Հոկտեմբեր 12, 2020 20:25 Asia/Yerevan

Մի գավաթ անդորր հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ գիտենք որ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել մարդկանց հոգեկան առողջության վրա, քանի որ տագնապ ու վախ է առաջացրել, ինչպես նաև՝ խաթարել հոգեկան առողջությանն աջակցող ծառայությունների աշխատանքը։ Այս թողարկման ընթացքում կխոսենք այդ մասին և կներկայացնենք հոգեբանների խորհուրդներն այս կապակցությամբ։ Ընկերակցեք մեզ։

Կորոնավիրուսը միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա է ազդել, քանի որ տագնապ ու վախ է առաջացրել նրանց մոտ։Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում հոգեկան խանգարում ունի, 3 միլիոնն ամեն տարի մահանում է ալկոհոլի չարաշահումից, և ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է գրանցվում: Որպեսզի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռվի այս խնդրի վրա, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 10-ը սահմանել է հոգեկան առողջության միջազգային օր:

Աշխարհում կորոնավիրուսի  (COVID-19)  պանդեմիայի հետևանքով  շատ մարդկանց առօրյան էապես փոխվել է: Այս անսպասելի  փոփոխությունը պատճառ է դարձել, որ մարդիկ տառապեն սթրեսներով և կանգնեն  մարտահրավերների առաջ:Բուժկենտրոնների աշխատողները տուն են գնում այն մտավախությամբ որ կարող է վիրուսը փոխանցեն իրենց բալիկին, ընտանիքի մյուս անդամներին։  Ընտանիքները մտահոգությամբ  իրենց զավակներին  ուղարկում են դպրոցներ:Շատ աշխատանքներ կա՛մ ամբողջությամբ դադարեցվել են, կա՛մ կրճատել են  աշխատակիցների թիվը: Ֆինանսական պայմաններն ու առողջությունը  այս օրերին աշխարհի մարդկանց մտահոգության միայն մի մասն է:Մյուս կողմից, շատ մարդիկ սոցիալապես մեկուսացված են և տանը շատ ժամանակ են անցկացնում միայնակ: 

COVID-19 համաճարակի մեկ այլ խնդիրը՝ սիրելիներին կորցնելու վիշտն է և այն ,որ պատշաճ կերպով չեն իրականացվում սգո արարողությունները: Այս ամենը ապացուցում են, որ առաջիկա ամիսներին և նույնիսկ տարիներին ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել մարդկանց հոգեկան առողջությանը և միջազգային մակարդակով պետք է ավելացվեն հոգեկան առողջության ծառայությունները:Ահա թե ինչու  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը,  2020 թվականին Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կարգախոս է ընտրել՝ «Հոգեկան առողջությունը բոլորի համար,առավել՝ ներդրումներ, առավել ՝ հասանելիություն»,որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի մարդկանց հոգեկան առողջության և առողջապահության անհրաժեշտության վրա:

 

Հետազոտությունները ապացուցել են ,որ երեխաներն ու երիտասարդները ,կորոնավիրուսի համաճարակի պատճառով հարկադրաբար  ավելի քիչ ֆիզիկական աշխատանք են կատարում, նրանց քնի ռեժիմը խանգարվել  է, և ավելի քիչ են հետևում նորմալ  սննդակարգի:Մյուս կողմից, տանը սթրեսային խթանիչների առաջացումը, ինչպիսիք են՝ Քովիդ-19-ով վարակվելու երկարատև վախը , տհաճ մտքերն ու ձանձրույթը, դասընկերների, ընկերների և ուսուցիչների հետ շփվելու  բացակայությունը, որոշ դեպքերում  ծնողների ֆինանսական ու տնտեսական խնդիրները,կարող են մնայուն ազդեցություն ունենալ երեխաների և երիտասարդների  հոգեկան առողջության վրա:Այս բոլոր խնդիրները պահանջում են հոգեկան առողջության ոլորտի մասնագետները ճիգ ու ջանք գործադրեն  այս սերնդին ուղղված վնասները կանխելու համար:

***

Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երկրներ են դիմում են այնպիսի կտրուկ միջոցների, ինչպիսիք են պարետային ժամը կամ բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց համար տնից դուրս գալու արգելքը:

Ինչպես են կարանտինային միջոցառումներն ազդում մարդու հոգեկան առողջության վրա, և արդյոք սոցիալական ցանցերը կարող են փոխարինել կենդանի շփմանը տնային մեկուսացման ժամանակահատվածում։ Գերմանիայի Ուլմա համալսարանական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքի գլխավոր բժիշկ, «Միայնությունը` որպես անճանաչելի հիվանդություն. հիվանդագին, վարակիչ, մահացու» գրքի հեղինակ, պրոֆեսոր Մանֆրեդ Շպիտցերի խոսքով` կարանտինային տարբեր միջոցառումները պետք է տարբեր կերպ գնահատել:

«Մենք գիտենք, որ կարանտինը, որպես մեկուսացման ծայրահեղ միջոց, իրոք կարող է հանգեցնել մարդու հոգեբանության խախտումների, այդ թվում նաեւ` բացարձակապես նորմալ մարդկանց մոտ: Երկարաժամկետ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վախի, քնի խանգարման կամ հետտրավմատիկ սթրեսի հետ կապված խախտումների հավանականությունը մեծ է մնում նույնիսկ կարանտինի ավարտից հետո երկար ժամանակ անց: Ընդ որում, այս դեպքում հիվանդների սեռը եւ տարիքը նշանակություն չունեն: Այդ իսկ պատճառով նման միջոցառումներին պետք է դիմել միայն այն դեպքում, երբ դրանք անխուսափելի են, եւ հարկավոր է միշտ ժամանակին սահմանափակել դրանք»,ասում մասնագետը:

Սոցիալական հեռավորության նոր երևույթի մասին պրոֆեսոր Շպիտցերն ասում է․-« Վարակման մակարդակի առումով կորոնավիրուսը շատ վարակիչ կարմրուկի եւ պակաս վարակիչ սեզոնային գրիպի միջև է: Արդեն մի շարք գիտական ուսումնասիրություններ են հրապարակվել այն մասին, թե ինչպես են մարդիկ արձագանքել կորոնավիրուսի տարածմանն աշխարհի տարբեր երկրներում, հիմնականում` Չինաստանում: Եվ ապացուցվել է, որ, օրինակ, ուղեւորությունների սահմանափակումը շոշափելի արդյունք չի տալիս: Մինչդեռ, մարդկանց միջեւ որոշակի ֆիզիկական հեռավորության պահպանումը, իրոք, կարող է օգնել էապես դանդաղեցնել վարակի տարածումը»:

Պատասխանելով հարցին` արդյոք գիտությանը հայտնի է, թե քանի մարդ կարող է մեկուսացվել հասարակությունից` առանց հոգեկան առողջության համար  հետեւանքների, մասնագետը նշել է, որ դա կախված է անհատից եւ իրավիճակից. «Չէ որ վիրուսի ազդեցությունը օրգանիզմի վրա կախված է դրա «դեղաչափից»: Եթե վիրուսը հայտնվի մարդու մաշկի վրա, ապա ոչինչ չի պատահի, սակայն եթե միլիոնավոր վիրուսներ թքի կամ կամ աչքերի լորձաթաղանթի միջոցով հայտնվեն օրգանիզմի մեջ, դա լուրջ հետեւանքներ կունենա: Մինչ օրս կորոնավիրուսի համար պատվաստանյութ կամ փորձարկված դեղեր չկան: Միակ բանը, որ մարդն ունի դրա դեմ պայքարի համար, սեփական իմունային համակարգն է, եվ այն ամրապնդելու համար անհրաժեշտ է պարբերաբար դուրս գալ մաքուր օդի, ավել լավ է` այնտեղ, ուր մարդիկ չկան, օրինակ` անտառ: Հենց այդ պատճառով էլ երկրներից շատերը նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում քաղաքացիներին թույլ են տալիս դուրս գալ մենակ կամ զույգերով` շարժվելու եւ սպորտով զբաղվելու համար: Այս ոլորտում խորհուրդները միանշանակ են. տանը երկար մնալը թուլացնում է իմունային համակարգը: Սա հատկապես կարեւոր է իմանալ տարեցներին եւ երեխաներով ընտանիքներին»:

Հարց է ծագում ,որ արդյոք  սոցիալական ցանցերը կարող են լիովին փոխարինել մեկուսացման մեջ հայտնված մարդկանց համար շփումն իրական կյանքում։Մասնագետն ասում է, որ այսօրվա իրավիճակում դրանք իսկապես կապի մեջ մնալու հնարավորություն են տալիս: Ընդ որում, պետք է հիշել, որ չարժե մի ամբողջ օր անցկացնել սոցիալական ցանցերում եւ հավատալ դրանցում տարածված ամեն ինչին. «Կարծում եմ, որ հեռախոսը լավագույն հաղորդակցման միջոցն է մնում, քանի որ մենք անմիջականորեն խոսում ենք մեր զրուցակցի հետ եւ չենք լողում համացանցը ողողած կեղծ նորությունների անվերջ հոսքում: Twitter-ը եւ Facebook-ը ամենաքիչն են հարմար դրա համար: Մարդու համար մեծ թվով անծանոթների հետ շփումն օգտակար չէ, ինչը հաճախ է տեղի ունենում սոցիալական ցանցերում: Կապի որոշակի միջոցներով հաղորդակցությունն ամենալավ ձեւով աշխատում է այն դեպքում, երբ մարդը շփվում է մեկի հետ, ում լավ գիտի` ծնողների, տատիկների եւ պապիկների, լավագույն ընկերոջ: Ենթադրենք Երբ դուք խոսում եք  հարազատի հետ եւ լսում եք, թե ինչպես է նա ծիծաղում, կարող եք պատկերացնել նրա դեմքը առանց որեւէ տեսազանգի»:

Պրոֆեսորը  պնդում է, որ միայնությունը կարող է վարակիչ լինել. «Միայնությունն իսկապես վարակիչ է, ինչպես` ծխելու սովորությունը եւ ավելորդ քաշ հավաքելու հակումը: Գիտնականները դա առաջին անգամ հայտնաբերել են 2009 թվականին` վերլուծելով մի ամբողջ գյուղից հավաքված տվյալները: Մեծ հաշվով, այս եզրակացությունները վաղուց արդեն հայտնի էին հոգեբաններին: Քանի որ մարդիկ սոցիալական էակներ են, նրանք կարող են միմյանց վարակել իրենց հուզական վիճակներով: Ուստի այժմ պետք է նվազագույնի հասցնել այն մարդկանց հետ շփումը, որից հետո ծանրության կամ տխրության զգացում եք ունենում: Թույլ իմունիտետով մարդիկ վիրուսով չվարակվելու համար եւս պետք է խուսափեն ավելորդ շփումներից, իրենց զրուցակիցների հուզական վիճակների նկատմամբ զգայուն մարդիկ պետք է կրճատեն այդպիսի շփումները` իրենց հոգեկան առողջությունը պաշտպանելու համար»: