Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչպես նաև ԼՂ-ի շուրջ հակամարտությանը:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությւամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Անկասկած, երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրությունները և երկկողմ բարեկամական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար և երկու երկրների ժողովուրդները կկարողանան փոխգործակցելով զարգացման ուղում, օրինակ ծառայել աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում»:
«Լիահույս եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ և բարեկեցիկ ապագայի ականատեսը կլինենք»,-նշել է Իրանի նախագահը:
Իրանի նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ առանձին ուղերձներով իրենց պաշտոնակիցներին շնորհավորել են նաև Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:
-------------------------------------
Իրանը միշտ հստակ դիրքորոշում է ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտատարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խատիբզադեն:
Նա նշել է, որ իրանական կողմը միշտ կապի մեջ է Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Ս.Խատիբզադեն շեշտել է, որ Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման համար:
-----------------------------------------------------
Մի կողմ թողած ԼՂ-ի շուրջ հակամարտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքն անցած շաբաթ հագեցած էր:
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության տոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050 թվական Հայաստանի վերափոխման ռազմավարությունը: 30-ամյա այդ ռազմավարությունը հիմնված է ազգային արժեքների վրա և ունի չորս գլխավոր առանցքներ, որոնք են հայկական իշխանությունը, կրթությունը, անհատականությունը և աշխատանքը: Նախագծում, որպես ռազմավարական նպատակներ ներկայացված են Հայաստանի բնակչությունն առնվազն 5 միլիոնի հասցնելը, 1,5 միլիոն աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, ՀՆԱ-ն 20 անգամ մեծացվելը, միջին աշխատավարձը յոթ անգամ բարձրացվելը, առողջ ապրելակերպը և կյանքի տևողության հավելումը: Միջազգային ասպարեզում հայ մարզիկների հաջողությունը և զբոսաշրջությանը զարկ տալը ՀՀ վարչապետի ուշադրության կենտրոնում գտնվող թեմաներից են:
--------------------------
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին միջնորդությունը։
Մինչ այս դատարանը երեք անգամ մերժել էր Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը:
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
----------------------------------
Բազմաթիվ վայրիվերումներից հետո ի վերջո Պաղեստինի զավթված տարածքներում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանատունը: Պաշտոնական Երևանը Թելավիվում իր դեսպանատունը բացեց հրեական նոր տարվա սեմին:
Հայաստանի և Սիոնիստական ռեժիմի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականից, այդուհանդերձ որոշ պատճառներով Հայաստանի իշխանությունները հրաժարվում են Թելավիվում դեսպանատուն բացելուց:
----------------------------------
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադարձել է հոկտեմբերին 8-ին նախատեսված ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ հանրահավաքին և այդ համատեքստում ներքաղաքական որոշ իրողությունների։
--------------------------------------
Շփման գծերում ադրբեջանական և հայկական ուժերի բախումների ֆոնին, Թուրքիայի պաշտոնյաները վերահաստատել են իրենց աջակցությունը Բաքվին՝ Երևանի դեմ պատերազմի ընթացքում:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօլուն Թվիթեր ում գրել է.«Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունում Անկարան սատարում է Բաքվին»:
Մեվլութ Չավուշօղլուն մի ուղերձով ցավակցություն է հայտնել շփման գծում հրաձգության արդյունքում ադրբեջանցի զինծառայող Ազնուն Մուհամեդովի զոհվելու կապակցությամբ: Նա գրել է.«Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին»:
Հայաստանի հետ հակամարտության ընթացքում Թուրքիայի կառավարության պաշտոնյաների կողմից Ադրբեջանին ուղղված կարեկցանքի և աջակցության ուղերձները հղվել են այն ժամանակ, երբ պատերազմող կողմերը կայուն և մշտական խաղաղության հասնելու համար կարիք ունեն տարածաշրջանային անկախ կառավարությունների աջակցության: Այս իրավիճակում հուսալի գործընկերներ ունենալը շատ կարևոր է պատերազմող կողմերի համար:
դրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ադերբայջան» իշխող կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ Թուրքիան այդ երկրի ռազմավարական դաշնակիցն է: Այդ է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնյաները, Թուրքիայի աջակցությամբ, երբեմն սպառնում են Հայաստանին: Ադրբեջանի նախագահը վերջերս բարձր գնահատեց Բաքվի և Անկարայի հարաբերությունները և ասել է. «Ադրբեջանի և Թուրքիայի վերջին համատեղ զորավարժությունները խուճապ են առաջացրել Հայաստանում»:
Կասկած չկա, որ Ադրբեջանի պաշտոնյաները, հենվելով Թուրքիայի աջակցության վրա, Հայաստանի վարչապետի կողմից առաջարկված խաղաղ բանակցությունները շարունակելու յոթ պայմանները մերժելուց բացի սպառնացել են ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Չնայած Բաքվի և Անկարայի ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնյաների, հատկապես նախագահի հայտարարություններին և Հայաստանի հետ հակամարտության ժանմանակ Բաքվին Թուրքիայի աջակցությանը, Երևանի հետ Թուրքիան տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի են հասել: Չնայած ադրբեջանական և հայկական ուժերի միջև շարունակվող բախումներին և թուրք պաշտոնյաների կողմից ադրբեջանական կողմին բազմաթիվ հաղորդագրություններ ուղարկելով, թուրքական խոշորագույն հագուստի ընկերություններից մեկը՝ LC Waikiki- ն, վերաբացել է իր խանութը Հայաստանում: Անկասկած, թուրքական այս ընկերության քայլը համահունչ չէ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների աջակցությանը: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի այս գործողությունը բացասական արձագանքներ կունենա Ադրբեջանի կառավարության և ժողովրդի շրջանում:
Տարածաշրջանի երկրների, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերությունների ամփոփելով, պետք է ասել.«Օգտագործելով Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և հրահրելով Ադրբեջանի ժողովրդի պանթորանական զգացմունքները, Թուրքիան մտադիր է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:
Լեռնային Ղարարաբաղի ճգնաժամի վերաբերյալ Թուրքիայի իշխանությունները փորձում են օգտագործելով այս ճգնաժամն խորացնել իրենց ազդեցությունը Ադրբեջանում:
Թվում է, որ Հայաստանում թուրքական խանութներ բացելով ՝ Թուրքիայի ղեկավարները մտադիր են նսեմացնել Հայաստանի հետ հարաբերությունների տաբուն՝ Ադրբեջանի հասարակական կարծիքի մոտ: