Մի գավաթ անդորր (217․Ինչպես հաղթահարել վախերը կորոնավիրուսից)
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այս թողարկման ընթացքում կխոսենք կորոնավիրուսի նկատմամբ վախի կողմնակի ազդեցություններից խուսափելու մասին։ Ըներակցեք մեզ:
Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում։
2020 թվականի հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ նոր կորոնավիրուսային համաճարակը համարվում է միջազգային մակարդակի հանրային առողջության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ-ն հայտարարեց, որ մեծ վտանգ կա աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման: 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն գնահատեց, որ COVID-19-ը կարող է գնահատվել որպես պանդեմիա:
ԱՀԿ-ն և ամբողջ աշխարհի առողջապահական մարմինները պայքարում են COVID-19-ի բռնկման դեմ: Սակայն ճգնաժամի այս ժամանակահատվածը սթրես է առաջացնում բնակչության շրջանում: Հոգեկան առողջության այս նկատառումները մշակվել են ԱՀԿ կողմից` ի աջակցություն բնակչության տարբեր խմբերի հոգեկան և հոգեսոցիալական բարեկեցությանը COVID-19-ի բռնկման ժամանակ:
***
COVID-19-ն ազդում է և կարող է ազդել բազմաթիվ երկրների բնակիչների վրա՝ տարբեր աշխարհագրական վայրերում: Մի կապեք այն որևէ էթնիկ կամ ազգային պատկանելիության հետ: Եղեք կարեկից բոլոր տուժածների նկատմամբ` անկախ երկրից: Մարդիկ, ովքեր վարակվել են COVID -19- ով, ոչ մի վատ բան չեն արել, և նրանք արժանի են մեր աջակցությանը, կարեկցանքին և բարությանը:
Մի վերաբերվեք այս հիվանդությամբ վարակվածներին որպես «COVID-19 դեպքերի», «զոհերի», «COVID-19» -ի ընտանիքների կամ «հիվանդների»: Նրանք «մարդիկ են, ովքեր ունեն COVID-19», «Մարդիկ, ովքեր բուժվում են COVID 19-ի համար», «մարդիկ, ովքեր ապաքինվում են COVID-19-ից» և COVID-19-ից ապաքինվելուց հետո իրենց կյանքը շարունակվեու է. իրենք կզբաղվեն իրենց գործերով, նորից կլինեն իրենց ընտանիքների և սիրելիների հետ:
Նվազեցրեք անհանգստություն կամ լարվածություն առաջացնող նորությունների դիտումը, ընթերցումը կամ ունկնդրումը: Տեղեկատվություն փնտրեք միայն վստահելի աղբյուրներից և ընտրեք հիմնականում այնպիսի տեղեկատվություն, որն օգնելու է գործնական քայլեր ձեռնարկել ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու համար: Օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ հատուկ ժամերին փնտրեք տեղեկատվության թարմացումներ: Նոր բռնկումների մասին լուրերի անսպասելի կամ գրեթե անընդմեջ հոսքը յուրաքանչյուրին կարող է անհանգստություն պատճառել: Վստահեք փաստերին ոչ թե բամբասանքներին ու ապատեղեկատվությանը: Պարբերաբար տեղեկատվություն ստացեք՝ ԱՀԿ-ի պաշտոնական կայքից և տեղական առողջապահական մարմիններից, որպեսզի տարբերակեք փաստերը բամբասանքներից: Փաստերը կարող են օգնել նվազագույնի հասցնել վախերը:
Պաշտպանեք ինքներդ ձեզ և աջակցեք մյուսներին: Դժվար պահերին ուրիշներին օգնելը կարող է օգտակար լինել ինչպես աջակցություն ստացող անձին, այնպես էլ օգնողին: Օրինակ՝ հեռախոսակապ պահել հարևանների կամ համայնքի այն ներկայացուցիչների հետ, ովքեր կարող են լրացուցիչ օգնության կարիք ունենալ: Համայնքի համախմբումը կարող է օգնել COVID -19- ի միասնական հաղթահարմանը:
Տարածեք դրական և հուսադրող պատմություններ ու այն մարդկանց լուսանկարները, ովքեր առնչվել են COVID-19-ի հետ: Օրինակ՝ այն մարդկանց պատմությունները, ովքեր առողջացել են կամ աջակցել են սիրելիին և պատրաստ են կիսել իրենց փորձը:
Հարգեք նրանց, ովքեր հոգ են տանում ձեր մասին և առողջապահության ոլորտի մասագետներին, ովքեր աջակցում են ձեր համայնքի COVID-19-ով վարակված անձնանց: Գնահատեք այն դերը, որը նրանք խաղում են մարդկանց կյանքը փրկելու և ձեր սիրելիների անվտանգությունը պահպանելու գործում :
Վախն ու տագնապը միանգամայն բնական հոգեվիճակնեռ են ստեղծված իրավիճակում: Այս պահին ձեր հոգեկան առողջության և հոգեսոցիալական բարեկեցության կառավարումը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը:
Ինչպես հաղթահարել վախերն ու տագնապերը կորոնավիրուսից․Հարցին պատասխանում է հոգեբան Իրինա Ծատուրյանը․․․․
***
Ինչ վերաբերում է երեխաներին: Օգնեք երեխաներին գտնել դրական եղանակներ՝ արտահայտելու այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են վախը և տխրությունը: Յուրաքանչյուր երեխա զգացմունքներ արտահայտելու իր ձևն ունի: Երբեմն ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը, ինչպիսիք են խաղալը և նկարելը, կարող են հեշտացնել այս գործընթացը: Երեխաները իրենց թեթևացած են զգում, եթե կարողանում են հաղորդակցվել և արտահայտել իրենց զգացմունքները անվտանգ և աջակցող միջավայրում:
Պահպանեք առօրյա սովորությունները կամ ստեղծեք նորերը, մանավանդ երբ երեխաները պետք է մնան տանը: Երեխաներին տրամադրեք տարիքին համապատասխան հետաքրքիր զբաղմունքներ, դասընթացներ, ներառյալ նրանց ուսուցման գործընթացը: Հնարավորության դեպքում խրախուսեք երեխաներին շարունակել խաղալ և շփվել ուրիշների հետ, եթե նույնիսկ միայն ընտանիքի սահմաններում, հատկապես երբ խորհուրդ է տրվում սահմանափակել սոցիալական շփումները:
Սթրեսի և ճգնաժամի պայմաններում երեխաները հակված են ավելի մեծ հուզական կախվածություն ունենալու ծնողներից: Քննարկեք COVID-19- ի շուրջ ստեղծված իրավիճակը ձեր երեխաների հետ՝ օգտագործելով ազնիվ և տարիքին համապատասխան մոտեցումներ: Եթե ձեր երեխաներն ունեն անհանգստություններ, դրանց համատեղ քննարկումը կարող է նվազեցնել երեխաների տագնապը: Երեխաները հետևելու են մեծահասակների պահվածքին և հույզերին` հասկանալու համար, թե ինչպես կառավարել իրենց հույզերը դժվար պահերին:
***
Տարեցներ, խնամակալներ և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ
Ծերերը, հատկապես մեկուսացված և ճանաչողական խանգարումներ/թուլամտություն ունեցողները, կարող են ավելի բորբոքվել, զայրանալ և դյուրագրգիռ դառնալ համավարակի ժամանակ և կարանտինի մեջ գտնվելու ընթացքում: Հարկավոր է տարեցներին տրամադրել գործնական և հուզական աջակցություն ոչ ֆորմալ ցանցերի (ընտանիքների) և բուժաշխատողների միջոցով:
Կիսվեք պարզ փաստերով, թե ինչ է կատարվում և տրամադրեք հստակ տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել վարակի վտանգը այնպիսի բառերով, որոնք ճանաչողական խանգարում ունեցող տարեց մարդիկ կարող են հասկանալ: Անհրաժեշտության դեպքում կրկնեք տեղեկատվությունը: Հրահանգները պետք է հաղորդվեն հստակ, հակիրճ, հարգալից և համբերատար եղանակով: Կարող է նաև օգտակար լինել, որ տեղեկատվությունը գրավոր կամ նկարներով ցուցադրվի: Ներգրավել նրանց ընտանիքներին և աջակցության այլ ցանցերին տեղեկատվություն տրամադրելու գործում և օգնեք նրանց կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել (օրինակ՝ ձեռքի լվացում և այլն):
Պատրաստ եղեք և նախապես իմացեք, թե որտեղ և ինչպես ստանալ գործնական օգնություն, անհրաժեշտության դեպքում, օրինակ, տաքսի կանչել, սննդի առաքում և դիմել բժշկական օգնություն: Համոզվեք, որ ունեք մշտական օգնտագործման ձեր դեղամիջոցների երկշաբաթյա պաշարը:
Սովորեք տանը կատարել պարզ ամենօրյա ֆիզիկական վարժություններ, կարանտինում կամ մեկուսացման մեջ `շարժունակությունը պահպանելու և ձանձրույթը նվազեցնելու համար:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio