Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս շաբաթ տեղի ունեցած տարածաշրջանային կարևոր այցերին և Իրան-Հայաստան հարաբերություններին:Ընկերակցեք մեզ։
Տարածաշրջանային այցի շրջանակում անցած շաբաթ Հայաստան ժամանեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Զարիֆին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը:
Այցի շրջանակներում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպում ու զրույց ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծեցին մասնավորապես ետպատերազմյան շրջանում երկկողմ ու նաև տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
Կողմերը նաև քննարկեցին տարածաշրջանային տարբեր նախագծերին ներգրավվածությունն ու այդ կապակցությամբ փոխադարձ համագործակցությունը:
Ավելի վաղ Զարիֆը նախ եղել էր Բաքվում, հետո ՌԴ-ում։ Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված է նաև այց Վրաստան ու Թուրքիա։
---
Այս շաբաթ նաև Թեհրան ուղևորվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պատվիրակությունը Թեհրանում ու Սպահանում հանդիպում ու զրույց ունեցավ իրանցի պաշտոնատարների ու նաև գործարար շրջանակների հետ և այցելեց տարբեր արտադրամասեր: Այցերի ժամանակ քննարկվեցին երկկողմ նախագծերի իրականացման հնարավորությունները:
Թեհրանի և Երևանի միջև ներկայիս տնտեսական համագործակցությունը չի համապատասխանում առկա կարողություններին և հնարավորություններին, բայց ո՞րն է այդ բացի պատճառը, և արդյոք կարո՞ղ են այդ պայմանները փոխվել երկու երկրների և տարածաշրջանի իրական կարողություններին համապատասխան:
Այս հարցի պատասխանը պետք է որոնել Իրանի ու Հայաստանի տնտեսական պաշտոնատարների բանակցություններում:
Թեհրան ժամանած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է. «Հայաստանում համատեղ արտադրություն հիմնելով, հնարավոր կլինի շրջանցել պատժամիջոցները և երկկողմ առևտրի ծավալը տարեկան 400 միլիոն դոլարից հասցնել մեկ միլիարդ դոլարի»:
Կարևորելով առևտրային ոլորտում Իրան-Հայաստան երկկողմ համագործակցությունը և այլ երկրներ համատեղ արտահանումը, Քերոբյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իրանցի առևտրականներին առևտրային տարածք տրամադրել երրորդ երկրներ մուտք գործելու համար:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնին և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկկողմ համագործակցությունների ընդլայնման հուշագիր են ստորագրել: Իրանում և Հայաստանում փոքր և միջին արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարները ևս կենտրոնացել են փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցության ընդլայնման վրա:
Իրանի փոքր արդյունաբերության և արդյունաբերական քաղաքների կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Ռասուլյանը և ՀՀ Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը արդյունաբերական շրջաններում երկու երկրների ընկերությունների համագործակցությունը և Թեհրանում ու Երևանում համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը:
Իրանն ու Հայաստանը առևտրի և մշակութային կապերի երկար ու պատմական անցյալ ունեն: Բայց ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով առևտրի խոչընդոտները և ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները, կարևորվում է երկու երկրի համար ապահովել պայմանները՝ բոլոր ոլորտներում առկա կարողությունները առավելագույնս օգտագործելու համար: Հանքերի, սննդի և կենցաղային տեխնիկայի ոլորտները լավ հնարավորություն են երկու երկրի առևտրականների համար`փոխադարձ համագործակցությունն ընդլայնելու համար:
Այս տեսանկյունից, Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի բանակցությունները լավ հնարավորություն ստեղծեցին խոչընդոտները վերացնելու և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ծավալը հավասարակշռելու համար դյուրություններ ստեղծելու ուղղությամբ գործադիր որոշումներ կայացնելու համար:
Եվրասիական ազգային համալսարանի ուսումնասիրությունների կենտրոնի վերլուծաբան Բագաբեթ Կոնոսովն ասում է.«Կենտրոնական Ասիայի երկրները շահագրգռված են Իրանի հետ հարաբերությունների հաստատման մեջ, և Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի հասնելու համար, պետք է շահավետ ներուժով տարբեր ներդրումներ կատարել»:
Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, և սա մեծ հնարավորություն է տարածաշրջանային զուգամերձությունն ամրապնդելու համար: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, արդյունավետ լինելու դեպքում, կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանային քաղաքական միասնության, և այլ կերպ ասած՝ զուգամերձության համար:
Տնտեսական սղաճի պայմաններում, տարածաշրջանի երկրները տնտեսական համագործակցության խիստ կարիք ունեն: Ղարաբաղյան պատերազմն ավարտվելով, տարածաշրջանում կայուն պայմաններ են ստեղծվել: Տարածաշրջանային տնտեսական գործունեության ամրապնդումը, անշուշտ արդյունավետ է լինելու այս իրավիճակի բարելավման համար և նպաստելու է տարածաշրջանի երկրների միջև խաղաղության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը:
---
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի Իրան կատարած այցի առթիվ անդրադարձել է հայ–իրանական տնտեսական կապերի զարգացմանն ու փոխգործակցության ներուժին։
---
Ինչպես արդեն նշեցինք այս շաբաթ տեղի ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային շրջայցը:
Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանային համագործակցության և զուգամերձության վրա: Հետևաբար Իրանը ցանկանում է տարածաշրջանի երկրների համագործակցությունն ու մասնակցությունը համատեղ տնտեսական և անվտանգության ծրագրերին: Այս տեսանկյունից, Զարիֆի տարածաշրջանային ուղևորությունը և մասնավորապես նրա այցը Բաքու կարևոր է երեք առումներով:
Այս այցի կարևորության առաջին կողմը ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տիրող նոր պայմաններն են:
Տարածաշրջանին պարտադրված ճգնաժամերի պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձեց քաղաքական միջոցներով նպաստել ճգնաժամի կարգավորմանը: Այս հակամարտության սկզբից ի վեր Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորել է դիվանագիտական ճանապարհով տարաձայնությունների կարգավորումը: Այժմ Ղարաբաղում պատերազմն ավարտված է և տարածաշրջանում մասամբ խաղաղություն է տիրում: Այս իրադարձություններն ազդեցիկ են տարածաշրջանի հավասարությունների վրա:
Ստեղծված իրավիճակում տարածաշրջանի երկրներին անհրաժեշտ է երկխոսություն, համագործակցություն և վստահության ամրապնդում, այլ ոչ թե պատերազմական կոալիցիա: Այս համատեքստում կարելի է գնահատել նաև Թեհրանի և Բաքվի ռազմավարական համագործակցության զարգացման կարևորությունը:
Այս ուղևորության կարևորության երկրորդ կողմը տարածաշրջանային մակարդակում հարաբերությունների զարգացման նշանակությունն է: Կասպից և Կովկասյան ավազաններում երկու երկրների գերակա դիրքը և հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքով երկու երկրների կապը ռազմավարական մակարդակի են բարձրացրել տարանցիկ այդ ճանապարհի զարգաման ոլորտում Թեհրան-Բաքու համագործակցության նշանակությունը: Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը կարևոր դեր է ունեցել Ռուսաստան-Ադրբեջան-Իրան հարաբերություններում: Հաղորդակցման այս շղթան ավարտին հասցնելու համար իրականացվել է Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը ՝ Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ:
Զարիֆի Բաքու այցելության նշանակության երրորդ կողմը Կովկասի և Կասպիական ավազանում համագործակցության նոր առիթների ստեղծումն է:
Կովկասյան տարածաշրջանի քաղաքական հարցերի փորձագետ Աֆշար Սոլեյմանին Թեհրան-Բաքու համագործակցության նշանակության մասին ասել է.«Իրանը և Ադրբեջանը աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական համատեղ կարողություններ ունեն, որոնք միասին կարող են լավ հնարավորություններ ստեղծել և հանգեցնել ռազմավարական համագործակցության ձևավորմանը»:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Զարիֆի Բաքու այցելության ընթացքում քննարկվող թեմաները ցույց են տալիս Իրանի տարածաշրջանային դիվանագիտության առաջնահերթությունները տնտեսական-քաղաքական դաշտերում: Իրանը նաև այս այցի ընթացքում կարևորում է հավաքական անվտանգությանը: Հետևաբար ակնկալվում է, որ երկու երկրների բանակցությունների ընթացքում նոր քայլեր են ձեռնարկվելու երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանում բազմակողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ: