Ելք դեպի լույս 552
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 90 և 91-րդ այաներ
قَالُوا لَن نَّبْرَحَ عَلَیْهِ عَاکِفِینَ حَتَّى یَرْجِعَ إِلَیْنَا مُوسَى
Մինչ այդ Ահարոնը նրանց ասել էր. «Ո՛վ իմ ժողովուրդ, այս հորթը ձեզ համար մի փորձություն է: Աստված գթած է , հետևեք ինձ ու հնազանդվեք իմ կոչին»:
Բայց նրանք պատասխանեցին. «Մենք չենք դադարեցնի հորթին պաշտելը, մինչև որ Մովսեսը չվերադառնա մեզ մոտ»:
Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Մովսեսի բացակայության ժամանակ, երբ նա բարձրացել էր Սինա լեռը, մի մոլորված մարդ, Սամերի անունով, մարդկանց մոլերեցրեց ու նրանց մեջ տարածեց հորթապաշտությունը: Այս այաներն ասում են, որ Մովսեսի եղբայր Ահարոնը, ով մարդկանց ղեկավարում էր մինչև Մովսեսը վերադառնար, զգուշացրեց նրանց, ասելով. «Չմոլորվեք ոսկե հորթի անսովոր ձայնից, քանի որ դա փորձություն է ուղարկված Աստծո կողմից: Աստված ցանկանում է այդպիսով պարզել, թե որքան եք աստվածապաշտ: Այն Աստված, որ ձեր, ողջ տիեզերքի արարիչն է, ու բոլոր բարիքները նրանից են: Ուրեմն մոլորության հետևից ընկնելու փոխարեն, հետևեք ինձ, որովհետև ես ձեզ առաջնորդելու եմ դեպի միակ արարիչը: Միթե դուք մոռացել եք, որ Մովսեսը գնալուց առաջ ինձ որպես իր տեղակալ նշանակեց ու ձեզ հորդորեց հետևել ինձ»: Սակայն Իսրայելի ժողովուրդը շարունակեց իր մոլորությունը, չհետևելով Ահարոնի հորդորներին, մինչև որ Մովսեսը վերադարձավ:
Այս այաներից սովորում ենք.
1․ Բոլոր հավատացյալները ենթարկվում են փորձության, որպեսզի պարզվի, թե որքան են կարող դիմադրել մոլորություններին:
2․ Սադրանքների ու փորձությունների ժամանակ մարդը պետք է հետևի իր աստվածային առաջնորդներին, որպեսզի մոլորության մեջ չընկնի:
Թա Հա սուրահի 92 և 93-րդ այաներ
قَالَ یَا هَارُونُ مَا مَنَعَکَ إِذْ رَأَیْتَهُمْ ضَلُّوا
أَلَّا تَتَّبِعَنِ أَفَعَصَیْتَ أَمْرِی
Մովսեսն ասաց իր եղբորը՝ ինչո՞ւ ինձ չհետևեցիր, երբ տեսար, որ ժողովուրդը մատնվում է մոլորության:
Ուրեմն դու ցանկացար անհնազա՞նդ լինել իմ հրամանին:
Երբ Մովսեսը ցանկանում էր գնալ Սինա լեռը, իր եղբորը խնդրեց մարդկանց ուշադիր լինել, որպեսզի չմոլորվեն: Վերադառնալուց հետո նա նախատեց Ահարոնին, ասելով. «Ինչո՞ւ չես կատարել իմ խնդրանքն ու չես կանգնել նրանց առջև, ովքեր մարդկանց մոլորության էին տանում: Ինչո՞ւ չես պայքարել հորթապաշտության դեմ ու չես կատարել իմ պատվիրանները»: Բնականաբար, Մովսեսի սրտցավությունն էր պատճառը, որ նա նման թունդ վերաբերմունք ցուցաբերեց իր եղբոր նկատմամբ:
Այս այաներից սովորում ենք․
1․ Մարդկային ցեղի առաջնորդները պետք է իրենց պատասխանատու զգան հասարակությունների մեջ մոլորությունների տարածվելու համար:
2․ Բոլոր հավատացյալներին էլ մշտապես սպառնում է մոլորությունը:
Թա Հա սուրահի 94-րդ այա
Ահարոնը պատասխանեց. «Մորս որդի՛, այլևս մի քաշիր մորուքս ու գլուխս: Վախեցա, որ հետո ինձ կասես՝ ինչու՞ պառակտում սերմանեցիր Իսրայելի զավակների մեջ: Ինչո՞ւ չհնազանդվեցիր ինձ»:
Այս այայում, Ահարոնը պաշտպանում է իրեն, ասելով. «Ես ու դու ծնվել ենք մի մորից: Դու իմ եղբայրն ես ու պետք է բարի վերաբերմունք ցուցաբերես իմ նկատմամբ և ոչ թե նախատես ինձ: Ես կատարել եմ իմ պարտականությունն ու զգուշացրել նրանց: Սակայն նրանք ոչ միայն ինձ չլսեցին, այլ ուզում էին ինձ սպանել: Ես արեցի ամեն ինչ, որպեսզի նրանց միջև միասնությունը պահպանվի ու հասարակությունը չերկպառակտվի: Ես բոլոր զգուշացումներից հետո հրաժարվեցի նրանցից, որպեսզի դու գաս ու որոշում կայացնես: Դու գնալուց առաջ ինձ զգուշացրեցիր, որ ճիշտ վերաբերմունք ցուցաբերեմ նրանց նկատմամբ ու հրաժարվեմ քայլերից, որ կարող են վնասել նրանց»:
Այս այայից սովորում ենք․
1․ Աստվածային մարգարեներին միշտ էլ զայրացրել է մոլորությունը, ինչը ցույց է տալիս, թե նրանք որքան են իրենց պատասխանատու համարում այս հարցի նկատմամբ:
2․ Մոլորվածների նկատմամբ վերաբերմունքը չպետք է պատճառ դառնա, որ հասարակության տարբեր խավերի միջև բախումներ լինեն:
Աստված Ձեզ պահապան։