Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ:Միջին Ասիայի և Կովկասի տարածաշրջանների երկրները շարունակում են դիմագրավել կորոնավիրուսի վտանգը, այդուհանդերձ այս երկու տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, որոնց կանդրադառնանք «Միջին Ասիայի և Կովկասի իրարձությունները » հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում։Ընկերակցեք մեզ։
Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի տեղակալն ասել է. «Հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԻԻՀ-ն դեմ է Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը թեժացնող ցանկացած քայլին»:
Չորեքշաբթի օրը, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Սեյեդ Աբբաս Էրաղչին հերքել է Ղարաբաղում իրանական բեռնատարների երթևեկության մասին լուրը, ասելով.«Թշնամիները ջանք են գործադրում կեղծ լուրեր տարածելով լարվածություն առաջացնել Իրանի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում»:
Էրաղչին բարձր է գնահատել Ադրբեջանին կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին ցուցաբերած մարդասիրական օգնությունների համար: Էրաղչին կարևորել է հիգենիայի կանոնները պահպանելով, երկու պետությունների միջև ապրանքափոխանակումները:
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցում, կողմերը կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների ու երկկողմ համագործակցությունների շարունակման անհրաժեշտությունը:
-----------------------------
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միանալու համաշխարհային զինադադարի կոչին:
Ընդգծելով համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը նամակում, մասնավորապես, նշել է. «Միջազգային աջակցությունը հավասարապես կարևոր է հակամարտությունների արդյունքում խոցելի դարձած մարդկանց համար:
Այս առումով առանձնահատուկ կարևոր է ՄԱԿ-ի մասնագիտական կառույցների, և առաջին հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը հակամարտությունից տուժած տարածաշրջաններում բնակվող մարդկանց: Հայաստանը պատրաստակամ է տրամադրել անհրաժեշտ բոլոր պայմանները ՄԱԿ համապատասխան մարմինների անխաթար աշխատանքի իրականացման համար՝ անկախ տարածքի կարգավիճակից»:
«Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող են նոր լիցք հաղորդել բազմակողմ համագործակցությանը, պատերազմներից և թշնամանքից զերծ, ներառական աշխարհ ստեղծելու համատեղ ջանքերին: Աղետի կանխարգելմանը, թուլացմանը և կառավարմանն ուղղված վստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկումը այս դժվարին ժամանակներում պետք է դիտարկվի որպես հնարավորություն բոլոր ժողովուրդների, այդ թվում հակամարտության կողմերի համար»,- գրված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նամակում:
------------------
Կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Սարգսյանը կանխատեսել է, թե ինչ է սպասվում ՀՀ տնտեսությանը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ու դրանից հետո, և թե երբ ու ինչպես հնարավոր կլինի հաղթահարել օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամը:
-------------------------
Այն պայմաններում, երբ կորոնավիրուսը տնտեսական ճգնաժամի առջև է կանգնեցրել աշխարհի շատ երկրների այդ թվում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներին, ի շարս դրանց նաև Հայաստանին, Երևանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ որևէ օժանդակություն խնդրել Թուրքիայից:
Ի հետևումն Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու կապակցությամբ Թուրքիայի ներկայացրած առաջարկին ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ նման օժանդակության առաջարկի քննարկումը օրակարգում չի գտնվում: Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքարանը հայտարարել է, որ Անկարայի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել:
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքելով այս լուրին հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես նման առաջարկ չի ստացել և ՀՀ ԱԳ նախարարությունը չի կարող արձագանքել ոչ-պաշտոնական հայտարարություններին:
-----------------------
Ղարաբաղի ինքնահռչակ Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ստանալով 39860 քվե:
Ապրիլի 13-ին անցկացված ընտրություններում, Մասիս Մայիլյանը, ստանալով ձայների 1.12 տոկոսը, զբաղեցրել է երկրորդ տեղը:
Հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ընտրություններին մասնակցել է Ղարաբաղի բնակիչների 2.15 տոկոսը: Ղարաբաղի ընտրական կենտրոնական հանձնաժողովի տնօրենը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 45 տոկոսը:
Ակնհայտ է, որ ցանկացած երկրում տեղի ունեցող ընտրություններում ժողովրդի բարձր մասնակցության դեպքում ընտրության արդյունքներն ավելի ճիշտ են լինում:
Բաքվի կառավարության պաշտոնատարները կոչ են անում Ղարաբաղը կցել Ադրբեջանին ու շեշտում են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ իրենց նպատակների իրականացման համար դիմել ռազմական միջոցների:
Այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանը նախորդ շրջանների նման անօրինական է համարել Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Չնայած Բաքվի կառավարության ու տարածաշրջանի որոշ պետությունների արձագանքներին, կասկած չկա, որ Ադրբեջանի բռնագրավված տարածքներում ցանկացած ընտրության անցկացում կարող է սրել տարածաշրջանային ու միջազգային ճգնաժամերը: Հատկապես այն պայմաններում, երբ Ղարաբաղի հայ դիվանագետներն ու էլիտան այս շրջանում ցանկացած ընտրության անցկացումը համարում են անկախ երկրի հիմնադրման գործընթաց:
Այս անգամ ԼՂ դիվանագետների ու կուսակցությունների մեջ ընտրապայքարը ավելի լուրջ է եղել քան նախորդ շրջաններում:
Միևնույն ժամանակ, 2018թ. Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, Հայաստանի ու Ղարաբաղի դիվանագետների միջև որոշ անհամաձայնություններ են առաջացել և թվում է թե Հայաստանը շահում է այս անհամաձայնություններից:
Ադրբեջանի քաղաքական փորձագետները այս երկրի կառավարությանը հորդորել են կիրառելով Ղարաբաղի ու Հայաստանի միջև տարաձայնությունների սրման մեթոդը, հօգուտ Ադրբեջանի լուծել ղարաբաղյան հակամարտությունը:
Ընդհանուր առմամբ չնայած վերջերս Ղարաբաղում անցկացված նախագահական ու խորհրդարանական շուրջ տարածված ասեկոսեներին, պետք է ասել, որ Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունում իշխելու է մի մարդ, ով առավել քան երբևէ ճնշելու է Ադրբեջանի Հանրապետությանը:
-------------------------
Անցած օրերի ընթացքում ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ սոցիալական ցանցերում տեսագրություններ են տարածել այն մասին, որ Իրանը վառելիք ու սննդամթերք է առաքում Լեռնային Ղարաբաղ:
Երկուշաբթի օրը, Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտարարել է. «Ադրբեջանի ԶԼՄ-ները պետք է նախ ստուգեն ստացած տեղեկությունների ճշգրտությունը: Նրանք չպետք է տարածեն անհայտ աղբյուրներից ստացած տեղեկությունները»: Հայաստանն ու Ադրբեջանը 1988թ.-ից ի վեր հակամարտում են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:
Վերջին շաբաթվա ընթացքում ազերի հավատացյալների և Ադրբեջանի «Իսլամ» և «Մուսուլմանների միության շարժում» կուսակցությունների անդամների միջոցով անվճար սնունդի և այլ սպառողական ապրանքների բաժանումը հարավկովկասյան այս երկրի կարևոր իրադարձություններից էր: Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատելով այդ երկրի վրա կորոնավիրուսի բացասական ազդեցությունն ընդգծել է դրանց վերացման կամ մեղմացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի ապրիլի 15-ին վիդեկոնֆերանսի միջոցով տեղի ունեցած այդ երկրի կառավարության նիստում անդրադառնալով այդ երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական հետևանքներին կառավարությանը կոչ արեց վերատեսություն կատարել այն ծախսերում, որոնք անհրաժեշտ չեն: Ադրբեջանի նախագահի ընդգծմամբ կորոնավիրուսի տարածման հետևանքով այդ հանրապետությունում գործազուրկ է դարձել ավելի քան 600 հազար մարդ:
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի զեկույցի համաձայն մինչ այս պահն այդ երկրում 1200 մարդ վարակվել է այդ վիրուսով, որոնցից 351-ը բուժվել, իսկ 13-ը մահացել են: