Նոյեմբեր 14, 2020 13:14 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և ԼՂ-ի տարածքում հայ-ադրբեջանական պատերազմին:

 

---------------------------------

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի և Ռուսաստանի միջև Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակած հաղորդագրության մեջ նշել է.«Հույս ունենք, որ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագիրը, որի սկզբունքները ներառված էին Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկած  նախագծում, կհանգեցնի Կովկասում կայուն խաղաղության»:

Հաղորդագրության մեջ Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ընդգծելով  ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, գրավյալ տարածքների ազատագրման, փախստականների վերադարձի, փոքրամասնությունների անվտանգության ու  իրավունքների հարգման և տարածաշրջանից բոլոր թաքֆիրական ուժերի և օտարերկրյա կռվողների դուրսբերման անհրաժեշտությունը, նշել է.«Իրանը մեկ անգամ ևս իր  պատրաստակամությունն է հայտնում  տարածաշրջանում կայուն անվտանգության ու խաղաղության  հաստատմանը նպաստելու և  տարածաշրջանային նախաձեռնություններին ներգրավելու համար»:

«Իսլամական հանրապետությունը հայտարարում է հրադադարի համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայմանն աջակցելու իր պատրաստակամության մասին»,ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:  

Գոհունակություն հայտնելով ռազմական բախումներին վերջ դնելու մասին Բաքվի ու Երևանի իշխանությունների միջև ձեռք բերված համաձայնության և Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորման գործընթացը մեկնարկելու կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նույնպես Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 20-րդ գագաթնաժողովում ասել է.«Իրանը ողջունում է տարածաշրջանում լարվածության թուլացմանը, տարաձայնությունների կարգավորմանը, կայուն անվտանգության ու խաղաղության և արդարության հաստատմանն ուղղված ցանկացած քայլ»:

------------------------------

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Սոցցանցերում հրապարակվում են սխալ քարտեզներ, որոնց համաձայն, ղարաբաղյան պատերազմի դադարեցման համաձայնագրի արդյունքում, խզվելու է Իրան Հայաստան ցամաքային կապը: Այդ լուրերը կեղծ են և ունեն քաղաքական-քարոզչական հատուկ նպատակներ»:

Իրանի փոխարտգործանախար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Հայաստանի ու Իրանի միջև սահմանային փոփոխությունների մասին շրջանառվող լուրերին, հայտարարել է. «Հայաստան-Իրան սահմանի փոփոխություն տեղի չի ունենալու»:

Նա հավելել է. «Ղարաբաղյան պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրում նշված է, որ նախատեսվում է տարանցիկ ճանապարհ Նախիջևանից Հայաստան: Իսկ այդ ճանապարհի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները»:

Արաղչին ներկայացրել է նաև ներքոնշյալ քարտեզը, նշելով, որ այն ներկայումս գոյություն ունեցող միակ քարտեզն է և  շարունակելու է գործել նաև հետագայում:

-----------------------------

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին։

-------------------------

Երկրորդ ղարաբաղյան պատերազմն ավարտվեց մի համաձայնագրով, որն ամոթալի է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ժողովուրդների համար:

Ղարաբաղի հայերը հայտնվեցին անորոշության մեջ: Ղարաբաղյան  «արհունահոսող ու բորբոքված  վերքն» ավելի վտանգավոր դարձավ:

Համաձայնագրի հաստատման դեպքում, Ղարաբաղի արյունոտ վերքը դեռ երկար տարիներ չի բուժվի: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը մեծացրել է ատելությունն ու թշնամանքը Ադրբեջանի և Ղարաբաղի ու Հայաստանի ժողովուրդների միջև:

Նիկոլ Փաշինյանը, չնայած տիրող իրավիճակին, չի մտածում հրաժարական ներկայացնելու մասին:

Ինչ վերաբերում է համաձայնագրի բացասական կողմերին, պետք է ասել. հետևյալը.

Ղարաբաղի հայերի իրավիճակի ու նրանց անվտանգության հարցի կապակցությամբ անորոշության պատճառով, ապագայի նկատմամբ վախը և անհանգստությունը կշարունակեն ուղեկցել նրանց ողջ կյանքում:

Քանի որ անորոշ է մնում Ադրբեջանի  տարածքային ամբողջականության լիարժեք վերականգնման հարցը, այդ երկրի բնակիչները պետք է համակերպվեն իրավիճակի հետ ու շարունակեն ապրել այդ կապակցությամբ ափսոսանքով:

Հայաստանին պարտադրված պարտությունը երկար տարիներ կվնասի այս երկրի ժողովրդին:

Ադրբեջանում պանթուրքիստների ներկայության և ազդեցության արդյունքում, այդ երկրի  ժողովուրդը կճզմվի պանթուրքիզմի ոտքերի տակ:

Պատերազմում իսրայելական զենքի կիրառման արդյունքում, Սիոնիստական ​​ռեժիմի ազդեցության ամրապնդումն  Ադրբեջանում, կնպաստի Կովկասում և Կասպից ծովում սիոնիզմի դիրքերի ամրապնդմանը, ինչն ավելի քան երբևէ վտանգավոր է , քանի որ տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում նաև Իրանի ժողովրդի ինքնության դեմ ուղղված գործողությունները կակտիվանան:

Թուրք-ադրբեջանական կոալիցիայի առաջխաղացման և հատկապես Շուշի քաղաքի գրավման գործում մեծ ներդրում ունեցած թաքֆիրական ահաբեկիչները համարում են, որ մեծ դեր են խաղացել այդ «նվաճումներում» և բարձրացնելու են Բաքվի նկատմամբ իրենց պահանջները:

Այս համաձայնագիրը ստորագրելիս, Ռուսաստանը չի գործել որպես Մինսկի խմբի ներկայացուցիչ, որի ղեկավարներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ուստի Մինսկի խմբի կողմից աջակցության հնարավոր բացակայությունը կարող է հանգեցնել համաձայնագրի ձախողմանը:

------------------------------

Բողոքելով Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ կնքված պայմանագրի դեմ, նոյեմբերի 11-ին հազարավոր հայաստանցիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույց են իրականացրել:

Հրադադարի պայմանագրի դեմ բողոքողները, ովքեր այդ համաձայնագրիը համարում են դավաճանություն, կարգախոսներ են վանկարկել վարչապետի դեմ, պահանջելով նրա հրաժարականը:

Ղարաբաղի հրադադարի համաձայանգրի ստորագրումից հետո սա բողոքի երկրորդ ցույցն է Փաշինյանի դեմ: Փաստաթղթի ստորագրման գիշերը  բողոքարարները մտել էին Ազգային ժողովի շենք և վարչապետի կեցավայր,  վնասելով  գույքը:

Հատկանշական է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը  հայտարարել է, որ  համաձայնության ստորագրման մասին տեղեկացել է մամուլից: 

Այս կապակցությամբ կան նաև այլ խնդրիներ, որ մտածելու տեղիք են տալիս: Որպես օրինակ Հարավային Կովկասի տարածաշրջանում շահեր ունեցող և տարածաշրջանի ազդեցիկ երկիր համարվող ԻԻՀ-ն, որ ընդհանուր սահման ունի Ադրբեջանի ու Հայաստանի հետ բախումների նոր փուլի մեկնարկին հայտարարեց, որ պատրաստել է խաղաղության նախագիծ և այն կներկայացնի հակամարտող կողմերին և Հարավային Կովկասի այլ ազդեցիկ երկրներին այդ թվում ՌԴ-ին ու Թուրքիային, ինչը ողջունեցին Ալիևի վարչակազմի, ՌԴ-ի և Հայաստանի պաշտոնատարները: Այն պայմաններում, երբ Իրանը սպասում էր հակամարտող կողմերի պատասխանին հանկարծ տարածվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական գործողությունների դադարեցման համաձայնության լուրը:

Չնայած որ կնքված զինադադարի համաձայնությունը տարբեր տրամադրություններ է ստեղծել Ադրբեջանում ու Հայաստանում, սակայն համաձայնեցված կետերը ունեն բազում անորոշություններ: Այդ պատճառով կարող ենք կանխատեսել համաձայնության կետերի հավանական փոփոխությունները: