Ելք դեպի լույս 440
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 17 և 18-րդ այաներ
أَفَمَنْ یَخْلُقُ کَمَنْ لَا یَخْلُقُ أَفَلَا تَذَکَّرُونَ ﴿۱۷﴾
وَإِنْ تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ لَا تُحْصُوهَا إِنَّ اللَّهَ لَغَفُورٌ رَحِیمٌ ﴿۱۸﴾
Միթե՞ նա, որ արարիչն է, կարող է նման լինել նրան, որ ոչինչ չի ստեղծել:
Միթե ձեր աչքերը երբեք չեք բացելու:Հնարավոր չէ թվել Աստծո բարիքները: Նա գթած և անհիշաչար է:
Այս այաներն ասում են, որ Աստծո բարիքները միայն նրանք չեն, որոնց անդրադարձել ենք նախորդ այաներում: Դրանք հաշվել հնարավոր չէ: Եվ ինչն է պատճառը, որ որոշ մարդիկ շարունակում են պաշտել կուռքերին ու հրաժարվել Աստծուց: Արդյոք այն էակները, որոնք անկենդան են և իրենք էլ ստեղծվել են, կարո՞ղ են որևէ դեր ունենալ արարչագործության մեջ: Եվ քանի որ մարգարեները պարտավոր են եղել մարդկանց մշտապես զգուշացնել, ցույց տալ ճշմարիտ ուղին և արթնացնել նրանց խիղճը այս այաները հարցականի նման են ներկայացնում խնդիրը, որպեսզի մարդիկ մտածեն ու գտնեն պատասխաններ:
Այս այաներից սովորում ենք
1. Մարդկանց դեպի Աստված հրավիրելու համար, պետք է դիմել նրանց խղճին, որպեսզի այն լինի նրանց դատավորը և որպեսզի նրանք էլ ճիշտ արդյունքի հասնեն ու պաշտեն Աստծուն:
2. Աստվածապաշտությունը բնազդ է, որ գոյություն ունի մարդու մեջ: Եվ պետք է պարզապես այն վեր հանել մարդու միջից: Դա եբեմն կարելի է անել շատ պարզ կերպով և չդիմել փիլիսոփայական բարդ մեկնաբանությունների:
Նահլ սուրայի 19-րդ այա
وَاللَّهُ یَعْلَمُ مَا تُسِرُّونَ وَمَا تُعْلِنُونَ ﴿۱۹﴾
Աստված գիտի, թե ինչ եք թաքցնում և ինչն ի ցույց դնում:
Այս այան ասում է. Նա ոչ միայն արարիչ է, այլ իմաստուն է և գիտի ամեն ինչ: Նա տեղյակ է իր արարածների բոլոր խնդիրներից: Այնպես չէ, որ Աստված իր արարածներին ստեղծելուց հետո նրանց մենակ է թողել: Նա հետևում է մարդկանց և նրա համար որևէ բան թաքուն չէ: Հատկապես այն մարդկանց գործերը, ովքեր իրենց ցանկությամբ են դրանք անում: Աստված գիտի նրանց շարժառիթների մասին և ըստ այդմ էլ վերաբերում է նրանց:
Այս այայից սովորում ենք
1. Եթե իմանանք, որ Աստված տեղյակ է մեր բոլոր գործերից, աստվածավախ կլինենք ու հեռու կմնանք սխալներից:
2. Աստծո մոտ գոյություն չունի որևէ թաքնված բան: Նրա մոտ ամեն ինչ հավասար է:
Նահլ սուրայի 20 և 21-րդ այաներ
وَالَّذِینَ یَدْعُونَ مِنْ دُونِ اللَّهِ لَا یَخْلُقُونَ شَیْئًا وَهُمْ یُخْلَقُونَ ﴿۲۰﴾
أَمْوَاتٌ غَیْرُ أَحْیَاءٍ وَمَا یَشْعُرُونَ أَیَّانَ یُبْعَثُونَ ﴿۲۱﴾
Այն կուռքերը, որոնց դիմում են կռապաշտները, չեն կարող ստեղծել ոչ մի բան, որովհետև իրենք էլ ստեղծված են:
Նրանք զուրկ են կյանքից ու չգիտեն երբ են կանչվելու:
Այս այաները հարց են տալիս, թե ինչու են անհավատները պաշտում կուռքերին, որոնք չունեն կամք և անկենդան են: Կուռքերը չունեն ոչ արարելու և ոչ էլ կյանք նվիրելու ուժ: Միթե հնարավոր է, որ մի բան, որը կենդանի չէ, այլ էակների կյանք տա: Նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչ է լինելու նրանց վերջը: Այսպիսի անկենդան էակներն արդյոք կարո՞ղ են մարդկանց կյանքում դերակատար լինել: Թերևս այս այաները մարգարեի ժամանակաշրջանի կռապաշտների մասին են: Սակայն այսօրվա զարգացած աշխարհում հարյուրավոր միլիոն մարդիկ կռապաշտ են ու չեն հավատում ոչ Աստծուն, ոչ հանդերձյալ կյանքին, ոչ դատաստանի օրվան:
Այս այաներից սովորում ենք
1. Պետք է պաշտել նրան, որ ունի ուժ, գիտություն և կենդանություն: Կուռքերը չունեն այս հատկությունները:
2. Դատաստանի օրը նույնիսկ կուռքերն են կանչվում կռապաշտների դեմ վկայություն տալու համար:
Աստված Ձեզ պահապան