Հունվար 30, 2021 05:13 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Թա Հա սուրահի 67-69-րդ այաներ

فَأَوْجَسَ فِی نَفْسِهِ خِیفَةً مُّوسَى

قُلْنَا لَا تَخَفْ إِنَّکَ أَنتَ الْأَعْلَى

وَأَلْقِ مَا فِی یَمِینِکَ تَلْقَفْ مَا صَنَعُوا إِنَّمَا صَنَعُوا کَیْدُ سَاحِرٍ وَلَا یُفْلِحُ السَّاحِرُ حَیْثُ أَتَى

Մովսեսը սոսկաց:

Մենք նրան ասացինք. «Մի՛ վախեցիր, դու հաղթելու ես»:

Նետիր աջ ձեռքում բռնած գավազանդ, որպեսզի կլանի այն ամենը, ինչ հնարել են: Նրանց հնարածը մի կախարդի գործ է, իսկ կախարդը չի կարող հաջողել ոչ մի տեղ:

 

Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ փարավոնը, Մովսեսին հեղինակազրկելու համար կանչեց իր կախարդներին, որպեսզի չեզոքացնեն Մովսեսի գործողությունները: Մովսեսը նույնպես ընդունեց առաջարկությունը և ներկայացավ մարդկանց: Մովսեսը դիմելով կախարդներին, ասաց. «Նախ ցույց տվեք այն, ինչ ունեք ձեզ մոտ»: Կախարդներն իրենց մոտ եղած գործիքները գետին նետեցին: Դրանք մարդկանց աչքին երևացին շարժվող օձերի տեսքով: Այս այաներն ասում են, որ տեսնելով դա, Մովսեսը վախեցավ ու մտածեց, թե մարդիկ կարող են հավատալ կախարդներին ու չտարբերել հրաշքը կախարդանքից: Հենց այդ ժամանակ էլ Աստված նրան ասաց, որ այդ պայքարում ինքը հաղթելու է կախարդներին: Մովսեսը պետք է նետեր իր ձեռնափայտը, որպեսզի այն կլաներ կախարդանքը։

Այս այաներից սովորում ենք.

1. Ճշմարիտ հավատացյալները չպետք է հուսահատվեն ու պետք է մշտապես ապավինեն Աստծուն:

2. Յուրաքանչյուր ժամանակաշրջանում գոյություն ունեն մարդկանց խաբելու միջոցներ: Սակայն աստվածային առաջնորդները լավագույն միջոցներով պետք է չեզոքացնեն բոլոր սադրանքները, որպեսզի ճշմարտությունը կանգուն մնա:

 

Թա Հա սուրահի 70-րդ այա

فَأُلْقِیَ السَّحَرَةُ سُجَّدًا قَالُوا آمَنَّا بِرَبِّ هَارُونَ وَمُوسَى

Կախարդները խոնարհվեցին Աստծուն պաշտելու համար: «Մենք հավատում ենք Ահարոնի և Մովսեսի Աստծուն», ասացին նրանք:

 

Երբ ձեռնափայտը վերածվեց սարսափելի վիշապի, կախարդները, որ տիրապետում էին կախարդանքի տեխնիկային, հասկացան, որ Մովսեսի արածը կախարդանք չէր այլ իրականություն: Դա աստվածային հրաշք էր, որը փայտը վերածեց կենդանու: Ուստի բոլորը խոնարհվեցին Մովսեսի առջև ու հետևեցին նրա ուսմունքներին: Նրանք այս մասին ասացին նաև բարձրաձայն:

Այս այայից սովորում ենք.

1. Մարդը կարող է մի վայրկյանում փոխել իր կարծիքը, անհավատ վիճակից դառնալ հավատացյալ:

2. Մոլորյալներին պետք է հնարավորություն տալ ապաշխարհել ու ընտրել ճիշտ ճանապարհը:

 

Թա Հա սուրահի 71-րդ այա

قَالَ آمَنتُمْ لَهُ قَبْلَ أَنْ آذَنَ لَکُمْ إِنَّهُ لَکَبِیرُکُمُ الَّذِی عَلَّمَکُمُ السِّحْرَ فَلَأُقَطِّعَنَّ أَیْدِیَکُمْ وَأَرْجُلَکُم مِّنْ خِلَافٍ وَلَأُصَلِّبَنَّکُمْ 
فِی جُذُوعِ النَّخْلِ وَلَتَعْلَمُنَّ أَیُّنَا أَشَدُّ عَذَابًا وَأَبْقَى

 

(Փարավոնն ասաց).«Առանց իմ թույլտվության հավատացի՞ք նրան: Մովսեսը ձեր ղեկավարն է: Նա ձեզ սովորեցրեց կախարդանքը։ Ձեր ոտքերն ու ձեռքերը կտրել կտամ, ձեզ կխաչեմ արմավենու կոճղին: Դուք կտեսնեք, թե ե՞ս եմ ավելի հաստատակամ ու ավելի խիստ պատիժների մեջ, թե՞ ձեր Աստվածը»:

 

Բնական էր, որ փարավոնին զայրացրեց կախարդների հավատացյալ դառնալը: Քանի որ նա նրանցից պահանջել էր հեղինակազրկել Մովսեսին, ոչ թե հետևել նրան: Սակայն փարավոնը հրաժարվեց Աստծո ուժից ու կամքից: Նա թերևս չգիտեր, որ եթե Աստված կամենա, նրանք, որ մարդկանց մոլորեցնում են, կդառնան միջոց` մարդկանց առաջնորդելու համար: Ուստի Փարավոնը մեղադրեց կախարդներին, ասելով, որ այս բոլոր սադրանքները նրանք են նյութել: Նա ասաց. «Դուք բոլորդ հետևում եք Մովսեսին և ինձ խայտառակելու համար եք եկել այստեղ: Ուրեմն ձեզ բոլորիդ կախելու եմ, ու ձեր ոտքն ու ձեռքը կտրելու եմ, որպեսզի մյուսները վախենան: Սակայն այս սպառնալիքներն ազդեցություն չունեցան, որովհետև կախարդների հավատքն իրական հավատք էր ու խոշտանգումներն այն չէին կարող թուլացնել»։

Այս այայից սովորում ենք.

1. Բռնատեր իշխանություններում ընտրությունն ազատ չէ և մարդիկ պետք է հետևեն իշխանությանը:

2․ Մեղադրանքներն ու սպառնալիքներն իշխանությունների կողմից ճշմարտության հետևորդների դեմ կիրառվող ամենատարածված միջոցներն են:

3. Բռնատեր իշխանություններում խոշտանգումները տարածված են և նման ղեկավարները հեշտությամբ են դիմում այս միջոցներին:

 

Աստված Ձեզ պահապան: