Հոկտեմբեր 03, 2020 16:44 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությանը՝ ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսմանը:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող ռազմական գործողությունների հետ կապված տարածաշրջանի վերջին զարգացումների կապակցությամբ, ԻԻՀ նախագահն ասել է. «Այս հարցում ցանկացած օտարերկրյա միջամտություն կբարդացնի իրավիճակը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում նախագահ Հասան Ռոհանին կարևորելով տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատման նշանակությունը, հավելել է.«Արևմտյան Ասիայի տարածաշրջանն անկայունության ու նոր պատերազմի տարողություն չունի»:

Նշելով, որ միջազգային  կանոնակարգերի ու տարածքային ամբողջականության շրջանակներում պետք է լուծում գտնել տարաձայնությունների կարգավորման համար, Ռոհանին հայտարարել է.-«Ռազմական գործողությունների դադարեցումը շատ  կարևոր է Իրանի համար և Թեհրանն ակնկալում է,որ Հայաստանն ու  Ադրբեջանն ինքնազսպվածությամբ ու խոհեմությամբ քայլեր կկատարեն այս ճանապարհին»:

ԻԻՀ նախագահն ասել է. «Այս հարցում ցանկացած օտարերկրյա միջամտություն ոչ միայն չի օգնելու խնդրի լուծմանը, այլև կերկարաձգի բախումները,ավելի կսրի լարվածությունները և կբարդացնի իրավիճակը»:

Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կատարել կառուցողական դեր, որը երկու երկրի կողմից կընդունվի:

Նշելով, որ ցանկացած լարվածություն ու հակամարտություն կարող է վնասել  տարածաշրջանի բոլոր երկրներին, Նիկոլ Փաշինյանը ողջունել է  բռնություններին վերջ տվող ցանկացած գործնական նախաձեռնություն:

Հայաստանի վարչապետը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև վեճերին ցանկացած օտարերկրյա միջամտության կապակցությամբ:

----------------------------

ԻԻՀ ԱԳ նախարարն իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում երկու կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել, անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններ և բանակցություններ սկսել միջազգային իրավունքի շրջանակներում:

ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացկանյանի և Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի  հեռախոսազրույցներում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն տեղեկացել է վերջին իրավիճակի մասին և անհանգստություն հայտնել իրավիճակի կապակցությամբ: Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև սկսել բանակցությունները միջազգային իրավունքի շրջանակներում:

Զարիֆը նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները՝ հրադադարի ռեժիմ հաստատելու, բանակցություններ սկսելու և     խաղաղություն հաստատելու համար:

-----------------------------

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական բախումներին ՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ճանապարհ հարթել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար:

«Իրանի հարևանները Թեհրանի գերակայությունն են, և Իսլամական Հանրապետությունը պատրաստ  է ճանապարհ հարթել բանակցությունների համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՝ շեշտելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների լուծմանն ուղղված բանակցությունների մեկնարկի անհրաժեշտությունը:

Զարիֆը հավելել է. «Արևմտյան Ասիայի տարածաշրջանն այժմ խաղաղության կարիք ունի»:

----------------------------

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հերքելով Իրանի տարածքով զենք ու զինամթերք Հայաստան տեղափոխելու մասին լուրն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը երբեք թույլ չի տա իր տարածքով զենք ու զինամթերք տեղափոխել»:

Երեքշաբթի օրը պատասխանելով Իրանի տարածքով զենք ու զինամթերք  Հայաստան տեղափոխելու  ապատեղեկատության  վերաբերյալ լրագրողների հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Բեռների և ոչ ռազմական ապրանքների տեղափոխումն Իրանի և  իր հարևան երկրների միջև շարունակվում է սովորական ռեժիմով և բոլոր բեռները ոչ ռազմական նշանակության են»:

«Իրանն ուշադիր հետևում է իր սահմաններով ապրանքների տեղափոխմանը և  երբեք թույլ չի տվել իր տարածքով զենք ու զինամթերք տեղափոխել», նշել է Խաթիբզադեն:

--------------------------

Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադառնալով  ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող բախումների ժամանակ Ադրբեջանի կողմից  իսրայելական սպառազինության կիրառմանը, հայտարարել է, որ Հայաստանի համար Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումն անըդնունելի է և Հայաստանը որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին։ 

Նաղդալյանը մասնավորապես ասել է . «Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության մատակարարումը մեր երկու երկների հարաբերությունների օրակարգում մշտապես եղել է, և մենք այդ հարցը դիվանագիտական խողովակներով բարձրացրել ենք։ Երբ այս օրերին միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին։ Իսրայելի այս գործելաոճը մեզ համար անընդունելի է։ Եվ ելնելով ստեղծված իրավիճակից Հայաստանի ԱԳՆ-ն որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին», -հավելեց ԱԳՆ խոսնակը։

-----------------------------

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությանը, մասնավորապես ավիացիայի օգտագործմանն ու նախապատրաստական աշխատանքներին։

----------------------------------------

Անտեսելով միջազգային կարևոր շրջանակների, այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի, նաև տարածաշրջանի ու աշխարհի երկրների հորդորները Երևանի և Բաքվի իշխանությունները մերժել են ԼՂ-ի շուրջ երկարատև ճգնաժամը կարգավորելու համար բանակցության սեղանին նստելու առաջարկը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հստակ կերպով մերժեց հայկական կողմի հետ ցանկացած բանակցության հնարավորությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նույն հեռուստակայանին տված հարցազրույցում նշեց. «Ներկա բախումների և լարվածության շարունակվելը բացառում է Ադրբեջանի հետ բանակցության հնարավորությունը»:

Հայաստանի իշխանությունները ԼՂ հակամարտությանը Թւորքիայի մասնակցության վերաբերյալ հայտարարեցին այն բանից հետո, երբ Անկարան պաշտոնապես հայտարարեց, որ իր ողջ ուժով կանգնած է Ադրբեջանի կողքին ու աջակցում է Բաքվին:

Նկատի առնելով Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրայում, Իրաքում, Կիպրոսում ու Միջերկրական ծովի արևելքում, փորձագետները չեն բացառում Անկարայի ռազմական ներկայությունը նաև ԼՂ պատերազմում: Բացի այդ, փորձը  ցույց է տալիս, որ Թուրքիան մուտք է գործում այն երկրների դեմ պատերազմի մեջ, որոնք  խոցելի են ու չունեն միջազգային և տարածաշրջանային աջակիցներ: Այդուհանդերձ, չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և իր բոլոր ռազմական գործողությունները պետք է համադրի կառույցի հետ, սակայն անցած մեկ տասնմյակի ընթացքում, Անկարան առանց դաշինքին տեղյակ պահելու, բազմիցս հարձակվել է Սիրիայի ու Իրաքի դեմ՝ «իր ազգային շահը պաշտպանելու նպատակով»:

Այս բոլոր հարձակումներում Թուրքիան միայն խոշոր ծախսեր է արել և ունեցել մարդկային  մեծ կորուստներ:

Մի շարք անկողմնակալ թուրք փորձագետներ  բազմիցս հայտարարել են, որ Անկարան չի հասնելու իր նպատակներին, հատկապես Հայաստանի նման երկրի դեմ, որը Սիրիա կամ Իրաք չէ և ունի աջակիցներ, ինչպես  Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Անկասկած, այս պատերազմն ավելի է սրելու Հարավային Կովկասի անվտանգությունը, հնարավորություն ստեղծելով Սիոնիստական ռեժիմի համար՝ զենք վաճառել Բաքվին ու Երևանին: Թուրքիան նաույնպես հնարավորություն է ձեռք բերել՝ զենք վաճառել Բաքվին ու լուծել իր տնետսական խնդիրները: Այլ խոսքով, այս բախումները հնարավորություն են ստեղծում, որպեսզի օտար ուժերն ամրապնդեն Հարավային Կովկասում իրենց դիրքերը:

Ռուսական գեոպոլիտիկա պարբերականի գլխավոր խմբագիր Լեոնիդ Սավինը նշել է. «Հնարավոր է, որ Իսրայելի հրահրմամբ, ԼՂ հակամարտությունն ավելի է  սրվել, որպեսզի ռեժիմը հնարավորություն ունենա զենք վաճառել Ադրբեջանին և մյուս կողմից Իրանի ու Ռուսաստանի սահմանների մոտակայքում նոր հակամարտություն առաջանա»:

Վերջում պետք է ասել, որ ԼՂ հակամարտությունը ոչ  միայն չի բավարարելու կողմերի պահանջներն այլ օտար ուժերին հնարավորություն է տալու մուտք գործել տարածաշրջան: