Հայաստանը՝ իրանական ձիթապտղի հիմնական շուկաներից է. Թարոմից արտահանման աճ է նախատեսվում
Իրանի Թարոմ շրջանի գյուղատնտեսության վարչության ղեկավարը հայտարարել է, որ շրջանում արտադրվող ձիթապտուղն արտահանվում է Ռուսաստան և Հայաստան, իսկ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել արտահանման ծավալն ինչպես նաև զարգացնել արտադրանքի փաթեթավորումն ու բրենդավորումը։
Հղում կատարելով Mehr գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Մանուչեհր Յարմոհամադին նշել է, որ Թարոմը համարվում է Իրանի ձիթապտղի արտադրության գլխավոր կենտրոններից մեկը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի ձիթապտղի հիմնական արտահանման շուկաները ներկայումս Ռուսաստանն ու Հայաստանն են։ Նա ընդգծել է, որ վերամշակող ձեռնարկությունների գործունեությանը խոչընդոտող խնդիրների լուծումը կնպաստի արտադրանքի ավելացված արժեքի բարձրացմանը և կհանգեցնի հումքի տեսքով վաճառքի կրճատմանը։
Փորձագետների գնահատմամբ՝ տարածաշրջանային շուկաներ, այդ թվում՝ Հայաստան, արտահանման ընդլայնումը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության զարգացումն ու արտադրանքի բրենդավորումը կարող են մեծացնել Իրանի մասնաբաժինը միջազգային ձիթապտղի շուկայում։