Մարտ 15, 2021 06:12 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Թա Հա սուրահի 127-րդ այա

وَکَذَلِکَ نَجْزِی مَنْ أَسْرَفَ وَلَمْ یُؤْمِن بِآیَاتِ رَبِّهِ وَلَعَذَابُ الْآخِرَةِ أَشَدُّ وَأَبْقَى

 

Սա պիտի լինի նրա պատիժը, ով ծայրահեղության է դիմել ու չի հավատում իր Արարչի նշաններին: Հանդերձյալ կյանքի պատիժները հավիտենական ու ահավոր են լինելու:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ աստվածային վարդապետության համաձայն, նրանք, ովքեր հրաժարվեն մարգարեներից ու աստվածային գրքերից, աշխարհիկ կյանքում դժվար կյանք են ունենալու և ճնշման են ենթարկվելու: Իսկ հանդերձյալ կյանքում չեն մտնելու հավերժական դրախտ: Այս այան ևս մեկ անգամ ընդգծում է  դա, ասելով, որ կան մարդիկ, ովքեր անհավատության են ենթարկվում,  մոլորվում ճշմարիտ ճանապարհից ու ընկնում ծայրահեղության մեջ: Նրանք Աստվածային բարիքներն օգտագործում են սխալ ճանապարհով: Նման մարդիկ ենթարկվելու են դժոխային տանջանքների:

Այս այայից սովորում ենք․

1. Դրախտային բարիքների սխալ օգտագործումը մեղք է համարվում:

2. Պետք է հանդերձյալ կյանքի վարձատրությանն ավելի շատ կարևորություն տալ քան աշխարհիկ կյանքի օգուտներին:

 

Թա Հա սուրահի 128 և 129-րդ այաներ

أَفَلَمْ یَهْدِ لَهُمْ کَمْ أَهْلَکْنَا قَبْلَهُم مِّنَ الْقُرُونِ یَمْشُونَ فِی مَسَاکِنِهِمْ إِنَّ فِی ذَلِکَ لَآیَاتٍ لِّأُوْلِی النُّهَى

وَلَوْلَا کَلِمَةٌ سَبَقَتْ مِن رَّبِّکَ لَکَانَ لِزَامًا وَأَجَلٌ مُسَمًّى

Մի՞թե (անհավատները) չգիտեն, թե Մենք նրանցից առաջ քանի սերունդներ ոչնչացրինք, որոնց բնակավայրերում (այժմ) նրանք քայլում են: Անկասկած, այս օրինակը հստակ ապացույց է խելացիների համար:

 

Նրանց չարչարանքներն ավելի արագ կհասնեին, եթե չլիներ Աստծո պատվիրանը վճռի ու նախանշված ժամանակի մասին:

Այս այաներն անդրադառնում են իսլամի մարգարեի օրոք ապրող անհավատներին, ովքեր գնալով Եմեն, իրենց ուղևորության ընթացքում տեսնում էին Ադի, Սամուտի և Ղովտի ցեղերի ավերված տները, սակայն դաս չէին քաղում և չէին հրաժարվում անհավատությունից: Դա այն դեպքում, երբ այսօրվա ավերակներն ապագայի մարդկանց զգուշացնում են, թե ինչ է լինելու չարագործության ու անհավատության վերջը: Այնուհետև այաներն ասում են, որ Աստված նույնիսկ անհավատներին է ժամանակ տալիս, որ հրաժարվեն իրենց մեղքերից, չնայած ամեն ժողովուրդ ունի սկիզբ ու վերջ:

Այս այաներից սովորում ենք․

1. Նա, ով դասեր չի քաղում պատմությունից, նախատինքի է արժանանում:

2. Այցելելով պատմական կոթողներ, պետք է դասեր քաղել և խորանալ նախորդների պատության մեջ:

3, Մեղավորները չպետք է գոռոզանան Աստծո չարչարանքների հետաձգմամբ, որովհետև Աստված նախազգուշացնում է հետո չարչարանքի ենթարկում:

Թա Հա սուրահի 130-րդ այա

فَاصْبِرْ عَلَى مَا یَقُولُونَ وَسَبِّحْ بِحَمْدِ رَبِّکَ قَبْلَ طُلُوعِ الشَّمْسِ وَقَبْلَ غُرُوبِهَا وَمِنْ آنَاء اللَّیْلِ فَسَبِّحْ وَأَطْرَافَ النَّهَارِ لَعَلَّکَ تَرْضَى

 

Համբերատարությամբ լսիր նրանց խոսքերը և քո Աստծո գովքն արա արևը ծագելուց առաջ և մինչ մայրամուտ: Նրա գովեստն արա գիշերը և օրվա ընթացքում, որպեսզի գոհանաս:

Այս այան, ի պատասխան մարգարեի նկատմամբ հնչեցրած Մեքքայի անհավատների վիրավորնանքների, ասում է. «Պետք է դիմանաս այս վիրավորանքներին ու չսպասես, որ Աստված շատ արագ նրանց պատժի: Իհարկե տրամադրությունդ բարձր պահելու համար, օրվա մեջ պետք է հաղորդակցվես Աստծո հետ, որպեսզի քո կապն Աստծո հետ ավելի ամուր լինի: Այդ դեպքում քո ընդդիմադիրների սխալ վարքագիծը չի ազդելու քեզ վրա: Դու չես հուսալքվելու, այլ ընդհակառակը, ավելի ես ամրապնդվելու, հիշելով աստվածային բարիքները, և ուրախանալու ես, որ այդպիսի բարիքներ ունես քո կյանքում: Հույսը շարունակելու է քեզ առաջ մղել»:

Այս այայից սովորում ենք․

1. Հավատքի մարդիկ պետք է իրենց ընդդիմադիրների վիրավորանքների առջև ամուր լինեն և շարունակեն կատարել իրենց պարտականությունները:

2. Նամազը և աղոթքը միջոց են` տրամադրությունը բարձր պահելու համար:

3. Գիշերը միայն հանգստանալու համար չէ: Օրվա այդ ժամանակի մի մասը պետք է հատկացնել նամազին:

 

Տերն ընդ ձեզ: