Հունվար 25, 2021 08:17 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի կարևոր իրադարձություններին:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Հայաստան:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մինչ այդ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը հունվարի 24-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ կհանդիպի այս երկրի նախագահի հետ:

Այցի ընթացքում Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Թեհրան-Բաքու հարաբերությունների և համագործակցության ընդլայնման հետ կապված, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ, կքննարկվեն Լեռնային Ղարաբաղում այս երկրի տարածքների ազատագրումից հետո տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունները, այդ թվում ՝ իրանական ընկերությունների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերականգնման աշխատանքներին:

Իրանի Իսլամական Հանրապետության, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համագործակցությունը` հյուսիս-հարավ միջազգային միջանցքի նախագիծը ավարտին հասցնելու և այդ տարանցիկ ճանապարհի օգտագործման հնարավորությունը, Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի արտգործնախարարի քննարկվելիք մյուս հարցերից են:

Իրանի ԱԳ նախարար Զարիֆն ավելի վաղ հայտարարել էր, որ կայցելի Մոսկվա, Երեւան, Բաքու եւ Թբիլիսի՝ Ղարաբաղի հարցը քննարկելու համար:

«Ես մտադիր եմ այցելել Կովկաս եւ Ռուսաստան: Սովորաբար ես չեմ հայտարարում, սակայն կարծում եմ, որ Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Վրաստան այցերի ամսաթվերն արդեն որոշվել են: Մենք նաեւ բանակցություններ կվարենք Թուրքիայի հետ»,-հայտարարել է ԻԻ Հ ԱԳ նախարարը:

«Ես մտադիր եմ այցելել այդ երկրներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու եւ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար»,-հավելել է Զարիֆը:

--------------------------

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցությունների նպատակով:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Զադբումն անդրադառնալով Իրանի և Հայաստանի տնտեսական և առևտրային կարողություններին, Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայությունը հարմար առիթ է համարել երկու երկրների միջև առևտրային կապերը զարգացնելու և ԵԱՏՄ շուկա մուտք գործելու դարպաս հանդիսավող Հայաստանի հետ  առևտրի խոչընդոտները վերացնելու շուրջ բանակցությունների համար:

Զադբումը հայտարարել է, որ այս հրավերն արվել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի կողմից: Նա նշել է, որ այցի ընթացքում, ստորագրվելու է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը զարգացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է :

Նա նշել է.«Իրան կատարած հնգօրյա այցի ընթացքում, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպելու է  պետական ​​և մասնավոր հատվածների պաշտոնյաների, այդ թվում ՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի, էներգետիկայի նախարարի, կենտրոնական բանկի տնօրենի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի, գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահի  և առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի հետ»:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին Իրան գործուղելու մասին  ՀՀ վարչապետի որոշման մեջ այցի նպատակների մասին նշված է. «Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանին 2021 թվականի հունվարի 22-26-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն»:

--------------------------------

Իրանի Թավրիզ քաղաքում  կայացած կառավարություն-մասնավոր հատված երկխոսության խորհրդի  հատուկ  նիստում, որի  հիմնական  թեման  Հայաստանի  հետ  հարաբերությունների  զարգացումն էր,   ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան  Աբբաս  Զոհուրին, անդրադառնալով  Իրան-Հայաստան  համագործակցության  հնարավորություններին, հայտարարել է.

«Այս ժամանակահատվածում, երբ Իրանի ժողովուրդը ենթարկված  է  ամերիկյան անմարդկային  պատժամիջոցներին,   մեր մերձավոր հարևաններն, իրենց քաղաքական  նկատառումներից ելնելով, միջազգային  հարթակներում երբեմն   քվեարկում   Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կամ, լավագույն դեպքում՝ ձեռնպահ են մնում, երբեմն էլ՝  անհետանում  քվեարկությունների  ժամանակ:  Սակայն  Հայաստանի  Հանրապետությունը   միշտ, առանց  բացառության,  քվեարկել  է Իրանի Իսլամական Հանրապետության  օգտին:  Սա մեր համար  շատ արժեքավոր է, և  մենք  նման ազնվագույն հարևանին պետք է  գնահատենք ու  օգնենք, որովհետև   տարիներ  շարունակ  ապրելով  որպես  հարևաններ, իրար հետ որևէ  լարվածություն   կամ  կոնֆլիկտ  չենք  ունեցել»:

 ՀՀ-ում  Իրանի  Իսլամական  Հանրապետության  դեսպանն անդրադառնալով  Իրանի  և  Հայաստանի  միջև  տարեկան   միջին հաշվով  400 միլիոն դոլարի  առևտրաշրջանառությանն ասել է.   «Ներկայումս  կա  անհրաժեշտ  հարթակ՝   երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը  երկու-երեք  անգամ  ավելացնելու համար:  Հասկանալով, որ  Հայաստանի  ներկայիս  իրավիճակը  զգայուն է,  շեշտում ենք, որ  Հայաստանը  վստահելի    երկիր է  Իրանի  համար, և  մենք  պետք է  առանձնահատուկ  մոտեցում  ունենանք  այս երկրի  հանդեպ»:

----------------------

Ադրբեջանի փոխավարչապետը ողջունել է Արաքսի տարածաշրջանի երկրների համատեղ աշխատանքային խմբի ձևավորման մասին Իրանի էներգետիկայի նախարարի առաջարկը:

Թեհրանում Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի նիստին առնթեր Ադրբեջանի փոխավարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արաքս գետի տարածաշրջանի երկրների 50-ամյա անցյալին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանն առաջարկել է Արաքսի տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ, ձևավորել աշխատանքային խումբ:

Հանդիպման ընթացքում, կարևորելով Իրանի ու Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները, Շահին Մուստաֆաևը նշել է.«Նկատի առնելով ցուցանիշները, անցյալի համեմատությամբ երկու երկրների համագործակցությունները, տարբեր, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի ու այլ ոլորտներում, ընդլայնվել են»:

---------------------------

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

---------------------------

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները, ինչի հիման վրա շտկումներ կիրականացնի Հայաստանի արտաքին քաղաքականությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանի հարցին:

Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ Հայաստանը hունիսի 12-ին միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին (International Religious Freedom Alliance), սակայն պատերազմի ընթացքում այդ դաշինքը որևէ հայտարարություն չի արել Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական ժառանգության նկատմամբ իրականացված ոտնձգությունների առնչությամբ:

«Մեր արտաքին քաղաքականության համար առավել քան երբևէ կարևորագույն հարցը մնում է պետության անվտանգության ապահովումը և հիմնվելով մեր պետական ու ազգային շահերի ապահովման վրա, մենք կայացնելու ենք սթափ և պրագմատիկ որոշումներ: Մենք լուրջ վերլուծում ենք տարբեր կառույցների, երկրների, տարածաշրջանների կեցվածքը պատերազմի ընթացքում և համապատասխան շտկումներ մտցնելու ենք»,- ասաց Այվազյանը: