Իրանի համալսարանները 1
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ 26 համարներից բաղկացած «Իրանի համալսարանները» հաղորդաշարը պատրաստվել է Իրանի ամենահայտնի համալսարանները ներկայացնելու նպատակով: Մեր առաջին զրույցի ընթացքում կանդրադառնանք Իրանում գիտական ու համալսարանական կենտրոններ հիմնադրելու պատմական անցյալին: Ընկերակցեք մեզ:
Ուսումնասիրելով Իրանի քաղաքակրթության պատմությունը գիտության ու տեխնոլոգիաների ասպարեզում մեզ հայտնի է դառնում իրանցիների արժեքավոր դերակատարությունը: Իրանը միայն ռազմիկներ ու թագավորներ չի ծնել, այլև ծնունդ է տվել այնպիսի մտավորականների ու գիտնականների, ովքեր երկար ժամանակներ աշխարհում անփոխարինելի հետք են թողել իրենց գիտությամբ ու իմաստնությամբ: Վերանայելով Իրանի պատմությունը տեսնում ենք, երբ Իրանում հզոր իշխանություններ են ձևավորվել, ուշադրության կենտրոնում են հայտնվել մշակույթը, գիտությունն ու արվեստը և հիմնադրվել են ուսուցման կենտրոններ: Այնպես որ մի շարք աղբյուրներ «Ջոնդիշափուրը» համարում են աշխարհի ամենահին համալսարանը: Այս կենտրոնը վաղնջական ժամանակների գիտության ու հետազոտությունների կարևորագույն կենտրոններից է եղել և մեծ թվով գիտնականներ ու բժիշկներ այնտեղ զբաղված էին դասավանդմամբ, ուսումնառությամբ ու բժշկությամբ: Ուստի հնադարյան ժամանակներից առայսօր կարող ենք Իրանը գիտության առաջատարներից մեկը համարել:
Թանկագին բարեկամներ այս հաղորդաշարի թողարկումների ընթացքում կփորձենք նախ քննարկել Իրանում գիտական ու համալսարանական կենտրոնների հիմնադրման պատմական անցյալը և այս երկրի համալսարանների զարգացման ու ընդլայնման ուղին, ապա ձեզ կներկայացնենք ներկա դրությամբ Իրանում աշխատող ուսուցման համակարգը: Կջանանք նաև հաղորդաշարի որոշ համարներում ձեզ ներկայացնել Իրանի գլխավոր և հեղինակավոր համալսարանները ընգծելով, որ այդ համալսարանները ընդունում են նաև արտասահմանցի ուսանողների:
Մեզ հասած հնադարյան աղբյուներից կարելի է եզրակացնել, որ հնադարյան Իրանում գոյություն է ունեցել բարձրագույն ուսման համակարգ և համապատասխան կենտրոններ: Որպես օրինակ Աքեմենյանների ժամանակաշրջանում եղել են հանրային դպրոցներ և մասնավոր դպրոցներ էլիտայի խավի ուսուցման համար: Աքեմենյանների Դարեհ թագավորի իշխանության օրոք «Սաին Բասար» անունով բժշկագիտական մի դպրոց, Ատրպատականում ու Ռեյում և Բալխում նույնպես գոյություն են ունեցել բարձրագույն ուսուցման դպրոցներ: Սասանյանների ժամանակաշրջանում նույնպես գոյություն են ունեցել դպրոցներ, ինչպես «Դիվար Դաշիրը», որն և՛ ուսումնական և՛ հետազոտական կենտրոն է համարվել: «Նասիբինի ակադեմիան» նույնպես եղել է Սասանյանների ժամանակաշրջանի հսկողության տակ կառուցված գիտության բարձրագույն կենտրոներից մեկը, որտեղ Աթենքից արտաքսված գիտնականներ զբաղված էին հետազոտությամբ և բժշկագիտության խնդիրների ուսուցմամբ: Հնադարյան Իրանի բարձրագույն գիտությունների դպրոցներից կարող ենք նաև հիշել «Սարույեն» և «Ռեյշահրը»:
---
Ուսուցողական ոլորտում ձեռք բերված փորձառությունները և այդ ոլորտում Իրանի ունեցած փառավոր անցյալը համախմբվեցին և կատարելության հասան «Ջոնդիշափուրում»: Գիտության այս մեծ կենտրոնը հիմնադրվել է Շապուհի և նրա որդու Արդաշիր Բաբաքանի օրոք և Անուշիրվանի ժամանակաշրջանում՝ ընդլայնվում է իր գիտնական վեզիր Բոզորգմեհրի ջանքերի շնորհիվ: «Ջոնդիշափուրը», որ նաև հիշատակվում է որպես աշխարհի հնագույն համալսարանը, հիմնադրվել է նույն անունը կրող քաղաքում՝ փրկչական 6-ր դ դարում: Ջոնդիշափուրի մուտքի ճակատի վրա գրված է հետևյալ նախադասությունը «Գիտությունն ու առաքինությունը վեր են թրից ու բազկի ուժից»: Այդ համալսարանի յուրահատկություններից մեկը՝ միջավայրում տիրող հանդուրժողականության մթնոլորտը ու գիտությունների բազմազանությունն է եղել: Այլ կրոնի հետևորդ լինելու կամ օտար ազգին պատակնելու պատճառով «Ջոնդիշափուրում» գիտական ու հետազոտական աշխատանքների մասնակցելու համար հնդիկները, նեստորական քրիստոնյաները կամ հույն բժիշկները սահմանափակությունների չեն ենթարկվել: «Ջոնդիշափուրի» այլ յուրահատկություններից են եղել միջազգային մասշտաբով գիտական ձեռքբերումների փոխանակումն ու միջազգային հարաբերությունները: Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ «Ջոնդիշափուր» էին գալիս և այդտեղից Հնդկաստան ու Հունաստան էին գործուղվում իրանցի ուսանողներ՝ նրանց փորձառությունները ստանալու և իրենց երկրում կիրառելու համար: Որպես օրինակ կարող ենք հիշել բժիշկ Բորղույեին, ով Անուշիրվանի հրամանով Հնդակաստան է գործուղղվում այդ երկրի գիտություններին ծանոթանալու նպատակով:
«Ջոնդիշափուր» գիտական կենտրոնի կարևորագույն գործառույնթներից մեկն էլ այն է եղել, որ հիշյալ կենտրոնը նաև վերածվել է թարգմանական կենտրոնի: Հնադարյան շրջանի այս գիտական կենտրոնում բազում ստեղծագործություններ թարգմանվել են պահլավերենի: Այդտեղ բժշկական ու փիլիսոփայական գրքեր էին թարգմանում քրիստոնյա ասորի բժիշկներ, ինչպես բժիշկ Սարգիսը:
Իսլամ կրոնի ի հայտ գալու ժամանակաշրջանում «Ջոնդիշափուրը» իր կարևորագույն ժամանակներն էր անցկացնում: Այդ դպրոցը, որը ժամանակի բժշկագիտական կարևորագույն կենտրոններից մեկն էր համարվում՝ նաև ծառայում էր որպես տարբեր ազգերին պատկանող գիտնականների համախմբման վայր: Այս կենտրոնում գիտանականները իրար հետ համադրում էին իրանական, հունական և հնդկական բժշկության ավանդությունները և ենթահող էին պատրաստում իսլամական բժշկության առաջացման համար: Իսլամական ժամանակաշրջանի հիվանդանոցները հաճախ կառուցվել են Ջոնդիշափուրի հիվանդանոցների հիման վրա: Շատերը նույնպես համոզված են, որ հիվանդանոցային պայմաններում բուժման մեթոդը նախ կիրառվել է իրանցիների կողմից: Մյուս հատկանշական կետն այն է, որ իսլամական ժամանակաշրջանի դեղերը նույնպես համաշխարհային բժշկական այս խոշոր կենտրոնից էին հայթայթվում:
Ջոնդիշափուրը մեծ դերակատարություն է ունեցել նաև հետիսլամական ժամանակաշրջանի ուսուցման կենտրոնների հիմնադրման գործում, ինչպես Բաղդադ քաղաքի «Բեյթ-ալ-Հիքմա»-ն,որը նշանակում է Իմաստության տուն (Bayt al-Hikma): Բժշկագիտության ոլորտում իսլամական ու հունական բժշկության կապն ու մեծ միացումը տեղի է ունեցել Ջոնդիշափուրում:
Աբասյանների խալիֆայության ժամանակաշրջանում «Բեյթ-ալ-Հիքմա»-ի հիմնադրումից հետո, իսլամական տարածաշրջաններում ժամանակի ընթացքում սկսում է զարգանալ ու ընդլայնվել բարձրագույն ուսումը, այնպես որ Սելջուկյանների ժամանակաշրջանում Բաղդադում, Բալխում, Նեյշաբուրում, Հերաթում, Սպահանում և այլ քաղաքներում հիմնադրվում են համակարգային դպրոցներ: Մարաղայում նույնպես Խաջե Նասիրեդդին Թուսին հիմնադրում է աստղադիտական ու հետազոտական մեծ կենտրոն, որի գրադարանում պահվում էր աշխարհի տարբեր վայրերից բերված 40 հազար հատոր գիրք:
Այդպիսով իսլամական ժամանակաշրջանում նույնպես գիտությունը կանգուն է մնում Իրանում: Որպես օրինակ կարող ենք հիշել, որ հիջրեթի 2-րդ դարի վերջերին աշխարհի խոշորագույն մաթեմատիկոսներից Մոհամմեդ Իբն Մուսա Խարազմին այդ տարածաշրջանի գիտնականներից է եղել: Խարազմիի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել աշխարհի գիտական ժառանգության վրա: Իրանցի այս գիտնականը կազմել է լոգարիթմի աղյուսակը և կատարելագործել է մաթեմատիկայում հանրահաշիվ գիտությունը: Նրա «Ջաբր վա Մողաբելե» աշխատությունը Ջերարդ Սերմոնայի կողմից թարգմանվել է լատիներենի, որը միջնադարյան ժամանակներում մեծ ազդեցություն է գործել արևմուտքի մաթեմատիկական մտածողության վրա: Պատմությունը վերանայելով տեսնում ենք, որ արևմուտքի մշակութային ու գիտական այդ խավար միջնադարում, երբ եվրոպացիները օտարացած էին գիտական առաջընթացի հետ, իսլամական աշխարհում, հատկապես Իրանում արարչագործության նրբություններ ու բարդությունները ճանաչելու մեջ գիտության լույսը առավել քան երբևէ առաջնորդել է «Աբուռեյհան Բիրունիի», «Խաջե Նասիրեդդին Թուսիի», «Զաքարյա Ռազիի», «Ջաբեր Իբն Հայանի» և «Իբն Հեյսամի» պես գիտնականներին: Այդ ժամանակներում և նախքան Գալիլեի կողմից Արեգակի շուրջ երկրագնդի պտույտի գյուտը Աբուռեյհան Բիրունին գրել էր աստղագիտության հանրագիտարանը, որի մեջ նաև կանխագուշակել էր Արեգակի շուրջ երկիր մոլորակի պտույտը: