Մարտ 30, 2021 11:12 Asia/Yerevan

Հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ դեռահասության շրջանը մարդու կյանքում ամենադժվարին, հակասական և բեկումնային իրադարձությունների ժամանակահատվածն է: Դեռահասության տարիքը համարվում է մարդու կյանքի և ընդհանուր զարգացման ամենագլխավոր շրջանը, որը նաև մասնագետները անվանում են «ճգնաժամային տարիք»: Այս թողարկման ընթացքում խոսելու ենք դեռահասության ճգնաժամը հաղթահարելու մասին։ Ընկերակցեք մեզ։

Դեռահասության  շրջանը բնորոշվում է ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման բազմաթիվ առանձնահատկություններով: Դեռահասի անձի զարգացման հիմնախնդիրը ոչ միայն հոգեբանամանկավարժական, այլև սոցիալական կարևորագույն խնդիր է: Հենց այս տարիքում է մարդն անցնում իր զարգացման կարևորագույն ուղին` հաղթահարելով ներքին և արտաքին բազմաթիվ կոնֆլիկտներ, ձեռք բերելով անձնավորություն լինելու զգացողություն: Դեռահասի հաղորդակցման հիմնախնդիրը բազմիցս ուսումնասիրել են բազմաթիվ հոգեբաններ: Նրանցից շատերի կարծիքով դեռահասի հետագա սոցիալականացման և ժամանակակից հասարակությանն ինտեգրվելու գործընթացը մեծապես կախված է վերջինիս հաղորդակցային ոլորտի զարգացման արդյունքներից: Գրեթե բոլոր հոգեբանները համակարծիք են, որ հաղորդակցումն անգնահատելի դեր ունի դեռահասի անձի զարգացման գործում, ուստիև սկզբունքորեն կարևոր է դառնում վերջինիս առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Հաղորդակցումը մարդկանց փոխազդեցության գործընթաց է: Դրա շնորհիվ արտահայտվում և ձևավորվում են միջանձնային հարաբերությունները:

Հասակակիցների հետ շփումը դառնում է դեռահասի ամենակարևոր պահանջմունքներից մեկը, քանի որ այս տարիքի երեխաներն ունեն մի շարք առանձնահատուկ հետաքըրքրություններ և հուզող հարցեր, որոնց բավարարումը հնարավոր է միայն անմիջական շփման միջոցով:  Դեռահասի համար առանձնապես կարևորվում են հարաբերությունները համադասարանցիների հետ: Դասարանում դեռահասի ձեռք բերած կարգավիճակը կարող է վճռորոշ դեր ունենալ նրա հետագա սոցիալականացման, վարքի և ինքնագնահատականի համար:

Միմյանց հետ շփման կարևորությունն այն է, որ դեռահասները շփվում են իրավահավասարության սկզբունքով, ինչը մեծերի հետ շփման ընթացքում գրեթե անհնարին է: Շփման գործընթացում նրանց միջև ձևավորվում է ռեֆլեքսիայի ունակություն: Նրանք ակտիվորեն վերլուծում են և՛ սեփական, և՛ ընկերների գործողությունները, վարքը: Մյուս կարևոր պատճառը «ազատ» շփվելու հնարավորությունն է: Հասակակիցների հետ շփվելով` դեռահասը փորձում է կայանալ որպես անձնավորություն, պարզել սեփական հնարավորությունները, իսկ այդ ամենն իրականացնելու համար վերջինիս անհրաժեշտ են անձնական ազատություն և սեփական պատասխանատվություն: Ազատ ինքնաարտահայտվելու հնարավորությունն օգնում է դեռահասին ինքնահաստատվել, ընկերների շրջանում ձեռք բերել «մեծ» լինելու զգացողություն, որն էլ այս տարիքային խմբի կարևոր հատկանիշներից է: Դեռահասի համար էական նշանակություն ունի հասակակիցների կարծիքը սեփական անձի և գործունեության վերաբերյալ: Հետևելով հասակակիցներին և կրկնօրինակելով նրանց` դեռահասն սկսում է իր մեջ զարգացնել ընկերների շրջանում առավել գնահատված որակներ: Տեղի է ունենում այսպես կոչված արժեքների վերագնահատում, ձևավորվում է բարոյագեղագիտական արժեքների նոր  համակարգ:Ընդ որում, շատ հաճախ այդ արժեքներն ավելի կարևոր նշանակություն են ստանում դեռահասի համար, քան մեծահասակների մեջ առկա արժեքները:

***

Դեռահասի հանդեպ ծնողների դիրքորոշումն ու դաստիարակության համապատասխան ոճերը կարող են մեծապես վնասել նրա հետագա հոգեկան և սոցիալական զարգացման գործընթացին: Չի խրախուսվում դաստիարակության ավտորիտար, գերհոգատար կամ խիստ վերահսկող դիրքորոշումը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է բացասական ազդեցություն ունենալ հետագայում: Ավտորիտար դիրքորոշումը հանգեցնում է կամ չափազանց ամոթխածության, անհամարձակության կամ դաժան բնավորության ձեռքբերմանը: Խիստ հոգատար և վերահսկող վերաբերմունքի դեպքում երեխան դառնում է անվճռական, ինքնուրույնությունից զուրկ, անհամարձակ: Ուստի ամենաշահեկան դիրքորոշումը մեծահասակի կողմից ընկերոջ կարգավիճակի ձեռքբերումն է, որը և կօգնի երեխային հաղթահարելու դեռահասության ճգնաժամի դժվարությունները և բարենպաստ հարաբերություններ հաստատելու վերջինիս հետ: Դեռահասի հաղորդակցային ունակությունների զարգացման գործընթացում մեծ է նաև ուսուցչի դերը: Վերջինս պետք է օժտված լինի մասնագիտական և անձնային համապատասխան կարողություններով, տեղեկացված լինի աշակերտի տարիքային առանձնահատկությունների մասին: Հայտնի է, որ տարիքային այս փուլում առավել հաճախ են տեղի ունենում կոնֆլիկտներ ուսուցչի և աշակերտների միջև: Պատճառները բազմաթիվ են և բազմաբնույթ: Հիմնական պատճառներից են աշակերտի գործողությունների անսպասելիությունը, որը խախտում է դասի բնականոն ընթացքը, ուսուցչի և աշակերտների փոխհարաբերությունների բնույթը, ուսուցչի անձնային որակները (դյուրագրգիռ բնավորություն, վրեժխնդրություն, գոռոզություն), աշակերտի անձնային որակները, ուսուցչի կողմից իրավիճակը օբյեկտիվ գնահատելու կարողության բացակայությունը, մանկավարժական կարողությունների բացակայությունը, անձնական խնդիրները, տրամադրության անկումը և այլն: Կոնֆլիկտային իրադրությունը հարթելու կարևոր նախապայմանը ուսուցչի կողմից գրագետ հոգեբանական վերլուծության իրականացումն է: Դրա իրականացման համար անհրաժեշտ է, որ ուսուցիչը կարողանա պահպանել հետևյալ պահանջները` նայել իրավիճակին աշակերտի աչքերով, ցուցաբերել բարեհամբույր ջերմ վերաբերմունք յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, ստեղծել ազատ ինքնաարտահայտման և քննադատության համար համապատասխան պայմաններ, կարողանալ կառավարել և՛ սեփական, և՛ խմբի տրամադրությունը և այլն: Սակայն այս ամենն իրականացնելը գործնականում չափազանց դժվար է և պահանջում է համալիր մոտեցում: Ծնողները պետք է հիշեն, որ իրենց երեխայի անձի ձևավորման գործընթացում շատ կարևոր է համագործակցությունը ուսուցչի հետ: Ակնհայտ է, որ դեռահասի սոցիալականացման կատարելագործմանը ներկայացված պահանջները մեծ են և խիստ բարդ, սակայն, ըստ էության, ոչ միշտ են լիարժեք օգտագործվում այն բոլոր հնարավորությունները, որոնք կնպաստեն երեխայի սոցիալականացման գործընթացի բարելավմանը: Ուստի և ուղղակի անհրաժեշտ է մշակել գործնական այնպիսի ծրագրեր և մեթոդներ, դպրոցում ստեղծել մանկավարժահոգեբանական այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն դեռահասին լուծելու հաղորդակցման հետ կապված դժվարությունները, դառնալու հաղորդակցման առումով մտահասու և կայուն անձնավորություն։

***

Այս տա­րի­քում դե­ռա­հա­սի ամե­նա­ա­ռաջ­նա­յին խն­դի­րը իրեն «հաս­կա­ցող ու սր­տա­կից» մարդ գտ­նելն է, ում նա կվս­տա­հի իր բո­լոր գաղտ­նիք­նե­րը (հա­ճախ այդ մար­դը լի­նում է օտար մե­կը):

«Ես սուր կեր­պով եմ տա­նում այն ամե­նը, ինչ ասում են ծնող­ներս՝ որ­տե՞ղ էիր, ին­չո՞ւ ուշ­ա­ցար, չէ՞ որ ես ար­դեն մեծ եմ և լավ գի­տեմ, թե ինչ եմ անում...»,- այս­պես է ար­տա­հայտ­վում 14-ամ­յա մի պա­տա­նի:

Դե­ռա­հա­սու­թյան տա­րի­քում հատ­կա­պես շատ են ան­հանգս­տու­թյուն պատ­ճա­ռում մաշ­կի թե­րու­թյուն­նե­րը, ավե­լորդ քաշը:

Աղ­ջիկ­նե­րն իրենց ար­տա­քի­նին սկ­սում են ավե­լի մեծ նշա­նա­կու­թյուն տալ, օգ­տա­գոր­ծում են կոս­մե­տի­կա, հագ­նում են բարձ­րակ­րունկ կոշ­իկ­ներ, որը սա­կայն նա­խընտ­րե­լի չի հա­մար­վում:

Իսկ ի՞նչ պետք է անել հնա­րա­վո­րին չափ օգ­նե­լու հա­մար դե­ռա­հա­սին, զերծ պա­հե­լու նրան սխալ քայ­լե­րից ու շր­ջա­պա­տի վատ ազ­դե­ցու­թյու­նից:

Սա շատ նուրբ հարց է, և որոշ­ա­կի լու­ծում առա­ջար­կե­լը ճիշտ չի լի­նի: Պար­զա­պես ամեն մի ծնող, ու­նե­նա­լով դե­ռա­հաս երե­խա, պետք է հիշ­ի իրեն այդ տա­րի­քում ու ըստ այդմ վար­վի նրա հետ ճիշտ: Հար­կա­վոր է "շա­հել" դե­ռա­հա­սի վս­տա­հու­թյու­նը, չս­տի­պել ու չզայ­րաց­նել նրան, չկպ­չել նրա հո­գու նուրբ թե­լե­րին: Չէ՞ որ ամեն մի խոսքն ու ժես­տը շատ սուր են ըն­կալ­վում այդ շր­ջա­նում: Փոր­ձե՛ք խո­սել նրա հետ, կի­սե՛ք ձեր պրոբ­լեմ­նե­րը նրա հետ, ինչ­պես մե­ծի հետ, ցո՛ւյց տվեք, որ հար­գում եք նրա «ես»"-ը:

Եր­բեք մի՛ հա­մե­մա­տեք ձեր երե­խա­յին որևէ մե­կի հետ, օրի­նակ՝ "քո ըն­կե­րը(ու­հին) այդ­պի­սին չէ... նման­վի՛ր մի քիչ եղ­բորդ" և այլն: Այս­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը հա­ճախ կա­րող են վատ անդ­րա­դառ­նալ դե­ռա­հա­սի ներ­քին պատ­կե­րի և ինք­նա­գնա­հա­տա­կա­նի վրա:
Կա­րո­ղա­ցե՛ք լի­նել ոչ թե ծնող, այլ լավ ըն­կեր դե­ռա­հա­սի հա­մար, խո­սե՛ք նրան հու­զող թե­մա­նե­րից, մի՛ ամա­չեք, չէ՞ որ ցան­կու­թյան դեպ­քում նա իր հար­ցի պա­տաս­խա­նը կա­րող է ստա­նալ սխալ աղբ­յուր­նե­րից: