Հունվար 30, 2021 05:05 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Թա Հա սուրահի 61 և 62-րդ այաներ

قَالَ لَهُم مُّوسَى وَیْلَکُمْ لَا تَفْتَرُوا عَلَى اللَّهِ کَذِبًا فَیُسْحِتَکُمْ بِعَذَابٍ وَقَدْ خَابَ مَنِ افْتَرَى

فَتَنَازَعُوا أَمْرَهُم بَیْنَهُمْ وَأَسَرُّوا النَّجْوَى

 

Մովսեսը, դիմելով նրանց, ասաց. «Վա՜յ ձեզ, եթե Աստծո դեմ ուղղված ստեր ասեք: Նա կարող է անմիջապես պատժել ձեզ: Նա, ով Աստծո դեմ ուղղված ստեր ասի, կհուսահատվի»:

(Կախարդները) իրենց գործի մասին վիճաբանեցին միմյանց հետ և շշնջացին:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ փարավոնը Մովսեսի հրաշքների դիմաց կանչեց կախարդների, որ հեղինակազրկեր Մովսեսին: Սակայն Մովսեսը ցանկացավ ներկայանալ մարդկանց մոտ, որպեսզի հեղնակազրկվեն փարավոնն ու կախարդները, իսկ ինքն ապացուցի, որ ճշմարիտ է և առիթից օգտվելով, աստվածային ուսմունքները տարածի մարդկանց մեջ: Երբ նշանակված օրը մարդիկ հավաքվեցին, Մովսեսը փարավոնին ու պալատականներին ասաց, որ որևէ կուռքի Աստծուն հավասար դասելն ու  Աստծո հրաշքները կախարդանք համարելը սուտ է և կարող է խորտակել մարդուն: Մովսեսի այս խոսքից հետո, կախարդների միջև տարաձայնություն առաջացավ: Նրանք սկսեցին շշնջալ, որպեսզի մարդիկ չհասկանան, թե իրենք ինչ են խոսում: Հետաքրքիր է, որ Մովսեսը, կախարդների դեմ պայքար սկսելու փոխարեն, նրանց հրավիրեց հրաժարվել կուռքերի պաշտամունքից ու երկրպագել միակ Աստծուն: Նրա այս վերաբերմունքը պատճառ դարձավ, որ որոշ մարդիկ, կասկածների մեջ ընկնեն: Նրանք ասացին, որ հնարավոր էր Մովսեսն Աստծո մարգարեն  է և նրա սպառանլիքները կարող են իրականանալ։

Այս այաներից սովորում ենք․

1. Ճշմարտությունները խեղաթյուրելով մարդը ոչ մի տեղ չի հասնի:

2. Թշնամիների միջև նույնպես գոյություն ունեն տարաձայնություններ, սակայն նրանք դա թաքցնում են հավատացյալներից:

Թա Հա սուրահի 63 և 64-րդ այաներ

قَالُوا إِنْ هَذَانِ لَسَاحِرَانِ یُرِیدَانِ أَن یُخْرِجَاکُم مِّنْ أَرْضِکُم بِسِحْرِهِمَا وَیَذْهَبَا بِطَرِیقَتِکُمُ الْمُثْلَى

فَأَجْمِعُوا کَیْدَکُمْ ثُمَّ ائْتُوا صَفًّا وَقَدْ أَفْلَحَ الْیَوْمَ مَنِ اسْتَعْلَى

 

 Նրանք ասացին. «Այս մարդիկ կախարդներ են, որ ցանկանում են իրենց կախարդությամբ ձեզ վտարել երկրից ու ոչնչացնել ձեր օրինակելի սովորույթները»:

(Մովսեսը պատասխանեց). «Հավաքեք ձեր կախարդական գիտելիքները: Հերթով առաջ եկեք: Այսօր երջանկությունը նրանն է, ով ապացուցի իր գերազանցությունը»:

 

Մովսեսի խոսքից հետո, պալատականները, որպեսզի թույլ չտան, որ մարդիկ նրա խոսքերից ազդվեն, Մովսեսի ու Ահարոնի դեմ մեղադրանք ուղղեցին: Պալատականներն ասացին, որ նրանք ցանկանում են իրենց խոսքով ու գործով գրավել իշխանությունը, եգիպտացիներին հեռացնել երկրից ու ամրապնդել իսրայելցիների իշխանությունը: «Նրանք ցանկանում են ձեզանից խլել ձեր պապերի կրոնը և ձեզ քաշել դեպի իրենց». ասացին նրանք: Բնական է, որ մեծ մասամբ մարդիկ սկսեցին թերահավատորեն նայել Մովսեսին ու նրա եղբորը: Մյուս կողմից, նրանք կախարդներին ասացին .«Մի կողմ թողեք տարաձայնությունները և կանգնեք Մովսեսի դեմ»

Այս այաներից սովորում ենք․

1. Բռնատերերը մարդկանց Աստծո ընտրյալների դեմ հրահրելու համար, նրանց ներկայացնում են որպես մարդիկ, ովքեր դեմ են ազգային մշակույթին ու ծեսերին ու մտածում են միայն իշխանություն ձեռք բերելու մասին:

2. Թշնամիները ճշմարտությունը քողարկելու համար օգտվում են իրենց բոլոր հնարավորություններից: Ուստի եթե ճշմարտության հետևորդները միասնական չլինեն, կպարտվեն:

 

Թա Հա սուրահի 65 և 66-րդ այաներ

قَالُوا یَا مُوسَى إِمَّا أَن تُلْقِیَ وَإِمَّا أَن نَّکُونَ أَوَّلَ مَنْ أَلْقَى

قَالَ بَلْ أَلْقُوا فَإِذَا حِبَالُهُمْ وَعِصِیُّهُمْ یُخَیَّلُ إِلَیْهِ مِن سِحْرِهِمْ أَنَّهَا تَسْعَى 

 

Կախարդներն ասացին. «Ո՛վ Մովսես, գավազանն առաջինը դո՞ւ ես նետելու, թե՞ մենք»:

Մովսեսը պատասխանեց. «Դուք նետեք առաջ»: Եվ հանկարծ նրանց թվաց, որ իրենց լարերն ու գավազանները շարժվում են:

 

Մովսեսը ստեղծեց մի վիճակ, որպեսզի իր ընդդիմադիրները ներկայացնեն այն, ինչ ունեն: Նրանք մարդկանց աչքի առջև գետին նետեցին իրենց կախարդանքի գործիքներն ու այնպես արեցին, որ Մովսեսը, Ահարոնն  ու մյուսները համոզվեն, որ այդ անշունչ էկաները կենդանացել են ու շարժվում են։

Այս պատմության վերաբերյալ կխոսենք հաջորդ հաղորդման ժամանակ։

Այս այաներից սովորում ենք.

1. Ճշմարտությունը պաշտպանելիս պետք է թույլ տալ, որ ընդդիմադիրները ներկայացնեն իրենց պահանջները և նրանց ուժեղ պատասխան տալ:

2. Կախարդանքը չի փոխում իրերի մասին ճշմարտությունը, այլ ազդում է  մարդկանց ընկալման վրա, իրականությունն այլ ձևով ներկայացնելով:

 

Աստված Ձեզ պահապան։