Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ տնտեսությամբ հետաքրքրվող հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք Իրանի անցած շաբաթվա մի շարք տնտեսական կարևոր իրադարձությունների քննարկմանը հատկացված մեր հաղորդումը: Ընկերակցեք մեզ:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը ԻԻՀ-ի մի խումբ պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ողջունեց ազգային շահերի, ինչպես նաև ժողովրդի խնդիրների կարգավորմանն ուղղված ցանկացած օգտակար ու անհրաժեշտ քայլ:
Մեր հաղորդումը սկսում ենք այդ մասին զրույցով:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին անցած չորեքշաբթի օրը կառավարության մի խումբ անդամների, իսլամական խորհրդարանի նախագահության կազմի, դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնատարների ու որոշ կառույցների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ դրվատելով պատասխանատուներին և հատկապես դիմադրողական տնտեսության քաղաքականությունների գործադրման ուղղությամբ կառավարության ջանքերը, այդ քաղաքականությունների գործադրման համար անհրաժեշտ համարեց երկրի պատասխանատուների համախոհությունն ու միասնականությունը:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդգծեց, որ դիմադրողական տնտեսության քաղաքականությունների գործադրման ուղղությամբ պիտի հիմնվել ներքին բազմաթիվ պոտենցիալների ու կարողությունների վրա և հատուկ ուշադրություն ցուցաբերել արդյունաբերության ու գյուղատնտեսության բաժիններին:
Իրանական նոր տարվա առիթով հղած ուղերձում ակնարկելով առջևում գտնվող առիթներին ու սպառնալիքներին, ինչու չէ նաև հույսերին Իսլամական մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծեց, որ երկրի գերակայությունը վերաբերում է տնտեսության հարցին և այս հաջողությունների գրավականը դիմադրողական տնտեսության հիման վրա աշխատելն ու ջանք գործադրելն է: Պատասխանատուների պարտականությունը դիմադրողական տնտեսության ոլորտում գործնական քայլը համարելով, Մեծարգո առաջնորդն ասաց. «Անհրաժեշտ է շարունակվեն դիմադրողական տնտեսության ծրագրերի ուղղությամբ քայլերն ու աշխատանքները և դրա արդյունքը գործնական կերպով ցույց տալ ժողովրդին»:
---
Բոլոր բաժիններում տնտեսական ենթակառույցների ամրապնդումը կառավարության գերակայությունն է համարվում:
Այս ուղղությամբ նախատեսված է այս տարի 13-ից 14 նախագծեր շահագործման հանձնելով պետրոքիմիական արդյունաբերության արտադրության թողունակությունը 7 միլիոն տոննա մեծացնել:
Այդ թեմային է վերաբերում «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս թողարկման հաջորդ զրույցը:
Նկատ առնելով, որ տարին մեծահարգ առաջնորդի կողմից «Դիմադրողական տնտեսություն՝ քայլ և աշխատանք» է կոչվել դրանից անմասն չի մնացել նաև պետրոքիմիայի արդյունաբերության ընդլայնումը:
Վերջին տարիներում այս արդյունաբերության ընդլայնումը դիմագրավել է դրամի փոխանցման, ֆինանսավորման, տեխնոլոգիայի փոխանցման ու նաև սարքավորումների գնման պես բարդություններ: Պետրոքիմիայի արդյունաբերության ազգային ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է, որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը գործադրման հանձնվելով բարդություններն ու խնդիրները հետզհետե վերացվում են: Այս ընկերությունը ներկայումս արդյունաբերության վաճառքի ու արտահանման, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիայի ստացման ու փոխադրման ոլորտներում համագործակցության շուրջ բանակցություններ է վարում արտասահմանյան ընկերությունների հետ: Ասիայից ու Եվրոպայից որոշ ընկերություններ պատրաստակամություն են հայտնել համագործակցել նոր նախագծերի լրացման ու գործադրման ուղղությամբ:
Իրանական նոր տարում պետրոքիմիայի արդյունաբերության թողունակության 7 միլիոն տոննայով մեծացումը և պետրոքիմիական արդյունաբերության հետ կապված շուրջ 13-ից 14 նախագծերի շահագործման հանձնվելն այս արդյունաբերության գերակայություններից են:
Իրանի ու Իտալիայի առևտրի պալատի նախագահը տեղեկացրել է,որ վերականգնվում է Իրանից Իտալիա պետրոքիմիական արդյունաբերության նավթի արտահանման դիրքը:
ՇԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ու Իտալիայի առևտրի պալատի նախագահ Ահմեդ Փուրֆալահն նշելով,որ պետրոքիմիական ոլորտում երկու երկրի համագործակցությունների համար գոյություն ունի նպաստավոր ենթահող, ընդգծեց. «Մինչև շրջափակումների հաստատումը Եվրոգոտու անդամ երկրների մեջ Իտալիան եղել է Իրանի եվրոպական ամենախոշոր գործընկերն ու Իրանի նավթի ու նավթամթերքի խոշոր գնորդը:
---
Երեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի ներկայությամբ երկու երկրները ստորագրեցին տարբեր ոլորտներում համագործակցության վեց փաստաթղթեր:
Իրանի ու Իտալիայի պատասխանատուների միջև ստորագրված համագործակցության փաստաթղթերը վերաբերում էին զբոսաշրջության ոլորտին, մշակութային ու արդյունաբերական աշխատանքներին, երկաթգծերին, Իրանից գազի արտահանմանը, երկաթաձողերի ու ռեզինի արտադրմանն ու նաև օդանավակայանների միջև համագործակցություններին:
Իրան կատարած ուղևորության ընթացքում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին ուղեկցում էր քաղաքական ու տնտեսական 250 հոգանոց մի պատվիրակություն:
Հետշրջափակումային շրջանում երկու երկրի տնտեսական ու առևտրական համագործակցությունների ընդլայնումը և Իրանում իտալացի ներդրողների ու իտալական ընկերությունների ակտիվ ներկայությունը Իտալիայի վարչապետի Թեհրան կատարած ուղևորության նպատակներից էին:
---
Այս շաբաթ Թեհրանը հյուրընկալեց նաև Ղազախստանի նախագահին:
Անցած երկուշաբթի օրը քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով երկօրյա պաշտոնական այցով Թեհրան ժամանեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Կենտրոնական Ասիայի տարածաշրջան իր առաջին ուղևորության ընթացքում անցած տարի Ղազախստան էր ճամբորդել:
Ղազախստանի նախագահի Իրան կատարած ուղևորության ընթացքում երկու երկրի միջև ստորագրվեցին տնտեսական, գյուղատնտեսական ու բանկային ոլորտներում համագործակցության 9-ը փաստաթղթեր և 40 փոխհուշագիր:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի երեկոյան ընդունելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և ակնարկելով միջազգային շրջանակներում երկու երկրի համագործակցություններին ընդգծեց. «Հակառակ պատմական, կրոնական ու մշակութային ընդհանրություններին և երկու երկրի մեծ պոտենցիալներին առևտրական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակում և մենք ընդառաջում ենք քաղաքական, տնտեսական ու առևտրական ոլորտներում, ինչպես նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ համագործակցությունների ընդլայնումը:
Այս հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Իրանին մեծ, հզոր ու վստահելի հարևան համարելով ասաց. «Երկու երկրները հարաբերությունների ընդլայնման համար մեծ պոտենցիալներ ունեն և մենք այս ուղևորության ընթացքում տնտեսական ու առևտրական ծրագրերի շուրջ համաձայնությունների ենք հանգել, որոնք համագործակցությունների ընդլայնման պատճառ են դառնալու:
Տնտեսական բնագավառում համագործակցության լավ պոտենցիալ գոյություն ունի երկու երկրներում:
Չնայած շրջափակումների արգելքին վերջին երկու տասնամյակներում Իրանի ու Ղազախստանի հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել: Վիճակագրական տվյալների համաձայն 2014 թվականին երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը եղել է շուրջ 987 միլիոն դոլար, որից Ղազախստանի արտահանումների բաժինը 893 միլիոն դոլար, իսկ Իրանի արտահանումների բաժինը 94 միլիոն դոլար է եղել: Նկատի առնելով գոյություն ունեցող պոտենցիալները առևտրաշրջանառության այս ծավալը շատ քիչ է համարվում և ակնկալվում է, որ ստորագրված փաստաթղթերի գործադրմամբ երկու երկրի միջև համագործակցությունների մակարդակը կբարձրացվի:
---
Իրանի ու Թուրքիայի տնտեսական համագործակցությունների միջպետական հանձնաժողովի 25-րդ նստաշրջանն անցած հինգշաբթի օրը Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար՝ Մահմուդ Վաեզիի և Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազի ներկայությամբ գումարվեց Անկարայում:
Այս նստաշրջանում կողմերը քննարկեցին անցյալում կնքված պայմանագրերի, այդ թվում արտոնյալ առևտրի համաձայնագրի գործադրման ընթացքն ու նաև տրանսպորտի, արդյունաբերության, տեխնոլոգիայի, էներգետիկայի, տուրիզմի, մաքսային հարցերի, ներդրման, ինչպես նաև մաքսային ու բանկային ոլորտներում համագործակցությունների ընդլայնումը: