նա ստեղծեց ձիերին, ջորիներին և ավանակներին, որոնք ձեզ համար ծառայում են թե հեծնելու, թե հանդիսավորությունների համար: Աստված ստեղծել է նաև այլ կենդանիներ, որոնց մասին դուք չգիտեք:
Այս այաները խոսում են կենդանիների տված օգուտների մասին: Ինչպես գիտենք, մարդն անցյալում կենդանիների միջոցով բեռ էր տեղափոխում: Այսօր որոշ գյուղերում ու լեռնային շրջաններում նույնպես մարդիկ շարունակում են օգտվել կենդանիներից: Հատկանշական է, որ այսօրվա զարգացած աշխարհում, ձիավարությունը համարվում է թանկ հաճույք և նման կենդանիները, ինչպես` ձին և ջորին, շարունակում են որոշ վայրերում օգտագործվել բեռնափոխադրումների համար:
Այս այաներից սովորում ենք
1. Աստծո կամոք, չնայած որ չորքոտանիներն ավելի ուժեղ են, սակայն ենթարկվում են մարդուն:
2. Աստծո ձեռքը բաց է արարչագործության մեջ: Եվ ինչ որ նրա իմաստությունն է պահանջում, նա այդպես էլ անում է:
Նահլ սուրայի 9-րդ այա
وَعَلَى اللَّهِ قَصْدُ السَّبِیلِ وَمِنْهَا جَائِرٌ وَلَوْ شَاءَ لَهَدَاکُمْ أَجْمَعِینَ ﴿۹﴾
Միայն Աստված է, որ ցույց է տալիս ճշմարիտ ճանապարհը,որոշ ճանապարհներ մոլորության են տանում : Եթե Աստված ցանկանա, բոլորիդ կառաջնորդի դեպի ճշմարիտ ճանապարհ:
Այս այան մեկ անգամ ևս խոսում է առաջնորդության բարիքի մասին, որը համարվում է Աստծո ամենամեծ բարիքներից: Այան ասում է, որ մարդու առջև գոյություն ունի երկու ճանապարհ: Մեկն այն ճանապարհն է, որն Աստված է մարդուն ներկայացրել: Դա ճշմարիտ ուղին է և մարդուն տանում է դեպի նպատակ: Երկրորդը մոլորության ուղին է, որը մարդուն տանում է ծայրահեղության և թույլ չի տալիս, որ նա հասնի իր նպատակին: Մարդը պետք է ընտրի այս ճանապարհներից մեկը: Սակայն Աստված մարդուն չի պարտադրում ընտրել: Որովհետև պարտադրանքն անիմաստ է: Եվ Աստված մարդուն ազատ է թողնում իր որոշումների մեջ:
Այս այայից սովորում ենք
1. Աստված է, որ մարդուն առաջնորդում է ու ցույց տալիս ճանապարհը: Սակայն մարդն ինքը պետք է ընտրություն կատարի:
2. Մարդն ունի կամք և դա Աստծո ցանկությունն է: Մարդն ինքն է որոշում ինչի հավատալ: Ուստի որևէ մեկին չի կարելի պարտադրել ընդունել իսլամը:
Նահլ սուրայի 10 և 11-րդ այաներ
هُوَ الَّذِی أَنْزَلَ مِنَ السَّمَاءِ مَاءً لَکُمْ مِنْهُ شَرَابٌ وَمِنْهُ شَجَرٌ فِیهِ تُسِیمُونَ ﴿۱۰﴾
یُنْبِتُ لَکُمْ بِهِ الزَّرْعَ وَالزَّیْتُونَ وَالنَّخِیلَ وَالْأَعْنَابَ وَمِنْ کُلِّ الثَّمَرَاتِ إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً لِقَوْمٍ یَتَفَکَّرُونَ ﴿۱۱﴾
Նա, է որ երկնքից ջուր է իջեցնում, որով հագեցնում եք ձեր ծարավը և աճում են բույսերը, (որոնցով սնվում են ձեր կենդանիները):
Աստված այն ջրի շնորհիվ դաշտերը, ձիթենին, արմավենին, որթատունկը և տարբեր տեսակի մրգեր է աճեցնում: Այս ամենը Աստծո զորության նշաններ են նրանց համար, ովքեր մտածում են:
Այս այաները խոսում են շատ կարևոր երևույթի` անձրևի մասին: Այաներն ասում են. Աստված ձեզ համար անձրև ուղարկեց, որի շնորհիվ բուսականություն է աճում, ծառերն են բերք տալիս: Եվ եթե մտածեք այս մասին, կտեսնեք, թե ջրի բարիքն ինչպիսի հրաշք է և դա ապացույցն է Աստծո զորության: Այս այաներում հատկապես անդրադարձ է կատավում արմավին, ձիթապտղին ու խաղողին, որոնք ունեն շատ լավ հատկություններ
Այս այաներից սովորում ենք
1. Անձրևաջուրը և ջուր է և կենսատու աղբյուր: Անձրևաջրով են սնվում և աճում բույսերը: Իսկ եթե անձրև չլինի, երաշտ կլինի ու չի լինի ոչ բուսականություն, ոչ կենդանություն:
2. Պետք է մշտապես խորհել արարչագործության մասին, որպեսզի հասկանանք, որ ծլարձակումն արարչի գործն է և ոչ թե հողագործի: Ամեն ինչ մարդու համար է և մարդն էլ պետք է լինի Աստծո համար:
Աստված Ձեզ պահապան