Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները » հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչպես նաև հայ-թրքական լարվածություններին:
----------------------------------
Oգոստոսի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց ԻԻՀ Իսլամական խորհրդարան, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Զոլնուրի հետ:
Զրուցակիցները քննարկեցին երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ եղավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Արտաշես Թումանյանը տեղեկություններ ներկայացրեց անցած հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:
Քննարկվեցին կորոնավիրուսսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:
Հատուկ անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը:
Քննարկվեցին երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:
Արտաշես Թումանյանը և Զոլնուրը նշեցին միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորեցին խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԻԻՀ Իսլամական խորհրդարանի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանը և Արա Շահվերդյանը։
------------------------------------------
Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ տեսաժողով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևանի ՋԷԿ», «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր-ԷԷՀՕ» ՓԲԸ-ների և ԻԻՀ նավթի նախարարության, Իրանի գազի ազգային, «Թավանիր» ընկերությունների պաշտոնյաների միջև։
Հայկական կողմից տեսաժողովը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արա Սիմոնյանը, իրանական կողմից՝ Իրանի գազի ազգային ընկերության միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Համիդ Ռեզա Հաղբինը։
Տեսաժողովի ընթացքում քննարկվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման համաձայնագրի փոփոխությունների վերաբերյալ երկու կողմերի առաջարկությունները։
Տեսաժողովին մասնակցում էր և ելույթ ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։
------------------------
Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները խորհրդակցել և մտքեր են փոխանակել էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ:
Տեսակապի միջոցով կայացած հանդիպման ժամանակ Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ՝ Ռեզա Արդաքանյանը և Փարվիզ Շահբազովը բանակցել են համատեղ նախագծերի իրագործման, այդ թվում երկու երկրի սահմանին գտնվող Արաքս գետի վրա «Խոդաաֆարին» և «Ղիզ Ղալեսի» ամբարտակների և հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ:Նրանք ընդգծել են այդ նախագծերի հետ կապված աշխատանքներն արագ տեմպերով իրականացնելու անհրաժեշտությունը:
Իրանի և Ադրբեջանի սահմանի մոտ նոր էլեկտրակայան կառուցելու համատեղ նախագծի իրականացումը նույնպես եղել է Իրանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարների զրույցի ընթացքում քննարկված թեմաներից մեկը:
------------------------------------
Բաքվի ու Երևանի միջև հակամարտության ֆոնին վերջին օրերին նաև սրվել է Հայաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը: Թուրքիան տարածաշրջանի միակ երկիրն էր, որ բացահայտ կերպով աջակցություն հայտնելով Ադրբեջանին հայտարարեց, որ Հայաստանի դիմաց հաղթելու համար պատրաստ է Բաքվին աջակցել ռազմական ամեն տեսակ հնարավորությամբ:
Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք պետությունների` այդ թվում Հայաստանի Հանրապետության հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից:
Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ և ուրիշներին կոչ անելով ‹‹պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել››, շարունակում է Հայոց ցեղասպանությունն արդարացնելու և հայ ժողովրդին նոր ոճրագործություններով սպառնալու ավանդական քաղաքականությունը:
Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը, Հայաստանի հանդեպ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն ապակայունացնելու Թուրքիայի ներկա կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում:
Միայն այդ քաղաքականության վերանայումը և Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ճանապարհ կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև իրական հաշտության համար»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարությունը երկուշաբթի օրը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ ուղերձում հավակնել էր. «Հայաստանը տարիներ է ինչ անօրինական կերպով օկուպացրել է Ադրբեջանի տարածքի մի բաժինը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ճամբին գլխավոր խոչընդոտ է համարվում»:
----------------------
Ադրբեջանի հետ Թուրքիայի համատեղ զորավարժությունը տարածաշրջանում բացասական արձագանք է ունեցել: Որոշ փորձագետներ համոզված են, որ այդ զորավարժության պատրվակով Թուրքիան զինատեխնիկա է տեղակայել Նախիջևանի ինքնավար հանրապետությունում:
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը մի հոդվածում ընդգծում է. «Նախիջևանում Թուրքիայի ռազմական ներկայությունը և այդ տարածքում ռազմաբազա կառուցելու կապակցությամբ ենթադրյալ նախագիծը սպառնալիք է համարվում ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի ու Իրանի համար»:
Տարածաշրջանի անկախ երկրների հետ գործարքների մեջ մտնելով ավելի քան մեկ տասնամյակ է ինչ Թուրքիան ցանկանում է ռազմաբազա կառուցել Ադրբեջանի տարածքում: Թուրքիայի իշխանությունների այս ցանկության իրականացման դեպքում անկասկած դրանից չեն շահելու Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը: Դա ի տես այն բանի, որ Թուրքիայի իշխանությունները, որոնք այս պահին տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի հետ բանակցությունների համար զրկված են ցանկացած հնարավորությունից սակարկության միջոց են ձեռք բերելու:
-----------------------------
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է թուրք–ադրբեջանական զորավարժությունների երկարաձգման փաստին և Թուրքիայի ռազմական ղեկավարների՝ Բաքու կատարելիք այցին։
---------------------------------------
Հայաստանից բացի Թուրքիայի իշխանությունները նաև քննադատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Բաքվի իշխանությունները և ազերի շատ փորձագետներ մշտապես քննադատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն անուշադրության մատնելու պատճառով: Թուրքիան նույնպես քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը:
Այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Մինսկի խմբի համանախագահները ոչ մի ջանք չեն գործադրում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար»:
Անկարա կատարած իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում, Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիները պարզ են, և այդ կապակցությամբ Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ»:
Չնայած Թուրքիայի կառավարության պաշտոնյաները Ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցում են Ադրբեջանին, բայց պետք է ասել, որ կասկած չկա, որ Անկարայի իշխանությունները շահում են հայ-ադրբեջանական հակամարտության չլուծված մնալուց, քանի որ դա բխում է Թուրքիայի շահերից: