Ապրիլ 04, 2020 06:15 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: « Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում հայ-իրանական հարաբերություններին, տարածաշրջանում կորոնավիրուսի տարածմանը, և ԼՂ-ում համապետական ընտրությունների կայացմանը:

Հարավային Կովկասի հանրապետություններում, այդ թվում Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների եւ դրա հետևանքով մահերի կտրուկ աճ է արձանագրվում:

Իրականությունն այն է, որ համաձայն տարածված որոշ լուրերի և աշխարհի որոշ պետությունների հավակնության, ԱՄՆ-ն քաղաքական ու տիրակալական նպատակներով խթանելով այդ վիրուսի տարածումն աշխարհի երկրներում գաղութարարական նոր քաղաքականություն է իրականացնում:

Այդ կապակցությամբ շշուկները տարածվում են այն պայմաններում, երբ ԱՄՆ քաղաքացիները նույնպես վերջին ամսվա ընթացքում այդ վիրուսի զոհերի շարքում են եղել: Կասկած չկա, որ ԱՄՆ կառավարությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետություններում միկրոբիոլոգիական լաբորատորիաներ է ստեղծել: Այդ լաբորատորիաներում ԱՄՆ-ի իշխանություններին կապված գիտնականները տարբեր ժողովուրդների վրա փորձարկում կատարելու և հիվանդությունների վերահսկման նպատակով տարբեր տեսակի մանրեներ ու վիրուսներ են փորձարկում: Ռուսաստանի և Վրաստանի շատ պաշտոնատարներ բացահայտելով տարբեր տեսակի հիվանդությունների տարածման հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը փորձել են արգելել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետություններում ԱՄՆ-ի միկրոբիոլոգիական լաբորատորիաների աշխատանքը:

-------------------

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը տված  հարցազրույցում, Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով հայ-իրանական հարաբերություններում արձանագրված զարգացումներին:

Դեսպանի կարծիքով՝ հայ-իրանական օդային եւ ցամաքային սահմանները փակելը հեշտ որոշում չի եղել, դա արվել է Իրանում առաջին վարակակրին հայտնաբերելուց հինգ օր հետո. «Իրանի հարեւան երկրներից մենք առաջինն էինք, որ փակեցինք երկու սահմանները: Իրանական որոշ շրջանակների կողմից մենք քննադատվեցինք, հարցն ընկալվում էր առավելապես բարոյական հարթության մեջ: Սահմանի փակման որոշումը կայացվեց ճիշտ ժամանակին: Սահմանը փակվեց, բայց ՀՀ քաղաքացիները շարունակեցին Իրանից վերադառնալ Հայաստան, այդկերպ մոտ 800 հոգի է վերադարձել: Հայտնի չէ որեւէ դեպք, որ նրանց կողմից վարակի անվերահսկելի տարածում լիներ, երկու դեպք է եղել, երկուսն էլ ավարտվել են, շղթան չի շարունակվել»,-նշել է դեսպանը:

Արտաշես Թումանյանի պնդմամբ՝ վարակի փոխանցում տեղի չի ունեցել նաեւ հայ-իրանական բեռնափոխադրումների ընթացքում, դրանք այժմ կազմակերպվում են համաձայնեցված ցանկերով, կողմերն իրար են ներկայացնում անհրաժեշտ ապրանքների ցանկերը:

«Իրանում ապրող ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ քաղաքացիությամբ ընտանիքի անդամ ունեցող իրանցիներն այսօր էլ հանգիստ կարող են հատել հայ-իրանական սահմանը եւ վերադառնալ Հայաստան, սպասում ենք, որ մոտ մեկ շաբաթից նրանց հերթական խումբը կվերադառնա»,-հավելել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

-------------------------

Այն պայմաններում, երբ կորոնավիրուսն աշխարհի շատ երկրների բնակիչներին ստիպել է ինքնամեկուսանալ, ԼՂ-ում մարտի 31-ին անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Տվյալների համաձայն, ընտրողների թիվը կազմել է 104 350 մարդ, իսկ քվեարկությանը մասնակցել է 76 712 ընտրող: Այս անգամ ընտրությունները ԼՂ-ում տեղի ունեցան ավելի մեծ ոգևորությամբ: Պետք է ասել, որ այս տարածքում, ընտրությունները նման մրցակցային մթնոլորտում տեղի են ունենում 3 տասնամյակի ընթացքում առաջին անգամ:

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անօրինական է համարել ընտրությունները:

Իսկ Իրանի ԱԳ նախարարությունը  հայտարարել է, որ դեմ է ցանկացած քայլի, որը կմեծացնի տարածաշրջանի լարվածությունը և կխորացնի տարաձայնությունները: Նախագահական ընտրություններն այս անգամ ավելի կարևոր են, քանի որ  2017թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ԼՂ կառավարման համակարգը կիսանախագահականից անցել է նախագահականի: Այլ խոսքով, ԼՂ ինքնահռչակ  նախագահի պաշտոնը վարողն ունենում է ավելի մեծ հնարավորություններ, օրենսդիր և դատական կառույցների համեմատ: Իսկ դա գրավել է նաև տարածաշրջանային ու միջազգային շրջանակների ուշադրությունը:

Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ մարտի 31-ի ընտրությունները կարևոր էին նաև այն առումով, որ ընտրություններին ներկա էին Հայաստանի կառավարության ընդդիմադիր և կողմ ուժերի ներկայացուցիչներ: Իսկ դա ավելի էր կարևորում ընտրությունների անցկացումը:

Ընտրություններն ինչպես և կանխատեսվում էր, անցել են երկրորդ փուլ, քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել  ձայների 50 տոկոսից ավելին:

Ընտրությունների երկրորդ փուլում մրցելու են ԼՂ-ի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Մասիս Մայիլյանը, ով Փաշինյանի կողմնակիցներից է, աջակցություն է ստանում նաև ամերիկաբնակ սիոնիստ Ջորջ Սորոսի հետ կապված «Բաց հասարակություն հիմնադրամից»:

Վերջին ամիսների ընթացքում, հիմնադրամի ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակում ներկա են եղել Լեռնային Ղարաբաղում:

ԼՂ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել փետրվարի 14-ին:

Մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ԼՂ-ի նոր խորհրդարան են անցնում 5 քաղաքական թիմեր:

Նախնական տվյալներով Արայիկ Հարությունյանին աջակցած «Ազատ Հայրենիք» դաշինքը կունենա 16 մանդատ, Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցությունը՝ 9 մանդատ, Վիտալի Բալասանյանի թեկնածությունն առաջադրած «Արցախի արդարություն» և ՀՅԴ կուսակցությունները՝ 3-ական մանդատ, իսկ Աշոտ Ղուլյանին աջակցած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 մանդատ:

----------------

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել է ռուսական «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերին գազի գինը Հայաստանի սահմանին նվազեցնելու համար՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքը։

Միաժամանակ, Մհեր Գրիգորյանը նաև խոսել է այն մասին, որ գազի գնի նվազեցումը բխում է երկկողմ սերտ, ռազմավարական հարաբերության տրամաբանությունից: Մհեր Գրիգորյանը նաև բարձրացրել է գազի գինը ազգային արժույթով վճարելու հարցը: Նամակը ուղարկվել է Միլլերին՝ բանակցություն սկսելու ակնկալիքով: Ներկայումս Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը 165 դոլար է 1000 խմ-ի դիմաց:

Գազի գինն առաջարկվում է բարձրացնել ոչ թե 36, այլ 11 տոկոսով՝ բոլորի համար: «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել մոտ 28 դոլարով։ Թեպետ մամուլում տեղեկություն տարածվեց, թե ընկերությունը մտադիր է 36 տոկոսով գազի գինը բարձրացնել։

-------------------

«Օրբելի» վերլուծական կենտրոնի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանն անդրադարձել է ՀՀ կառավարության նախաձեռնությանը, որն առնչվում է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի հնարավոր նվազմանը։ 

-------------------

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19-ի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը:

-------------------------

Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը:

«Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, փոքր և միջին ձեռնարկություններին  և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով:

Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։

Ի դեպ, արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։

ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։