Ապրիլ 21, 2020 11:12 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում ինչպես միշտ կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում դադարեցվել են բոլոր հասարակական աշխատանքները, ի շարս դրանց նաև գեղարվեստական միջոցառումները: Այդուհանդերձ մշակութային կյանքը շարունակվում է և այս թողարկման առաջին բաժինը հատկացված է այդ կապակցությամբ լուրերին: Ընկերակցեք մեզ։

Աշխարհի տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող ավելի քան քառասուն հայ երգիչ-երգչուհիներ մայիսի 2-ին կմասնակցեն միջազգային ինտերակտիվառցանց համերգի: Միջոցառման հասույթը կուղղվի Հայաստանում Covid19-ի դեմ իրականացվող պայքարի ծրագրերին՝ աջակցելու առողջապահական համակարգին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց համերգին ելույթ կունենան Հարութ Փամբուկչյանը, Իվետա Մուկուչյանը, Արա Մարտիրոսյանը, Հայկոն, Արամ MP3-ն, Թաթան, Շուշան Պետրոսյանը, Արամեն, Անդին, Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը, Գարիկը և Սոնան, Մարտին Մկրտչյանը, Գրիշա Աղախանյանը, Նորոն, Սոնան, Թաթուլը, Էրիկ Կարապետյանը և այլք:

Հայկոն, անդրադառնալով սպասվող համերգային ծրագրին, տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ հատկապես այս դժվար օրերին մենք բոլորս պետք է կողք կողքի լինենք: «Միասին մենք կարող ենք»,-շեշտում է երգիչը:

 

 

Ինչպես աշխարհի տարբեր երկրներում գործող մշակութային կառույցները, այնպես էլ Մոսկովյան Մեծ թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով գործունեություն է ծավալում վիրտուալ տիրույթում: Թատրոնը «YouTube»-ի իրպաշտոնական էջում հեռարձակում է «ոսկեֆոնդի» ներկայացումները, որոնք կարճ ժամանակահատվածում մեծ լսարան են հավաքել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 15-ին արվեստասերները դիտել են «Կորսար», ամսի 18-ին՝ «Սպարտակ» բալետային ներկայացումները:

Ապրիլի 21-ին հեռարձակվել է Մեծ թատրոնի օպերային մենակատարների համերգը, ապրիլի 25-ին կցուցադրվի «Մեր ժամանակների հերոսը» բալետը, ամսի 29-ին՝ «Կատերինա Իզմայլովա» օպերան:

Մայիսին նույնպես հետաքրքիր ներկայացումներ են սպասվում: Ամսի 7-ին կհեռարձակվի «Դոն Կիխոտ» բալետը, իսկ մայիսի 11-ին՝ «Սադկո» օպերան:

Յուրաքնաչյուր բեմադրության ցուցադրումից հետո այն հասանելի կլինի 24 ժամվա ընթացքում:

Թատրոնի «YouTube»-ի պաշտոնական էջում գրառում է զետեղվել այն մասին, որ «Большой(մեծ) online» նախագծի առաջին վեց հեռարձակումը երկուշաբաթվա ընթացքում 6,5 մլն դիտում է ունեցել: 

 

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարծում է, որ Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն, որն անհրաժեշտ է պահպանել, վերականգնել և հավուր պատշաճի ներկայացնել հայ և միջազգային հանրությանը: Փոխնախարարի հավաստիացմամբ՝ այս գործում մեծ դերակատարություն ունի ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարինե Խաչատուրյանն ասաց, որ հուշարձանների պահպանության համար բազմաթիվ քայլեր են արվում, բայց, եթե չլինի հասարակության ընկալումը և գիտակցումը, նրանց սերը հայրենիքի և պատմամշակութային ժառանգության նկատմամբ, պետությունը որքան էլ ջանք թափի, մեծ արդյունքի հասնել չի կարող:

«Ահռելի  հարստություն ունենք, որի մի մասը հողի տակ է: Դեռևս մեծ աշխատանք կա անելու հաջորդ սերունդների համար, բայց, ֆինանսական պատճառներով պայմանավորված, բոլոր հուշարձանները միանգամից վերականգնել պարզապես հնարավոր չէ: Պետությունը պատրաստ է համագործակցել մասնավոր ընկերությունների, համայնքների հետ, սակայն համայնքների բնակիչների գիտակցությունը պետք է  բարձրանա, քանի որ շատ դեպքերում հուշարձանները ոչ թե բնական ճանապարհով են ավերվում, աղճատվում, այլ մարդկային գործոնի հետևանքով, ինչը շատ տխուր է»,-շեշտեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նման փաստեր չպետք է լինեն, բայց մենք գրեթե ամեն օր հանդիպում ենք իրավիճակի, երբ հուշարձանն աղավաղվում է, երբ  հուշարձանի տարածքում հուղարկավորություն է կատարվում, երբ պատմական շինությունն ուղղակի այլանդակվում է՝ ըստ սեփականատիրոջ ճաշակի:

Անդրադառնալով ոլորտի օրենսդրական բացերին՝ փոխնախարարն ասաց, որ դրանց շուրջ այժմ աշխատում են, հոդվածների փոփոխություններ են պատրաստել, որոնք շուտով շրջանառելու են:

ՀՀ ԿԳՄՍ-ն իրազեկման ակցիաներ էր իրականացնում թե՛ մայրաքաղաքում, թե՛ համայնքներում: Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով ակցիաները ժամանակավոր ընդհատվել են: «Համայնքապետերը մեծ հետաքրքրությամբ էին լսում մեզ, բայց հետո նորից տեղեկանում էինք, որ այսինչ հուշարձանի տարածքում անօրինական շինություն է կառուցվում և այլն: Ենթադրում եմ, որ բացի վարչական տուգանքներից, քրեական պատասխանատվության պետք է պատիժը հասցնել, բայց ամենաարմատական փոփոխությունը կլինի այն ժամանակ, երբ մենք երեխաներին սովորեցնենք հասկանալ մշակույթի արժեքը, այդ թվում՝ հուշարձանների: Այդ նպատակով նախաձեռնել ենք հայրենաճանաչողական ծրագիր, որը կյանքի կկոչենք, և որը գիտակցության մեջ նման փոփոխություն կմտցնի: Երեխան, որը կլինի մեր շահառուն,  անգամ իր ընտանիքի անդամներին թույլ չի տա թղթի կտոր նետել այս կամ այն հուշարձանի տարածքում»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Խաչատուրյանը տեղեկացրեց, որ հավանաբար մի քանի օրից Սանահինի և Բնունիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման մրցույթ են հայտարարելու: Նախարարությունն այս տարի վերականգնման ենթակա հուշարձանների մեծ ցանկ ունի: Ամեն տարի որոշվում է, թե որ հուշարձաններն են առաջնահերթության կարգով վերականգնվելու, իսկ առաջնահերթությունը վտանգվածության աստիճանով է որոշվում:

Մեր պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու համար նախարարությունը մեծ նշանակություն է տալիս թվային տիրույթին: Պատրաստվելու է մեծ բազմալեզու պորտալ հուշարձանները, հնագիտական դաշտը ներկայացնելու համար: Խաչատուրյանը խոստովանեց, որ այդ առումով կաղում ենք և պետք է ագրեսիվ արշավ սկսել մշակույթը ներկայացմելու համար: «Մեր մշակույթը հարուստ է ու գրավիչ, պարզապես այն պետք է  կարողանանք ճիշտ մատուցել: Հիմա այս քայլերն արվում են»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը:

Հուշարձանների և տեսարժանվայրերիմիջազգայինխորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականիցապրիլի 18-ը նշում է որպեսՀուշարձանների և տեսարժանվայրերիմիջազգայինօր՝ կոչանելովանդամ-պետություններինգործունեությանամենատարբերձևերովնպաստելհուշարձաններիպահպանությանը և լուսաբանելժառանգությանպահպանությանկարևորություննուխնդիրները, բարձրացնելհասարակությանզգոնությունը և պատասխանատվությունըժառանգությանպահպանությանհանդեպ: Հայաստանըհամաշխարհայինժառանգությանկոնվենցիանվավերացրել է 1993 թվականիսեպտեմբերի 5-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհայինմշակութային «Արժեքներիցանկում» ընդգրկվածհուշարձաններիթվումեն` ԷջմիածնիՄայրտաճարը, Հռիփսիմեիտաճարը, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմեեկեղեցիները, Զվարթնոցտաճարը, Սանահինիվանականհամալիրը, Հաղպատիվանականհամալիրը, Գեղարդիվանականհամալիրը և Ազատիգետիհովիտը:

Համաշխարհայինժառանգությանցուցակըպարբերաբարհամալրվում է նորհուշարձաններովուտեսարժանվայրերով` մշակութայինլանդշաֆտներ, ճարտարապետական, հնագիտական և քաղաքաշինականհուշարձաններ և այլն:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 6-12 տարեկան երեխաներին հրավիրում է մասնակցելու նկարչականմրցույթի։  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից;

«Մինչև մայիսի 17-ը երեխաները կարող են նկարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այն հուշարձանները, որոնք կարևոր են իրենցհամար: Նկարում կարող է պատկերված լինել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ինչպես իրենց հայրենիքի մշակութային վայրերը, այնպես էլ որևէ այլ երկրի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքումկարելի է ուսումնասիրել Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային վայրերը։

Ընտրված նկարները  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կտեղադրի իր կայքում։

 

Կաննի միջազգային 73-րդ կինոափառատոնի կազմակերպիչները որոշել են, որ 2020 թվականի միջոցառումը հունիսին չի կայանա։ Գազետա.ռու-ի հաղորդմամ, չեն պատրաստվում չեղարկել փառատոնը, բայց չի անցկացվի դասական ձևաչափով։ Կազմակերպիչները հրաժարվել են փառատոնը հունիսի վերջին հուլիսի սկզբին անցկացնելու գաղափարից Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո, որը նախօրեին հայտարարել է, որ բոլոր փառատոներն ու միջոցառումները մինչև ամառվա կեսեր չեն անցկացվելու։

«Կաննի կինոփառատոնը պետք է շարունակի քննարկել բոլոր հնարավորությունները»,- նշված է կազմակերպիչների հայտարարության մեջ։

Ավելի ուշ կհայտարարեն, թե երբ կանցկացվի փառատոնը 2020 թվականին։

Փառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը։

 

 

Նկարիչ Բենքսին ևս աշխատում է տանը։ Նկարիչն  ինստագրամում տեղադրել է իր լոգասենյակի նկարը՝ իր հայտնի առնետների նոր գրաֆիտիով:

«Կինս ատում է, երբ ես տնից եմ աշխատում», - նկարը մեկնաբանել է նկարիչը։

Բենքսին նախկինում ևս իր սոցիալական հայտարարությունների համար բազմիցս օգտագործել է առնետներ: Ոգեշնչվելով ֆրանսիացի Բլեք լե Ռատից՝ նա սկսեց իր կարիերան՝ պատկերելով կրծողներ Մեծ Բրիտանիայի քաղաքային փողոցներում ՝ ստորագրելով իր նկարները՝ «Որովհետև նրանք ինձ չեն գնահատում» կամ «Մեզ համար ամեն ինչ դեռ առջևում է»: 

 

Գերմանիան պատրաստ է Ֆրանսիային առաջարկել իր օգնությունը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հարցում, որը տուժել էր հրդեհից։ Այդ նպատակով Գերմանիայի բնակիչները հավաքել են ավելի քան 450 հազար եվրո։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի մշակույթի գերատեսչությունը։

Մշակույթի նախարար Մոնիկա Գրյուտերսը, Գերմանիայի դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա շրջանի վարչապետ Արմին Լաշետն առաջարկել են օգնություն տաճարի վերին պատուհանների մասի վերականգնման գործում: Աշխատանքի համար գումարները սկսել են հավաքվել հրդեհի հաջորդ օրվանից։

Մոնիկա Գրյուտերսի խոսքով, գերմանացի վարպետներն այս աշխատանքներում կարող են օգնել ֆրանսիացի գործընկերներին: Լաշետը հավելել է, որ վերականգնված Նոտր Դամը կարող է դառնալ եվրոպական հույսի խորհրդանիշ, ինչպես նաև Բեռլինի և Փարիզի միջև բարեկամության խորհրդանիշ:

Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Նոտղը Դամ դը Պաղի) խոշոր հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով փլուզվել են 850-ամյա գոթական տաճարի սրածայր աշտարակը, տանիքի մի մասը, ժամացույցը։ Նախագահ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է հավակնոտ ծրագիր՝ տաճարը կվերականգնվի 5 տարուց, մինչդեռ որոշ փորձագետները կարծում են, որ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 10-15 տարի:

Տաճարի վերականգնման աշխատանքներն արդեն արդեն մեկնարկել էին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք դադարեցվել է։