Փետրվար 11, 2021 05:50 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Թա Հա սուրահի 95 և 96-րդ այաներ

قَالَ فَمَا خَطْبُکَ یَا سَامِرِیُّ

قَالَ بَصُرْتُ بِمَا لَمْ یَبْصُرُوا بِهِ فَقَبَضْتُ قَبْضَةً مِّنْ أَثَرِ الرَّسُولِ فَنَبَذْتُهَا وَکَذَلِکَ سَوَّلَتْ لِی نَفْسِی

Մարգարեն հարցրեց սամարացուն «Դո՞ւ ինչ արեցիր»:

Նա պատասխանեց. «Ես հասկացա այն, ինչ ուրիշները չհասկացան: Ես առա մի բուռ այն հողից, որի վրա ոտք էր դրել երկնային առաքյալը (Գաբրիելը), այն նետեցի (հորթի) մարմնի մեջ: Իմ էությունն ինձ թելադրեց այդպես վարվել»:

Այս այաներում խոսվում է սամարացու մասին, ով մարդկանց հորդորել էր պաշտել ոսկե արձանը, որը սարքել էր ինքը: Այս այաներում Մովսեսը հարցնում է, թե ինչու նա այդպես վարվեց: Սամարացին պատասխանում է. «Ես սկզբում հավատացի նրան, ինչ դու ներկայացրեցիր որպես Աստծո մարգարեություն: Ես դրան հավատացի ու նույնիսկ իմացա բաներ, որի մասին չգիտեին ուրիշները: Սակայն հետո ես ենթարկվեցի իմ նյութապաշտական ցանկություններին և հրաժարվեցի նրանից, ինչ սովորել էի»:

Որոշ աղբյուրների համաձայն,Բասրա քաղաքում իմամ Ալիի ելույթի ժամանակ,  գիտնական Հասան Բասրին, գրի էր առնում այն ամենն ինչ ասում էր իմամը: Իմամը  բարձր ձայնով դիմելով նրան,ասում է. «Այս անձը, այս ժողովրդի սամարացին է, ով գրի է առնում իմ ելույթը: Հետագայում նա խոսելու է իմ դեմ ու մոլորեցնելու է մարդկանց»:

Այս այաներից սովորում ենք.

1․ Մարդկային ցեղի առաջնորդները պետք է մշտապես զգույշ լինեն, որովհետև մշտապես առկա է սամարացու նման անձանց վտանգը:

2․ Ցանկասիրությունը երբեմն վնասում է  մարդկանց հավատքին: Նյութապաշտական ցանկություններին հետևելը կարող է պատճառ դառնալ, որ մի ամբողջ ժողովուրդ մոլորվի: Նա, ով մոլորվում է , կարող է ուրիշներին էլ մոլորեցնել:

 

Թա Հա սուրահի 97-րդ այա

قَالَ فَاذْهَبْ فَإِنَّ لَکَ فِی الْحَیَاةِ أَن تَقُولَ لَا مِسَاسَ وَإِنَّ لَکَ مَوْعِدًا لَّنْ تُخْلَفَهُ وَانظُرْ إِلَى إِلَهِکَ الَّذِی ظَلْتَ عَلَیْهِ عَاکِفًا لَّنُحَرِّقَنَّهُ ثُمَّ لَنَنسِفَنَّهُ
 فِی الْیَمِّ نَسْفًا

Ասաց. «Ուրեմն հեռացիր այստեղից, նրանց որ հանդիպես, ասա՝ մի մոտեցեք ինձ»: Սա պատիժ է, որին պիտի ենթարկվես մինչև մահ:  Նույնիսկ այն չաստվածը, որին եռանդուն կերպով պաշտում էիր, հրո ճարակ կդառնա, մոխրի կվերածվի ու կթափվի ծովը:

Պարզ էր, որ սամարացու պատասխանն ընդամենը արդարացում էր: Ուստի Մովսեսը հրամայեց նրան աքսորել: Նա ասաց. «Քո աշխարհիկ պատիժը կլինի այն, որ հիվանդանաս վարակիչ հիվանդությամբ, որպեսզի ապրես մեկուսացած: Բնականաբար, նրա հանդերձյալ կյանքի պատիժը մնում էր իր տեղում»: Իսկ երբ սամարացու վիճակը պարզվեց, Մովսեսը ոսկե ցլի արձանի վերաբերյալ որոշում կայացրեց, ասելով, որ պետք է ոչնչացնել այն: Իսլամի մարգարեն նույնպես «Մեքքան գրավելուց հետո ոչնչացրեց բոլոր կուռքերը, չնայած  դրանցից որոշները շատ արժեքավոր էին: Սակայն դրանց պահպանումը նույնիսկ որպես պատմական կոթող, անընդունելի էր, քանի որ պատճառ կդառնար, որ կռապաշտությունը շարունակեր գոյատևել:

Այս այայից սովորում ենք.

1, Հասարակության մոլորվածներին մեկուսացնելն աստվածային առաջնորդների պարտականություններից է եղել:

2, Մոլորության ու մեղքի միջոցները պետք է ոչնչանան, որքան էլ որ դրանք արժեքավոր լինեն:

 

Թա Հա սուրահի 98-րդ այա

إِنَّمَا إِلَهُکُمُ اللَّهُ الَّذِی لَا إِلَهَ إِلَّا هُوَ وَسِعَ کُلَّ شَیْءٍ عِلْمًا

Միակ Աստծուց բացի այլ աստված չունեք: Նա իր զորությամբ ընդգրկում է անսահման տիեզերքը:

Սամերացու մեկուսացումից և նրա կուռքի ոչնչացումից հետո, Մովսեսը, դիմելով իր ցեղին, որ կռապաշտ էր  դարձել, ասաց. «Պաշտեք միայն Աստծուն, որովհետև ոչ ոք արժանի չէ նրանից բացի պաշտամունքի: Պաշտեք այն Աստծուն, որ գիտի ձեր լավ ու վատը և կարող է ձեզ աջակցել, որպեսզի լավը ստանաք ու խուսափեք չարից»:

Այս այայից սովորում ենք.

1, Երբ մարդը հրաժարվում է  չարից, պետք է մտածի նաև բարին ստանալու մասին:

2, Արարչից բացի, ոչ ոք չգիտի մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին: