Ապրիլ 11, 2016 14:56 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի չորրորդ համարը: Այսօրվա զրույցում խոսելու ենք ըմպելի ջրերի աղտոտվածության մասին: Ընկերակցեք մեզ:

Գիտնականների կարծիքով, ջրի աղտոտվածություն նշանակում է ջրի որակի և բաղադրության խափանում, այնպես որ ջուրը կորցնում է իր բնական ու կենսական դերը և անօգտագործելի է դառնում: Սակայն բնության հրաշալիքներից մեկն այն է, որ հողը կարող է մաքրել այդ ապականությունները: Շրջակա միջավայրի փորձագետները հասել են այն եզրակացության, որ երկրի ընդերքի տարբեր շերտերը, բակտերիաների կանոնավոր ցիկլի և միկրոսկոպիկ օրգանիզմների կողքին, վերամշակման ու մաքրման ամենաճշգրիտ համակարգն են ստեղծել երկրագնդում: Նման մեխանիզմով, դարեր շարունակ բնական կոյուղիները անցնելով ընդերքի տարբեր շերտերից, մաքրվում են աղտերից: Այդպիսով երկիրը դարեր շարունակ մաքրել է աղտոտվածությունը: Սակայն մարդիկ իրենց սխալ վարքերով, խափանել են աշխարհի մաքրման ամենամեծ ու ամենագործուն համակարգը և ըմպելի ջրի աղտոտման պատճառ են դարձել, որն էլ այսօրվա աշխարհի առջև ծառս եղած ամենագլխավոր մարտահրավերն է համարվում:Արդյունաբերական կեղտաջրերը և կենցաղային, բուսական, անասունների, հանքային, արդյունաբերական ու քիմիական աղբերը ջրի պաշարների մեջ մտնելով աղտոտվածություն են առաջացնում:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հատկապես խոշոր քաղաքներում ստորերկրյա ջրատար հորիզոնները բազում խնդիրների առջև են կանգնած:  Արդյունաբերական կոյուղիները, կղանքի համար նախատեսված հորերը, քիմիական և լվացափոշիների չարաշահումը և թունաքիմիկատների օգտագործումը ստորերկրյա ջրային ռեսուրսների ապականության պատճառ են դարձել: Գետերի, լճերի և անգամ հալվող ձյուների ու սառույցների ջրերը արդյունաբերական արտանետումներ են պարունակում: Այդ արտանետումները խառնվել են ջրին և դրանց տարազատելը Reverse osmosis-ի նման բարդ ու մեծածասխ տեխնոլոգիաներով է հնարավոր և դա մատչելի չէ ոչ մի պետության համար:

Ուստի մեր օրերին պետությունները փորձում են քլորացման միջոցով ապահովել մաքուր և մանրեներից զերծ ջուր: Իսկ ջրում լուծվող աղտոտիչները շարունակում են մնալ խնդրահարույց:

***************

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը քաղցր ջրին հասանելիությունը հիմնական իրավունք և խաղաղության նախադրյալն է համար: 2001 թվականին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար` Քոֆի Անանը մաքուր ջրին հասանելիությունը գլխավոր կարիք և անվիճելի իրավունք է համարել և հայտարարել է, որ աղտոտված ջուրը ֆիզիկական ու հասարակական առողջության խաթարման պատճառ է դառնում և դա անարգանք է ուղղված մարդկային արժանապատվությանը: Գոյություն ունեցող փաստերի համաձայն, ջրի աղտոտվածության հետևանքով օրական մահանում է շուրջ 1400, իսկ տարեկան ավելի քան հինգ միլիոն մարդ: Տվյալների համաձայն, ներկայումս աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ հասանելիություն չունի առողջ ջրի և ամեն տարի շուրջ երկու միլիարդ մարդ վարակվում է ջրի աղտոտվածության հետ կապված տարբեր հիվանդություններով: Օրական շուրջ 5 հազար երեխա մահանում է աղտոտված ջրի օգտագործման պատճառով: Չինաստանն առաջին տեղն է զբաղեցնում ջրային ռեսուրսենրն աղտոտելու հարցում: Նրան հաջորդում է ԱՄՆ-ը:

Հնդկաստանում 700 միլիոն մարդ հասանելիություն չունի պատշաճ զուգարանի և ջրերի աղտոտման պատճառ է դառնում: Օրական 1000 հնդիկ երեխա մահանում է լուծից և փսխումից: Չինաստանի քաղաքների 90 տոկոսը տառապում է աղտոտված ջրից և շուրջ 500 միլիոն մարդ հասանելիություն չունի առողջ ըմպելի ջրի: Առողջապահության միջազգային կազմակերպությունն աղտոտված ջուրը համարում է տասը հիվանդությունից մեկի, իսկ ողջ աշխարհում մահացության դեպքերի վեց տոկոսի պատճառը: Որովայնային տիֆը և մալթիական տենդը առաջանում են աղտոտված ջրի օգտագործման հետևանքով: Ուղեղը, նյարդային համակարգը և աչքերը գլխավոր օրգաններն են, որ տուժում են այդ հիվանդությունների պատճառով: Հաղորդման համաձայն, զարգացած երկրներում, ջրի պատճառով մահացության դեպքերն մեկ տոկոսից ավելի քիչ են, իսկ զարգացող երկրներում մահացության դեպքերի 12-23 տոկոսի պատճառ է դառնում:

Արդյունաբերական քաղաքներում ջրում նիտրատի ծավալի մեծանալը լուրջ վնասներ է պատճառել շրջակա միջավայրին: Խոշոր քաղաքներում ավանդական կոյուղիները, կենցաղային աղբերը և արդյունաբերական կոյուղիները և նիտրատային թունաքիմիկատներն ու անասնային պարարտանյութերը  ստորաերկրյա ջրեր ներթափանցելով, այդ ջրերում բարձրանում նիտրատը: Այդ իսկ պատճառով տաք և չոր կլիմայով երկրներում, որոնց ըմպելի ջրի 80-95 տոկոսն ապահովվում է ստորերկրյա ջրերի և հորերի միջոցով, ջրերում նիտրատի մակարդակը բնականից շատ ավելի բարձր է լինում:

Փորձագետների կարծիքով, նիտրատը բացասաբար է ազդում էկոհամակարգի վրա: Հողում և ջրում նիտրատի մեծ պարունակությունն ազդում է մարդու առողջության և տվյալ տարածքի բուսական ու կենդանական աշխարհի վրա: Նիտրատը խափանում է թթվածնի մատակարարման գործընթացը մարմնում և անփոխարինելի հետևանք ունի երեխաների և հղի կանանց համար: Նիտրատը մեծացնում է քաղցկեղի հավանականությունը, հատկապես նորածինների մոտ արյան խնդիրներ է առաջացնում: Նիտրատը ջրում լուծվող աղտոտիչ է, որը հնարավոր չէ մաքրել սովորական զտման սարքերով կամ քլորացման միջոցով:

*************

Այսօր Պաղեստինում գտնվող Գազայի գոտու ջրերում բարձր է նիտրատի պարունակությունը: Այդ հարցը հաստատել են պաղեստինցի ու գերմանացի մի խումբ գիտնականներ: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ տարածքի ջրերում նիտրատի պարունակությունը 2-8 անգամ ավելի բարձր է թուլատրելի սահմանից: Գազայի բնակիչների մեծամասնության ըմպելի ջուրն ապահովվում է ստորերկրյա ջրերից: Գազայում ծնված 640 նորածիններ հետազոտվել են նիտրատով թունավորման համախտանիշի տեսակետից: Արդյունքում պարզվեց, որ ցավոք նորածինների կեսը տառապում է այդ համախտանիշով: Փորձագետների խոսքով, այդ խնդրի գլխավոր պատճառը գյուղատնտեսության մեջ անասնական պարարտանյութերի օգտագործումն է: Գազայի գոտին շրջափակված է Եգիպտոսի, բռնագրավյալ Պաղեստինի և Միջերկրական ծովի միջև: Այդ տարածքում յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի մեջ ապրում է 2600 մարդ և կենցաղային ծանր պայմանների պատճառով, տարածքի բնակիչները պարտավոր են իրենց կարիքները հոգալ ավանդական ճանապարհներով:

Ներկայումս այդ տարածքի ցանքսատարածքների երեք չորրորդը հարստացվում է կենդանիների կղանքից ստացված պարարտանյութով և դա տարածքի ջրի աղտոտման պատճառ է դառնում: 2001-2007 թվականներին փորձաքննության է ենթարկվել Գազայի գոտու 165 հորերի ջուրը և պարզվել է, որ 13 հորից բացի, մյուս բոլոր հորերի ջրում թուլատրելի մակարդակից բարձր է եղել նիտրատի պարունակությունը:

 Իհարկե ըմպելի ջրի աղտոտվածությունը չի սահմանափակվում միայն զարգացող երկրներում, այլև արդյունաբերական և զարգացած երկրները ևս այդ խնդրի առջև են կանգնած: Եվրամիության 15 երկիր հայտարարել են, որ իրենց ստորերկրյա ջրերում բարձր է նիտրատի մակարդակը և դա առաջացել է թունաքիմիկատների չարաշահման պատճառով: Ուստի աղտոտվածության դեպքերի մեծ մասը վերաբերում է գյուղերի տեղական փոքր հորերին: Օրինակ Բելգիայում գոյություն ունեցող 5 հազար հորերի 29 տոկոսում նիտրատի պարունակությունը լիտրում 50 միլիգրամ է կազմում: Եվրոպայի կենտրոնական և արևելյան շրջաններում, Հունգարիայում և Սլովակիայում ստորերկրյա ջրերը նիտրատից բացի աղտոտված են միկրոբիոլոգիական նյութերով: Չնայած Եվրամիության շրջակա միջավայրի հանձնաժողովը հայտարարել է, որ 2004 թվականից ի վեր ձեռնարկված քայլերի արդյունքում, այդ միության ստորերկրյա ջրերում կայուն է մնացել նիտրատի մակարդակը և որոշ դեպքերում էլ նվազել է, սակայն դեռ որոշ շրջաններում ջրի աղտոտվածություն է նկատվում:

Ակնհայտ է, որ շրջակա միջավայրի վերականգնումը հնարավոր է միայն ճիշտ տնօրինմամբ, որպեսզի աղտոտվածությունը վերացնելով, բնությանն առիթ ընձեռվի սկսել վերամշակման բնական ցիկլը: Բայց արդյոք ընչաքաղց մարդը նման առիթ կտա բնության:

*************

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց հաղորդմանը հատկացված եթերաժամը: Զրույցը կշարունակենց հաջորդ հաղորդման ընթացքում: Մինչ նոր հանդիպում եթերում Ձեզ մաղթում ենք լավագույնը: