Փետրվար 01, 2020 12:47 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում գազի թեմայով Հայաստանի, Իրանի ու Թուրքմենստանի միջև բանակցություններին, Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, Հայաստանում հեղաշրջման փորձը կանխվելուն և  ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստին:


----------------------------

Հայաստանը բանակցում է Թուրքմենստանի եւ Իրանի հետ սվոփով գազ գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։

«Թուրքմենստանից սվոփով գազ գնելու վերաբերյալ հայտնում ենք, որ պարբերաբար բանակցություններ են ընթանում Իրանի եւ Թուրքմենստանի միջեւ», – նշված է հաղորդագրության մեջ։

Գազի ծավալների, գնի, տարանցման, ինչպես նաեւ վճարման եղանակների վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հույս էր հայտնել, որ այդ սխեման անպայման կաշխատի։

Նշենք, որ Հայաստանի կողմից Թուրքմենստանից սվոփ համակարգով գազ գնելու նախագիծը ենթադրում է, որ Աշխաբադը վառելիք կմատակարարի Իրանի հյուսիսային գավառներին, իսկ Թեհրանն իր գազը կմատակարարի Երեւան` ավելացնելով ծավալները:

----------------------------

Հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Դրան է նախորդել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը։ Քննարկվել են նաև կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

Նախարար Մնացականյանը շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

---------------------

Սպառազինությունն ու այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար, ավելացված են:

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց ասեմ, որ այդ ավելացումները տասնյակ տոկոսներ են: Այսինքն՝ մեր կարողությունները բավական մեծացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Դավիթ Տոնոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե «Սու 30»-ի մյուս խմբաքանակը ե՞րբ կհասնի Հայաստան, նախարարը տեղեկացրեց, որ շուտով:

Նախարարը կարևորեց բանակում սննդի ապահովման նոր ձևաչափի ներմուծումը՝ նշելով, որ արդեն մոտ 40 տոկոսն անցում է կատարել նոր ձևաչափին: Լրագրողների այն հարցին, թե այս տարի արդյոք զինվորներին սնունդը 100 տոկոսով կապահովվի նոր ձևաչափով, նախարարը նշեց, որ դրա համար արվում է ամեն ինչ:

«Այս պահին փաստենք, որ սննդի ապահովման փորձնական ծրագիրը հաջողված է, կարող ենք ավելին ասել, որ մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»,-ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանն ընդգծեց՝ առաջիկայում հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարարը նշեց, որ այս պահին իրավիճակը կայուն է:

-----------------------

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը խոսել է հայկական բանակը նոր սպառազինությամբ համալրելու մասին:

--------------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ կանխվել է Երևանի կառավարության դեմ ուղղված հեղաշրջման փորձը:

Մամլո ասուլիսում, չհրապարակելով որևէ հատուկ խմբի կամ անձի անուն, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հեղաշրջման նախագծման գործընթացին մասնակցել են նաև ՀՀ կառավարության և դատական ​​մարմինների պաշտոնյաներ:

Նա հավելել է. «Սադրիչները փորձել են վարկաբեկել ինձ և իմ ընտանիքին ՝ ծախսելով տասնյակ հազարավոր դոլարներ և օգտվելով լրատվամիջոցներից ու համացանցից»:

Ըստ որոշ տեսակետների, ՀՀ վարչապետի այս ասուլիսն ավելի շատ քաղաքական քարոզչություն էր, քան սովորական մամուլի ասուլիս: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմությունը փորձում է ձեռք բերել իշխանությունը, Փաշինյանի հայտարարություններում առկա են իշխանության համար պայքարի ելևէջներ:

Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսը կայացել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան և երկրում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների ֆոնին: Նշենք, որ հունվարի 17-ին, ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է նրան պատկանող բնակարանում՝ սրունքի  հրազենային վիրավորումով:

Ըստ երևույթին, վարչապետի վերջին հայտարարությունները կապ ունեն այս  իրադարձության և վերջերս հայկական որոշ լրատվամիջոցների կողմից տարվող հակակառավարական քարոզչության հետ: Իշխանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Գեորգի Կուտոյանի սպանությունը կապված է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործով վկաների ոչնչացման հետ: Բացի յուրացումից և կաշառակերությունից, Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած բողոքի ցուցյերի մասնակիցների վրա կրակելու հրաման արձակելու մեջ:

Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ղեկավարներին որակում էր ոպես կոռումպացված ու հանցագործ անձինք, այսօր փորձում է նրանց միավորել Հայաստանի հետ:

2019թ մայիս ամսին, ՀՀ վարչապետն արձագանքելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ ԼՂ ինքնահսռչակ հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի միջնորդությանը, շատ կոշտ հայտարարություն էր արել Ղարաբաղի հայերի հետ դաշինքի դեմ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն անկախ երկիր է և թույլ չի տա, որպեսզի կոռումպացված և օտար պաշտոնյաները խառնվեն իր ներքին գործերին:

Այսպիսով, ներկա դրությամբ, Հաաստանում իշխող կուսակցության  և ընդդիմության միջև կրկին ընթանում է իշխանության պայքար: Իրականում, այս պայքարն սկսվեց  Հայաստանի ու Ղարաբաղի պաշտոնյաների միջև: 1988-2018թթ Հայաստանը ղեկավարում էին ղարաբաղյան քաղաքական գործիչները: Եվ այս պայմաններում, Նիկոլ Փաշինյանի իշխանության  գալուց հետո, ղարաբաղյան քաղաական գործիչների ղեկավարության շրջանը Հայաստանում ավարտվեց: Դա որոշակի խնդիրներ առաջացրեց Հայաստանի ու Ղարաբաղի հայերի հարաբերություններում:

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, պետք է ասել. «Ընթացիկ տարում, Երևանում կսրվի ներքին լարվածությունը և չի բացառվում որ այդ երկրի Ազգային ժողովում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական դեպքը կրկնվի»:

----------------------

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են դադարեցնել ռեպրեսիաներն ընդդեմ լրագրողների, ապահովել խոսքի և ԶԼՄ-ների ազատությունն ու ապահովել ԶԼՄ-ների անվտանգությունը:

Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ի զեկույցում:

Նշվում է, որ անընդունելի է, երբ Եվրոպայում լրագրողներն ենթարկվում են ֆիզիկական հարձակումների, քաղաքական և տնտեսական ճնշումների:

Զեկույում Ադրբեջանին կոչ է արվում կտրուկ կերպով փոխել թշնամական միջավայրը ԶԼՄ-ների նկատմամբ:

2017թ.-ից սկսած 18 քրեական գործ է հարուցվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ: Իսկ իշխանամետ ավելի քան 400 լրագրողներ իշխանություններից անվճար բնակարաններ են ստացել և դա կաշառքի տարբերակ է: