Հունվար 13, 2020 14:07 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նահլ սուրայի 12 և 13-րդ այաներ

وَسَخَّرَ لَکُمُ اللَّیْلَ وَالنَّهَارَ وَالشَّمْسَ وَالْقَمَرَ وَالنُّجُومُ مُسَخَّرَاتٌ بِأَمْرِهِ إِنَّ فِی ذَلِکَ لَآیَاتٍ لِقَوْمٍ یَعْقِلُونَ ﴿۱۲﴾

وَمَا ذَرَأَ لَکُمْ فِی الْأَرْضِ مُخْتَلِفًا أَلْوَانُهُ إِنَّ فِی ذَلِکَ لَآیَةً لِقَوْمٍ یَذَّکَّرُونَ ﴿۱۳﴾

 

Աստված որոշեց գիշերը, ցերեկը, արևը և լուսինը ձեր ցակությունները  գոհացնեն:Աստղերը  Նրա կամքին են ենթարկվել: Այս ամենը ապացույցներ են նրանց համար, ովքեր մտածում են:
Աստված ստեղծեց այն գույները, որ աշխարհը պարզել է ձեր առջև: Սա նույնպես նշան է նրանց համար, ովքեր խրատ են ընդունում:

Այս այաները խոսում են լուսնի ու արևի մասին և թե ինչպես են նրանց շնորհիվ լինում գիշերն ու ցերեկը: Այաներն ասում են, որ Աստված ոչ միայն երկրի վրա ապրող էակներին է ստեղծել, այլ նաև լուսինն ու արևը, որպեսզի ծառայեն մարդուն ու լուսավորեն նրա կյանքը: Այս ամենն Աստծո արարչագործությունն են: Տիեզերքը ստեղծվել է Աստծո կամոք: Աստված արել է ամեն ինչ, որպեսզի մարդը կարողանա լավագույն կերպով օգտվել դրանցից: Եվ եթե գիտնականներն  ուշադիր լինեն, կհասկանան, որ Աստված ոչ միայն բարի է, այլ նաև հզոր ու իմաստուն:

Հաջորդ այայում անդրադարձ է կատարվում արարչագործության մեջ գույների բազմազանությանը, ինչը նույնպես Աստծո հզորության նշանն է: Այան ասում է, որ Աստված  արարչագործության մեջ կարևորել է գեղեցկությունը:

Այս այաներից սովորում ենք

1, Արարչագործությունը մարդու համար է, իհարկե գտնվելով Աստծո ձեռքում:

2, Բնության մեջ բազմաթվ գույների առկայությունն Աստոծո բարության ապացույցն է: Այս ամենը պատահականություն չէ և Աստված է այդպես կամեցել:

Նահլ սուրայի 14-րդ այա

وَهُوَ الَّذِی سَخَّرَ الْبَحْرَ لِتَأْکُلُوا مِنْهُ لَحْمًا طَرِیًّا وَتَسْتَخْرِجُوا مِنْهُ حِلْیَةً تَلْبَسُونَهَا وَتَرَى الْفُلْکَ مَوَاخِرَ فِیهِ وَلِتَبْتَغُوا مِنْ فَضْلِهِ وَلَعَلَّکُمْ تَشْکُرُونَ ﴿۱۴﴾

 

Աստված է որ ծովին ենթարկել է Իրեն, որպեսզի նրա շնորհիվ սնվեք թարմ մսով: Ծովից եք հավաքում այն զարդերը, որոնցով զադարում եք ձեր զգեստները: Դուք տեսնում եք, որ նավերը ճեղքում են ծովի ալիքները, որպեսզի ձեզ բաժին հասնի Աստծո բարիքներից: Գուցե շնորհակալ եղեք Աստծուց:

Այ այան խոսում է  ծովի մասին  և թե ծովն ինչ դեր ունեցավ մարդու կյանքում: Եթե ցամաքի վրա կենդանիներին պահելու գործը դժվար է, ծովերում նման դժվարություն չկա: Ծովը պահպանում է ձկներին ու մարդը նրանց չի կերակրում: Դրանից բացի, ամենագեղեցիկ ու թանկագին իրերն ի հայտ են գալիս ծովի հատակից: Ծովերը նաև լավագոյն միջոցն են մարդկանց տեղափոխության համար: Այս ամենն արվում է Աստծո կամոք և մարդն այստեղ որևէ դերակատարություն չունի: Ուստի Աստված մարդուն կոչ է անում գնահատել այս ամենը և լինել երախտագետ:

Այս այայից սովորում ենք

1, Աստված ոչ միայն մարդուն տվել է հանապազորյա հացը, այլ նաև ծովում ստեղծել է գեղեցիկ իրեր, որպեսզի նա օգտագործի:

2, Ծովն Աստծո բարության նշանն  է, որովհետև մարդը ծովի միջոցով տեղափոխում է նաև ապրանքներ:

Նահլ սուրայի  15 և 16-րդ այաներ

وَأَلْقَى فِی الْأَرْضِ رَوَاسِیَ أَنْ تَمِیدَ بِکُمْ وَأَنْهَارًا وَسُبُلًا لَعَلَّکُمْ تَهْتَدُونَ ﴿۱۵﴾

وَعَلَامَاتٍ وَبِالنَّجْمِ هُمْ یَهْتَدُونَ ﴿۱۶﴾

 

Աստված ամուր լեռներ զետեղեց երկրի վրա, որպեսզի այն տեղից չշարժվի: Նա է գծել գետերի  ընթացքը և ճանապարհները, որպեսզի ուղղություն ստանաք ճամփորդելիս:
Աստված երկնքում զետեղեց աստղերը, որպեսզի մարդիկ կարդան այն ճանապարհը, որին հետևում են:

Այս այաները նախ խոսում են լեռների , ապա` աստղերի մասին: Ղուրանն ասում է. Լեռները երկրի հավասարակշռության պահպանողն են: Այս հսկա կույտերը կանխում են երկրի ներքին ճնշումները և մարդու համար երկիրը դարձնում ապահով վայր: Դրանից բացի, լեռներում ձմռանը կուտակվում է ձյուն, որը գարնանը հալչում է ու խառնվելով գետերին, հագեցնում բույսերի ու կենդանիների ծարավը: Լեռները շատ կարևոր դեր են ունեցել հին ժամանակներում, քանի որ մարդիկ դրանց միջոցով գտնում էին ուղղությունը: Իսկ աստղերը հին ժամանակներում ճանապարհը գտնելու լավագույն միջոցն էին: Եվ նույնիսկ այսօր, եթե որևէ մարդ անապատում կամ ծովում լինի, կարող է աստղերի միջոցով գտնել իր ճանապարհը:

Այս այաներից սովորում ենք

1, Լեռների գոյությունը պատահականության արդյունք չէ: Դրանք ստեղծվել են Աստծո կամոք:

2, Արդյոք կարելի է ընդունել որ այն Աստված, որը մարդկանց առաջնորդելու և չմոլորվելու համար նշանակել է նշաններ, հրաժարվի մարդուն բարոյապես առաջնորդելուց:

Աստված Ձեզ պահապան