Ապրիլ 11, 2016 10:32 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան բարեկամներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հինգերորդ համարը: Այսօր խոսելու ենք շրջակա միջավայրի հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկի` ջրի ճգնաժամի մասին:


Ողջույն Ձեզ հարգարժան բարեկամներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հինգերորդ համարը: Այսօր խոսելու ենք շրջակա միջավայրի հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկի` ջրի ճգնաժամի մասին:


Ընկերակցեք մեզ:


***************


Ջուրն աստվածային անգերազանցելի պարգև է: Ջուրը կենսական նշանակություն ունի և առանց ջրի հնարավոր չէ կյանք պատկերացնել: Ջրի նշանակությունն ընդգծվել է աստվածային կրոններում և կրոնական ուսուցումներում խորհուրդ է տրվում խնայել ջրի օգտագործումը: Ղուրանի տարբեր այաներում նշված է, որ մարդուց հետո, ջուրն Աստծո ամենաթանկ ստեղծածն է: Ղուրանում նշված է.«Ցանկացած կենդակի էակի ստեղծել ենք ջրից»: Ցավոք այսօր մարդն աղտոտելով և վատնելով ջուրը, այնպիսի պայմաններ է ստեղծել, որ աշխարհը ջրի ճգնաժամ է դիմագրավում: Այդ հարցը հաստատելով Ջրային ռեսուրսների կառավարման միջազգային գործակալությունը հայտարարել է, որ աշխարհում  ջրի սակավության 98 տոկոսն առաջացել է մարդկային միջամտությունների պատճառով և միայն 2 տոկոսը բնական պատճառով է եղել: Մարդն աղտոտելով և վատնելով ջուրը, համաշխարհային ճգնաժամ է առաջացրել, որը չի սահմանափկվում որևէ երկրով: Ամեն օր նվազում է ստորերկրյա ջրերի մակարդակը և արագորեն սպառվում են երկրաբանական որոշակի ժամանակաշրջաններում կուտակված ջրերը:


Հաշվարակումների համաձայն, վտանգավոր վիճակում է գտնվում այն երկիրը, որի միջին չափի մարդագլուխ հասանելի ջուրն ավելի քիչ է քան 1700 խորանարդ մետրը: Նկատի առնելով այդ ցուցանիշը, 1990 թվականին ՄԱԿ-ը ուսումնասիրեց երկրների հասանելիությունը ջրային ռեսուրսներին և հայտնի դարձավ, որ 335 միլիոն բնակչությամբ 28 երկիր ջրի սակավության խնդիր է դիմագրավում: Գոյություն ունեցող տվյալների համաձայն, այդ թիվն ավելացել է և կանխատեսվում է, որ 2025 թվականին 46-50 երկիր հայտնվեն այդ դասակարգման մեջ:


Այդ իսկ պատճառով 2006 թվականին մի զեկույց հրապարակելով, Բնության համաշխարհային հիմնադրամը բոլոր երկրներին կոչ է արել խնայել ջրի օգտագործումը: Զեկույցում նշված է, որ նույնիսկ հարուստ երկրները ջրի սակավության խնդրի առջև են կանգնած և որոշ քաղաքներում, այդ թվում Ավստրալիայի Սիդնեյում և ԱՄՆ-ի Բոստոնում ջրի օգտագործումը սովորականից շատ ավելին է և հնարավոր չէ փոխարինել այդ ջուրը: Զեկույցում նշված է, որ խոշոր քաղաքներում վատնվում են ջրային ռեսուրսները: Օրինակ միայն Լոնդոնում ջրատար խողովակներից արտահոսած ջրով կարելի է լցնել 300 ավազան:


Ուստի այդ կառույցը զարգացած երկրներին կոչ է արել վերանորոգելով ջրատար հնացած ցանցերը և կանխելով ջրի աղտոտվածությունը օրինակ հանդիսանալ մյուս երկրների համար: Մյուս կողմից, բնապահպանական միջազգային կազմակերպությունները և հետազոտական կառույցները զգուշացրել են, որ զարգացող երկրներում այլևս չի կարող շարունակվել ջրի սպառման նախորդ 50 տարիների ձևաչափը: Ջրի ռեսուրսների վերականգնմանը կարող է նպաստել զարգացող երկրներում ոռոգման ճիշտ եղանակը, որն ամենաշատ արդյունավետությունը և նվազագույն ջրի վատնումը կունենա: Հացահատիկի տեսակը ևս կարող է ազդեցիկ լինել այդ հարցում:


**********


Բնապահպանության փորձագետների համոզմամբ, ջրի ճգնաժամի սրման պատճառ է դառնում նաև մեծ ջրամբարտակների կառուցումը: Մեծ ջրամբարտակները ավելի քան 15 մետր բարձրություն ունեն: Մինչ օրս աշխարհում կառուցվել են այդ տեսակի 40 հազար ջրամբարտակներ և ևս 45 հազարը նախագծման ու կառուցման փուլում են գտնվում: Հսկայական ջրամբարտակների կառուցումը գյուղերի ավերման և մարդկանց տարհանման պատճառ դառնալուց բացի, կենսոլորտային փոփոխություններ է առաջացնում:


Վիճակագրության համաձայն, անցյալ 50 տարիների ընթացքում նման ջրամբարտակների կառուցման հետևանքով գաղթական են  դարձել գյուղերի 80 միլիոն բնակիչներ: Սուդանում «Մարվե» մեծ ջրամբարտակի կառուցման պատճառով գաղթականի կարգավիճակում են հայտնվել ավելի քան 50 հազար մարդիկ, որոնք գյուղատնտեսությամբ էին զբաղվում Նեղոսի ափին:


Մարդու իրավունքների պաշտպան խմբավորումները գտնում են, որ այդ ջրամբարտակի կառուցումը կատարվել է արդյունաբերական խոշոր ընկերությունների շահերի ուղղությամբ և նրանք են պատասխանատու մարդկանց տարհանման համար: Ավելի քան 100 մետր բարձրությամբ Չինաստանի մեծ ջրամբարտակն աշխարհում կենսոլորտային փոփոխությունների պատճառ է դարձել: Այդ ջրամբարտակի կառուցման հետևանքով ոչ միայն ջրասույզ են դարձել անտառներ ու ցանքսատարածքներ, այլև ջրի կուտակումը գետերի չորանալու պատճառ է դարձել: Այդպիսով անցյալ 50 տարիների ընթացքում չիրականացան այդ մեծ նախագծերից ունեցած ակնկալիքները:


**************


Բնության համաշխարհային հիմնադրամը ուսումնասիրել է ջրի փոխադրման յոթ նախագծեր: Դրանցից մեկն Իսպանիայում երկար ճանապարհով ջրի փոխադրումն էր: Այդ նախագծում հինգ ջրամբարտակների կուտակված ջուրը 300 կիլոմետր երկարությամբ ճանապարհով փոխադրվում է հարավ: Այդ ուսումնասիրության ամենափոքր նախագիծը վերաբերում էր Ավստրալիայում իրականացվող 100 կիլոմետր երկարությամբ նախագծին: Այդ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Իսպանիայում ջրի փոխադրման ճանապարհում մեծ է եղել  ջրի վատնումը և նախագիծն արդյունավետություն չի ունեցել: Անգամ այդ ճանապարհով ջուր ստացող շրջաններում 2006 թվականին երաշտ է տեղի ունեցել և օգտագործվել են պահուստային ջրերը:


Այս օրերին պատերազմական գաղթականների համեմատությամբ  ավելի մեծ է կենսոլորտային աղետների պատճառով իրենց բնակարանները լքած անձանց թիվը:


Գաղթականության միջազգային կազմակերպությունների զեկույցները վկայում են, որ օրըստօրե մեծանում է կենսոլորտային անբարենպաստ պայմանների հետևանքով մարդկանց հարկադրված գաղթը:


Միջազգային Կարմիր խաչը ենթադրում է, որ ներկայումս գրեթե 25 միլիոն մարդ գաղթական է դարձել բնապահպանական խնդիրների պատճառով: Ջրի համաշխարհային օրվա առիթով ունեցած ելույթում այդ իրողությանն անդրադառնալով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` Պան Կի Մունն ասել է.«Այսօր բնական աղետների պատճառած վնասը տարեկան ավելի քան 300 միլիարդ դոլար է կազմում  և կանխատեսվում է, որ այդ թիվը զգալիորեն մեծանալու է»: Նա նշել է, որ  աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսն ապրում է շրջաններում, որտեղ ջրի սակավություն է տիրում և հավանաբար մինչև 2050 թվականը կենսոլորտային փոփոխությունների հետևանքով գաղթականների թիվը հասնելու է մեկ միլիարդի:


Մեր աշխարհն ինչպես է կարող դիմագրավել այդ լուրջ խնդիրը և առանց պատերազմի ու բախումների տրամաբանական լուծում գտնել այս խնդրին: Փորձագետները մի շարք առաջարկություններ են ներկայացրել այդ կապակցությամբ:


Նախ պետությունները պետք է փոխեն իրենց հայեցակետը որպես չսպառվող ու հասանելի աղբյուր` ջրի նկատմամբ:  Շատ երկրներում ջրի սակավությունն արդյունքն է պետությունների տնտեսական սխալ քաղաքականությունների: Ջրային ռեսուրսների օգտագործումը բարելավելով և հատկապես գյուղատնտեսության ու արդյունաբերության մեջ ավելի լավ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է պակսեցնել ջրի սակավությունը:


Այդ նպատակի իրագործման ճանապարհին պետությունները չպետք է կամայական որոշում կայացնեն ընդհանուր ջրային ռեսուրսների մասին: Գետերի վերին հոսանքում որևէ հիմնական փոփոխությունը կամ ստորերկրյա ջրային ընդհանուր պաշարների անհավասար օգտագործումը  պետք է իրականացվի բանակցության ու փոխհամաձայնության և ոչ թե բռնության ճանապարհով:


Պետությունները պետք է ընդլայնեն ջրի հետ կապված հարցերում տարածաշրջանային համագործակցությունները: Գետերի և ստորերկրյա ջրերի օգտագործման համար հատուկ օբյեկտների կառուցումը կարող է խթանել այդ համագործակցությունների ընդլայնումը:


Այդ ուղղությամբ երկրների քաղաքական այրերի ակտիվ համագործակցությունը և նրանց ներկայությունը ջրային ռեսուրսների հետ կապված բանակցություններում, կարող է հանգեցնել հարևան երկրների միջազգային համագործակցությունների ընդլայնմանը:


Ղուրանում ասված է.«Մենք ջրի միջոցով կյանք պարգևեցինք բոլոր էակներին»: Այս այան կարևորում է ջրի ոլորտում քաղաքական ու ֆինանսական ներդրումների ծավալի մեծացնելը: Ուստի հարկավոր է միջազգային հանրությունը վերազգային մոտեցում ցուցաբերելով և համաշխարհային գործեղանակներ կիրառելով, քայլեր ձեռնարկի էկոհամակարգերի կայունացման ուղղությամբ,  որոնցից է կախված մարդու առաջընթացը:


***************


Բարեկամներ ավարտվեց այսօրվա զրույցին հատկացված եթերաժամը: Հաջորդ հաղորդման ընթացքում կքննարկենք շրջակա միջավայրի հետ կապված մեկ այլ թեմա: Մինչ նոր հանդիպում եթերում լավագույնն ենք Ձեզ մաղթում: