Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, ԼՂ-ին օժանդակություն ցուցաբերելու համար ամերիկացի սենատորների նամակին և Սահակաշվիլու պատճառով Վրաստանի և Ուկրաինայի միջև ծագած տարաձայնությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Նիկոլ Փաշինյանը զրույցի սկզբում Իրանի նախագահին և ողջ ժողովրդին շնորհավորել է Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ:
Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նրանք երկուստեք ցավակցություն են հայտնել համաճարակի պատճառով մահացածների համար: Նշվել է մարդկությանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրման և երկկողմ համագործակցության կարևորությունը:
Կողմերը գոհունակություն են հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, մասնավորապես, ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային ծավալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը՝ պահպանելով ստեղծված իրավիճակով պարտադրված սահմանափակումները:
---------------------------
Հաղորդումները վկայում են այն մասին, որ Իրանի ու Հայաստանի միջև էլէկտրաէներգիայի փոխանակման ծավալը եռապատկվելու է:
Երկուշաբթի օրը, տարածաշրջանի զարգացումների մասին ՀՀ ԱԺ-ի արտաքին գործերի հանձնաժողովի օնլայն նիստում, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ասել է.«Երկու երկրները պատրաստվում են վերսկսել էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները»:
Նա նշել է, որ մոտ ապագայում 60 իրանցի մասնագետներ կգործուղվեն Հայաստան:
Արտաշես Թումանյանը նաև հայտնեց, որ Իրանից Հայաստան արտահանումներն անցյալի նման շարունակվում են: Էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմամբ, Իրանի ու Հայաստանի միջև էլէկտրաէներգիայի փոխանակման ծավալը եռապատկվելու է:
---------------------------------
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղերձ է հղել «Իսրայելի անկախության օրվա» առիթով։ Իսրայելի անկախության հռչակման օրը մուսուլմանները հիշում են որպես «Ալ-Նաքբայի՝ աղետի օր»:
Ուղերձում Փաշինյանը ողջունել է Հայաստանի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների ու համագործակցությունների ընդլայնումը։
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության գործունեության շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:
Հայաստանին մոտենալու համար Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի ջանքերը, վերջին մեկ տարում զգալիորեն աճել են, և Երևանը որոշ չափով ողջունել է այն:
Քաղաքագետները կարծում են, որ Սիոնիստական ռեժիմին Հայաստանի մոտենալը կվնասի Երևանին և կարող է բացասաբար անդրադառնալ տարածաշրջանի այլ երկրների հետ նրա հարաբերությունների վրա:
Իսրայելն Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարողներից է, երկիր, որը Հայաստանի հետ լուրջ խնդիրներ ունի Լեռնային Ղարաբաղի հարցում:
-----------------------------
Մի շարք ամերիկացի սենատորներ Հարավային Կովկասի երկրների գործերին բացահայտ միջամտություն կատարելով, կոչ են արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությանը:
30 ամերիկացի սենատոր Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ (24 ապրիլի) մի նամակ հղելով Սենատի բյուջեի հանձնաժողովին ընդգծել են Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությանը «մարդասիրական աշխատանքի» համար ավելի շատ բյուջե հատկացնելու անհրաժեշտությունը:
Ամերիկացի 30 սենատորների նամակը հղվել է այն պայմաններում, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ ավելի վաղ կոչ էին արել անվերադարձ ֆինանսական օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության պաշտոնյաներին: Հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է, ակնհայտ է, որ Վաշինգտոնի կառավարության պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բացասական արձագանքի արժանանալ Ադրբեջանի Հանրապետության կողմից: Հատկապես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով վերջերս ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ սենատորների գործողությունների մասին հետաքրքրականն այն է, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները շարունակում են Միացյալ Նահանգները տեսնել որպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից:
Ավելի վաղ՝ 2018-ի ապրիլին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում ասել էր. «Առաջիկա ամիսներին մենք կտեսնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը ճանապարհ կհարթի Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ավելի լավ համագործակցության համար»:
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի այս հակասական դիրքորոշումները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը, որպես Մինսկի խմբի առանցքային անդամ, չի ցանկանում լուծել այս հակամարտությունը և կայունություն հաստատել տարածաշրջանում:
Նախկին Խորհրդային Միության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական և ԿՀՎ ներկայիս վերլուծաբան Փոլ Գոբլը Ադրբեջանի «Ախար» կայքին տված հարցազրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կովկասում կշարունակվի երկար ժամանակ, քանի որ որոշ կողմեր փորձում են շահագործել այս հակամարտությունը, և այդ պատճառով մեծամասնությունը ցանկություն չունի լուրջ քայլեր ձեռնարկել այս հակամարտության լուծման համար և փաստորեն չի կարող այն լուծել:
--------------------------------
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է այն հարցին, թե արտակարգ դրությունն ինչպես կանդրադառնա Հայաստանի իշխանությունների իմիջի վրա, և արդյո՞ք հանրությունն արտակարգ դրությունից հետո նույն ոգևորությամբ կմոտենա հետաձգված հանրաքվեին։
-------------------------------
Վրաստանի սկանդալային, արևմտամետ ու արկածախնդիր նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կրկին Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների միջև տարաձայնության պատճառ է դարձել:
Ուկրաինայի կառավարությունը որոշել է Միխայիլ Սահակաշվիլուն Ուկրաինայի փոխվարչապետ նշանակել: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արձագանքելով այդ որոշման զգուշացրել է, որ եթե Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի փոխվարչապետ նշանակվի, Թբիլիսին հետ կկանչի Կիևում իր դեսպանին:
Սա առաջին անգամ չէ, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այդ երկրի և Ուկրաինայի միջև լարվածության պատճառ է դառնում: Նույնը տեղի ունեցավ նրանից հետո, երբ Սահակաշվիլին հեռացավ Վրաստանի նախագահի պաշտոնից: Սահակշվիլին, որ իրեն միաժամանակ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացի է ներկայացնում մի առ ժամանակ մեկ մասնակցում է Վրաստանում կամ Ուկրաինայում անցկացվող ընտրություններին և այդպիսով թունավորում է երկու երկրի քաղաքական միջավայրը: Դա ի տես այն բանի, որ Վրաստանի գլխավոր դատախազը երկու տարի առաջ իշխանության չարաշահման և օրենքը խախտելու կապակցությամբ մեղադրանք առաջադրեց արևմտամետ այս քաղաքական գործչին, որի արդյունքում Սահակաշվիլին երեք տարվա ազատազրկման դատապարտվեց: Վրացի սկանդալային քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլին 2013 թվականին հեռացվեց իշխանությունից, որից հետո Ուկրաինա ապաստանեց: Ուկրաինայում Պետրո Պոռոշենկոյի նախագահության շրջանում Սահակաշվիլին մի անգամ Ուկրաինայի հարավում գտնվող Օդեսայի նահանգապետ նշանակվեց, սակայն երկու տարի անց հեռացվեց այդ պաշտոնից և զրկվելով ուկրաինական քաղաքացիությունից այդ երկրից արտաքսվեց: Փորձագետները համոզված են, որ այս վայրիվերումները պատճառ են դարձել, որ Միխայիլ Սահակաշվիլին անվստահելի քաղաքական գործչի համբավ ձեռք բերի:
---------------------------
Ուզբեկստանի գերագույն ժողովն իր համաձայնությունը տվեց դիտորդի կարգավիճակով ԵԱՀԿ-ին այդ երկրի անդամակցությանը:
Վերջին ամիսներին ԵԱՀԿ-ին անդամակցության հարցը տարաձայնություն է առաջացրել այդ երկրի քաղաքական գործիչների միջև: Տաշկենդի իշխանության ընդդիմադիրները համոզված են, որ ԵԱՀԿ-ին անդամակցելով այդ երկրի անկախությունը խաթարվելու է: Ի դիմաց, ԵԱՀԿ-ին Ուզբեկստանի անդամակցության կողմնակիցներն ընդգծում են, որ Ուկրաինայի շուկան ցանկանում է հասանելիություն ունենալ Ռուսաստանի կողմից վերահսկվող շուկաներին: Միևնույն ժամանակ մեծ թվով ուզբեկ երիտասարդներ արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան և Ղազախստան: