Ելք դեպի լույս 549
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 77-րդ այա
Մովսեսին հրամայեցինք. «Արարածներիս գիշերով ( Եգիպտոսից) տար և նրանց համար չոր ճանապարհ բաց ծովի մեջ: Մի վախեցիր, թե (փարավոնը) կարող է ձերբակալել քեզ, և ոչ էլ վախեցիր ծովում խեղդամահ լինելուց»:
Նախորդ հաղորդման ժամանակ ներկայացրեցինք Մովսեսի պատմությունն ու այն, թե կախարդներն ինչպես հավատքի եկան ու այդպիսով, այդ բաժնի պատմությունն ավարտվեց: Այս այան խոսում է Իսրայելի ժողովրդի կյանքի մասին: Երբ Մովսեսը հաղթեց կախարդներին, նրա աջակիցների թիվը գնալով մեծացավ: Դրանից հետո փարավոնի ու Մովսեսի հետևորդների միջև տեղի ունեցան բախումներ, մինչև Մովսեսն Աստծո կողմից առաքելություն ստացավ Իսրայելի ժողովրդին, որ գտնվում էր փարավոնի լծի տակ, Եգիպտոսից հեռացնել ու վերադարձնել Երուսաղեմ: Այս այան ներկայացնում է Աստծո հրամանը, որտեղ ասվում է. «Գիշերով հեռացեք քաղաքից, որպեսզի թշնամին չիմանա ձեր մասին: Ձեռնափայտը Նեղոսի ջրերին խփելուց հետո, Աստծո հրամանով ճանապարհ կբացվի և դուք կանցնեք այնտեղից առանց վտանգի: Չվախենաք ոչ թշնամուց և ոչ էլ ծովի ջրից»:
Այս այայից սովորում ենք․
1, Գաղթն անհրաժեշտ է հատկապես երբ հավատացյալը պետք է պահպանի իր կրոնը: Չնայած հնարավոր է, որ այդ ճանապարհին լինեն դժվարություններ:
2, Բռնատերերից մարդկանց փրկելը եղել է մարգարեների ծրագրերից:
Թա Հա սուրահի 78 և 79-րդ այաներ
فَأَتْبَعَهُمْ فِرْعَوْنُ بِجُنُودِهِ فَغَشِیَهُم مِّنَ الْیَمِّ مَا غَشِیَهُمْ
وَأَضَلَّ فِرْعَوْنُ قَوْمَهُ وَمَا هَدَى
Փարավոնը նրանց հետևեց իր զինվորների հետ միասին: Բայց ծովի ջրերը ծածկեցին նրանց:
Փարավոնն իր ժողովրդին առաջնորդելու փոխարեն մոլորեցրեց:
Մովսեսի ու նրա հետևորդների ճանապարհվելու լուրը հասավ փարավոնին ու նա անձամբ նրանց հետապնդեց մեծ զորքով, մինչև Նեղոսի ափին շրջափակեց նրանց: Մովսեսի հետևորդները տեսան, որ իրենց հետևում փարավոնի զորքն է, իսկ առջևում ջուրը: Հենց այդ ժամանակ, Մովսեսն իր փայտով ճեղքեց ջուրն ու երևաց ճանապարհը: Մարդիկ սկսեցին քայլել: Երբ Իսրայելի ժողովուրդն անցավ ջրի միջով, նրանց հետևող փարավոնի զորքը մնաց ջրի տակ ու խեղդամահ եղավ: Ջուրը կլանեց զինվորներին, զենք ու զրահն ու ձիերին: Փարավոնը տեսնելով Մովսեսի հրաշքները, ոչ ինքը հավատքի եկավ, ոչ էլ մարդկանց առաջնորդեց: Նա շարունակեց իր քայլերն ընդդեմ Մովսեսի ու շարունակեց մոլորեցնել մարդկանց: Փարավոնը, որ իրեն համարում էր Եգիպտոսի ժողովրդի Աստվածը, մարդկանց մոլորեցրեց, մինչև որ ինքն ու իր հետևորդները ոչնչացան:
Այս այաներից սովորում ենք․
1, Ծովն ու ջուրն Աստծո կողմից են: Դրանք երբեմն բարի են, երբեմն` զայրացած:
2, Հասարակության առաջնորդները կարևոր դեր են կատարում մարդկանց առաջնորդելու կամ մոլորեցնելու գործում:
Թա Հա սուրահի 80-րդ այա
Ո՛վ Իսրայելի զավակներ, մենք ձեզ փրկեցինք թշնամիներից, ձեզ հետ պայմանավորվեցինք Սինա լեռան աջ կողմի վրա և ձեզ ուղարկեցինք մանանա ու լոր:
Այս այան խոսում է Իսրայելի ժողովրդի նկատմամբ Աստծո բարիքների մասին, ասելով, որ փարավոնի ճիրաններից ազատվելը, որ տեղի ունեցավ Մովսեսի առաջնորդությամբ ու Աստծո կամոք, առաջին նվերն էր այդ ժողովրդին: Սինա լեռը, որ Իսրայելի ժողովրդի մի խմբի պայմանավորվածության վայրն էր և որտեղ Մովսեսը ստացավ Հնգամատյանը, այն վայրն էր, որտեղ տեղի ունեցավ Աստծո առաջնորդությունը և որտեղ ի հայտ եկավ Աստծո ուժը: Իհարկե Աստված նրանց շնորհեց նաև նյութական բարիքներ: Երբ նրանք անապատում ուտելիք էին փնտրում, Աստված նրանց մոտակա լեռներում մեղր տվեց և փոքրիկ թռչուններ ուղարկեց, որ ունեին համեղ միս:
Այս այայից սովորում ենք․
1, Անկախությունն ու ազատությունն աստվածային բարիքներից են, որ պետք է մշտապես գնահատել:
2, Մարգարեները նպատակ ունեին մարդկանց առաջնորդել և նրանց համար ստեղծել բռնատերերի լծից ազատվելու հանրավորություն:
3, Աստված և՛ նյութական բարիքներ է շնորհում մարդկանց, և՛ բարոյական: Սակայն բարոյական արժենքերն ավելի բարձր են գնահատվում:
Աստված Ձեզ պահապան։