Ելք դեպի լույս 545
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրայի 55-րդ այա.
مِنْهَا خَلَقْنَاکُمْ وَفِیهَا نُعِیدُکُمْ وَمِنْهَا نُخْرِجُکُمْ تَارَةً أُخْرَى
Մենք ձեզ ստեղծեցինք հողից: Դուք կրկին պիտի վերադառնաք դեպի հողը, ու հետո կրկին հարություն պիտի տանք ձեզ։
Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Ղուրանի՝ միաստվածության ու հանդերձյալ կյանքի վերաբերյալ մի քանի այաների ու նաև երկրի վրա Աստծո բարիքներին: Այս այան, որը հանդերձյալ կյանքի մասին, է, խոսում է երկրի մասին և ասում. «Հենց այս երկիրը, որի վրա դուք ծնվեցիք ու մեծացաք, ձեր մարմինը վերցնելու է, որպեսզի վերադարձնի հանդերձյալ կյանքում»: Իմամ Ալին, նամազի ժամանակ իրականացվող խոնարհումները այս այայի դրսևորումը համարելով ասում է. «Առաջին խոնարհման իմաստն այն է, որ մարդը սկզբից հող է եղել: Եվ երբ նա գլուխը բարձրացնում է, նշանակում է, որ Աստված է նրան ստեղծել: Երկրորդ խոնարհումը նշանակում է, որ Աստված մարդուն վերադարձնում է դեպի հող, իսկ ելնելը նշանակում է, որ Աստված հանդերձյալ կյանքում մարդուն հանելու է հողից»:
Այս այայից սովորում ենք․
1. Մարդու սկիզբն ու վերջը հողից են, ուրեմն չպետք է գոռոզանալ:
2. Մահը կյանքի ավարտը չէ: Երկիրը ժամանակավորապես մեր մարմինն իր մեջ է առնում, որպեսզի վերադարձնի այն հանդերձյալ կյանքում:
Թա Հա սուրահի 56 և 57-րդ այաներ
وَلَقَدْ أَرَیْناهُ آیاتِنا کُلَّها فَکَذَّبَ وَأَبى ،
قَالَ أَجِئْتَنا لِتُخْرِجَنا مِنْ أَرْضِنا بسِحْرِِکَ یا مُوسَى
Մենք (փարավոնի առջև) հրաշքներ գործեցինք, բայց նա դրանք սուտ համարեց ու մերժեց հավատալ:
Ասաց՝ դու եկել ես, որ քո կախարդանքների շնորհիվ մեզ դո՞ւրս հանես մեր երկրից:
Այս այաները նորից անդրադառնում են Մովսեսի ու փարավոնի խոսակցությանը, ասելով, որ փարավոնը տեսավ բազմաթիվ հրաշքներ, որոնք Մովսեսի ճշմարտացիության ապացույցն էին: Այդ թվում այն դեպքը, երբ ձեռնափայտը վերածվեց օձի, իսկ Մովսեսի ձեռքը սպիտակեց ու լուսավորվեց: Սակայն փարավոնը ժխտեց այս բոլոր հրաշքները և Մովսեսին հռչակեց կախարդ, ով նպատակ ուներ տապալել իր գահն ու ղեկավարել երկիրը: Փարավոնի տեսակետից, Մովսեսի հրավերը սպառնալիք էր ամբողջ կայսրության համար, քանի որ Իսրայելի ժողովրդին ազատելը, որը ծառայում էր որպես փարավոնի ստրուկ, պատճառ կդառնար, որ իր կայսրությունը թուլանար: Ուստի նա Մովսեսին մեղադրեց երկրի անվտանգությունը խախտելու մեջ:
Այս այաներից սովորում ենք․
1. Հրաշքները շատ կարևոր փաստարկներ են: Սակայն ինչ կարելի է անել, եթե որոշ մարդիկ, թշնամանքից ելնելով, ոչ մի հրաշք չեն ընդունում, դա համարելով կախարդանք:
2, Բռնատեր իշխանավորներն իրենց ընդդիմադիրներին մշտապես մեղադրում են հասարակության անվտանգությունը խարխլելու մեջ:
Թա Հա սուրահի 58-60-րդ այաներ
قَالَ مَوْعِدُکُمْ یَوْمُ الزِّینَةِ وَأَن یُحْشَرَ النَّاسُ ضُحًى
فَتَوَلَّى فِرْعَوْنُ فَجَمَعَ کَیْدَهُ ثُمَّ أَتَى
Մենք էլ նման կախարդանքներ կանենք քո առջև: Մեզ համար օր և տեղ նշանակիր: Երկուսս էլ հաստատ մնանք մեր խոսքի վրա, ու երկու կողմն էլ հավասար լինեն հարթ հողի վրա:
Մովսեսը պատասխանեց. «Այդ ժամադրությունը թող լինի մի տոնական օր՝ կեսօրից առաջ, երբ հավաքվում են մարդիկ»:
Փարավոնը հեռացավ ու նշանակված օրը եկավ իր կախարդների հետ:
Այս այաները խոսում են այն մասին, թե ինչպես կախարդները հավաքվեցին քաղաքի հրապարակում: Այդ օրը տոն էր և հրապարակում կային մեծ թվով մարդիկ: Որոշ այաների համաձայն, փարավոնը Մովսեսի ու Ահարոնի հետ բանավեճից հետո, խորհրդակցության հրավիրեց իր խորհրդատուներին և նրանց հրամայեց, որ բոլոր կախարդներին Եգիպտոսի տարբեր կողմերից բերեն մայրաքաղաք, որպեսզի նրանց Մովսեսի դեմ հանեն: Նա այս քայլով ցանկանում էր Մովսեսին հեղինակազրկել, և մյուս կողմից իր ուժը հաստատել: Զարմանալին այն է, որ փարավոնն իր բոլոր կարողություններն ի գործ դրեց, որպեսզի Մովսեսին ու նրա եղբորը հրաժարեցնի իրենց բռնած ճանապարհից: Սակայն նրանք Աստծո կամոք շարունակում են իրենց ուղին և ոչ միայն չեն սարսափում, այլ հայտարարում են, որ պատրաստ են ներկայանալ մարդկանց: Մովսեսն ու Ահարոնը ցանկանում էին այդպիսով խայտառակել փարավոնին ու ցույց տալ ճշմարտությունը:
Այս այաներից սովորում ենք․
1, Որոշ առիթներ, ինչպես` տոնական առիթները, կարող են վերածվել Աստծո ճշմարտությունը ցույց տալու հնարավորության:
2. Մարդկանց ներկայությամբ որոշ կրոնական բանավեճեր կարևոր են: Այդպես եղավ Մովսեսի ու փարավոնի միջև և կարելի է այդ բանավեճից դասեր քաղել:
Աստված Ձեզ պահապան։