Փետրվար 22, 2020 23:27 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում Հայաստանում հանրաքվեի քարոզարշավի մեկնարկին, ՀՀ վարչապետի կողմից մյունխենյան սկզբունքների հրապարակմանը և Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին հաջորդած հակապետական բողոքի ցույցերին:

 

Իրանի գիտության ու մշակույթի համալսարանի ռեկտորը հայտարարել է, որ համալսարանը պատրաստ է իր ձեռնարկատիրական ու գործարարական գործունեության փորձը կիսել Հայաստանի Եվրոպական համալսարանի հետ:

ՀՀ Եվրոպական համալսարանի պատվիրակության Իրանի գիտության ու մշակույթի համալսարան կատարած այցի շրջանակում դոկտոր Հաշեմին ասել է.«Այս համալսարանը համալսարանական ջիհադին կապված լինելու և գիտելիքահենք գործարարության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ունենալու բերումով մեծ փորձ ունի, որը կարող է կիսել ՀՀ Եվրոպական համալսարանի հետ»:

Եվրոպական Համալսարանի  ռեկտոր Հեղինե Բիշարյանն ասել է.«Այս համալսարանը ցանկություն ունի զբոսաշրջության, առողջապահական զբոսաշրջության, ձեռնարկատիրական ձևաչափերի և  ցողունային բջիջների ոլորտներում համագործակցել Իրանի գիտության ու մշակույթի համալսարանի հետ»:

---------------------

Մյունխենում փետրվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ու դրան հետևած հանրային քննարկումից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «մյունխենյան սկզբունքները», որոնք են

1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է», - ասված է Փաշինյանի հրապարակման մեջ։

----------------------------

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի զեկույցի համաձայն` Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2019 թվականն ամփոփող զեկույցում ներառված է 154 երկիր:

Կոնվերսիայի միջազգային կենտրոնն ամեն տարի հրապարակում է աշխարհի ռազմականացվածության համաթիվը՝ համեմատելով երկրի ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հանրային կյանքի մյուս ոլորտների նկատմամբ։

Աշխարհի ամենառազմականացված երկրների տասնյակում են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը:

Զեկույցի համաձայն` Թուրքիան 19-րդն է, Վրաստանը` 49-րդը:

---------------------------

ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին: Այս մասին,  փետրվարի 14-ին, ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«ԲՀԿ-ի բոլոր անդամների, տարածքային կառույցների պատասխանատուների, պատգամավորների միաձայն որոշմամբ ԲՀԿ-ն չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանում սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա ապրիլի  5-ին: Հանրաքվեն կոչված է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխմանը, որի արդյունքում լուծարվելու է գործող Սահմանադրական դատարանը:

Վերջին ամիսներին ՀՀ կառավարությունը լրջորեն հակադրվել է այդ երկրի Սահմանադրական դատարանին, որի արդյունքում էլ ՀՀ ԱԺ-ն որոշեց հանրաքվեի միջոցով հստակեցնել ՍԴ-ի ճակատագիրը: Եթե հանրաքվեի ընթացքում 650 հազար ընտրողների առնվազն ¼-րդը կողմ քվեարկի Սահմանադրության այդ  կետի փոփոխությանը, Հայաստանի Սահմանադրական դատարանի 7 դատավորներ պաշտոնանկ կհայտարարվեն:

ՀՀ ընդդիմությունը հանրաքվեն անօրինական է համարել և  ընդգծել է կառավարության գործունեությունը ՍԴ-ի կողմից վերահսկվելու անհրաժեշտությունը:

Թեև քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները ընդգծել են, որ բոյկոտում են հանրաքվեն 61 իրավապաշտպաններ հայտարարել են, որ ձևավորում են հանրաքվեի «Ո՛Չ»-ի շտաբը:

----------------------

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համատեքստում «Այո»–ի և «Ոչ»–ի կողմերի մարտավարության առանձնահատկություններին, հայտարարելով, որ «քարոզարշավում բախվելու են քաղաքական և իրավական միտքը, ինչը նորմալ չէ»:

------------------------

Ադրբեջանի ոստիկանության ուժերը կալանավորել են ընդդիմադիր կուսակցությունների ու խմբերի երեք անդամների և ավելի քան 100 քաղաքական ակտիվիստների:

Փետրվարի 16-ին Բաքվում կազմակերպված հակապետական բողոքի ցույցի ժամանակ «Մուսավաթ», «Ռեալ» և «D18 շարժում» կուսակցությունները ու  մի շարք անկախ թեկնածուներ հակազդել են արտահերթ ընտրությունների արդյունքներին:

Ի հետևումն Ադրբեջանում արտահերթ ընտրությունների կայացման, որի արդյունքում կտրուկ  հաղթանակ արձանագրեց ղեկավարող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, Իլհամ Ալիևի իշխանության մի խումբ ընդդիմադիրներ  առանց թույլտվության բողոքի հանրահավաքներ կազմակերպեցին Բաքվի գլխավոր հրապարակներում:

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախատեսված Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները նախագահ Իլհամ Ալիևի  հրամանագրով  անցկացվեցին ութ ամիս ավելի շուտ՝ փետրվարի9-ին, որի արդյունքում խորհրդարանի  125 մանդատներից 71-ը բաժին հասավ ղեկավարող կուսակցությանը:

Դա ի տես այն բանի, որ ընդդիմությանը բաժին է հասել միայն մեկ մանդատ, իսկ մնացյալ մանդատները հատկացվել են անկախ սակայն իրականում ղեկավարող կուսակցությանը հարող թեկնածուներին:

Ընտրությունների արդյունքները բողոքարկող մի շարք ընդդիմադիր կուսակցություններ նախորդ շրջանների նման հակապետական բողոքի հանրահավաքներ կազմակերպելով պահանջել են Իլհամ Ալիևի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակումն ու տնտեսական վիճակի բարելավումը:

-------------------------

Տաջիկստանի ԱԳ նախարարն ընդգծեց ԻԻՀ-ի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Սերաջեդդին Մեհրեդդինը փետրվարի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց. «2019 թվականին Իրան-Տաջիկստան հարաբերություններում դրական առաջընթացներ են եղել»:

Չնայած Իրանի հետ հարաբերությունների հանդեպ Տաջիկստանի իշխանությունների անտարբերությանն ու Իրանի թշնամիների հետ նախագահ Իմամալի Ռահման ի ձեռքսեղմումներին, Տաջիկստանի կառավարությունը նախորդ տարի միանշանակ այլ ուղղություն որդեգրեց և Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը ներառեց իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում:

Այդուհանդերձ  թվում է, որ երկկողմ հարաբերությունների վերականգնումը ժամանակ է պահանջում: Դա ի տես այն բանի, որ անցած տարի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Դուշանբե կատարած ուղևորությունը և Թեհրանում երկու երկրի քաղաքական, տնտեսական, առևտրական, տեխնիկական ու մշակութային համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 13-րդ  նստաշրջանի գումարումը դրական ազդեցություն է գործել երկու երկրների հարաբերությունների վրա: