Ելք դեպի լույս 562
Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 7-րդ և 8-րդ այաներ
وَمَا جَعَلْنَاهُمْ جَسَدًا لَّا یَأْکُلُونَ الطَّعَامَ وَمَا کَانُوا خَالِدِینَ
Քեզանից առաջ Մենք միայն ներշնչված մարդիկ ուղարկեցինք: Եթե չգիտեք, հարցրեք երկնային գրքերի գիտակներից:
Մենք նրանց չտվեցինք երևակայական մարմին, որ չի սնվում: Նրանք հավիտենապես չմնացին երկրի վրա:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Մեքքայի ժողովուրդն ու մարգարեի ընդդիմադիրները փնտրում էին պատրվակներ, ասելով, որ մարգարեն սովորական մարդ է և պարզապես ունի ազդեցիկ խոսք: Երբեմն ասում էին, որ այն ամենն, ինչ ասում է մարգարեն և դա ներկայացնում է որպես աստվածային վկայություն, պարզապես ցնորված մարդու մտքի արդյունք է որ նա ներկայացնում է որպես ճշմարտություն: Երբեմն էլ ասում էին, որ նա պարզապես բանաստեղծ է և չի կարելի նրա ստեղծագործությունները կապել Աստծո հետ: Մարգարեի ընդդիմադիրները նաև պնդում էին, որ եթե մարգարեն ուղարկվել է Աստծո կողմից, պետք է գործի հրաշքներ, ինչպիսիք գործել են իր նախորդները: Նախորդ հաղորդման ժամանակ քննարկեցինք այս հարցը: Այնուհետև այս այաներն ասում են, որ բոլոր մարգարեները պատմության ընթացքում եղել են մահկանացուներ և Աստված երբեք ոչ մի հրեշտակի չի ուղարկել որպես մարգարե: Եթե ընդդիմադիրները դա չգիտեն, ուրեմն կարող են հարցնել գիտնականներից, որպեսզի այլևս պատրվակներ չփնտրեն ու չասեն. Երնեկ այս մահկանացուի փոխարեն Աստված ուղարկեր մի հրեշտակ, որի կյանքը հավերժ լիներ:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարդն ունի հնարավորություն` հաղորդակցվելու արարչի հետ և նրա կողմից ներշնչվելու: Իհարկե դա տեղի է ունենում Աստծո կամոք:
2. Ղուրանը մարդկանց պատվիրում է ինչի մասին ,որ չգիտեն հարցնեն գիտնականներից։
3.Մարգարեները, նյութական ու մարդկային առումով չեն տարբերվում մյուս մարդկանցից: Նրանք մահկանացուներ են և չունեն հավերժական կյանք:
Անբիա սուրահի 9-րդ այա
ثُمَّ صَدَقْنَاهُمُ الْوَعْدَ فَأَنجَیْنَاهُمْ وَمَن نَّشَاء وَأَهْلَکْنَا الْمُسْرِفِینَ
Մենք գործադրեցինք այն խոստումները, որ տվել էինք իրենց, նրանց փրկեցինք մեր ընտրյալների հետ: Իսկ ծայրահեղներին կորստյան մատնեցինք
Այս այան, ավետելով հավատացյալներին և նախազգուշացնելով ընդդիմադիներին, ասում է. «Մենք մարգարեներին խոստացել էինք, որ չեզոքացնելու ենք թշնամիների սադրանքները: Եվ եթե նրանք չհրաժարվեն թշնամությունից ու չճանաչեն իրենց չափը, նրանց կոչնչացնենք: Մենք վերջապես կատարեցինք մեր խոստումը` փրկեցինք հավատացյալներին ու առաքինիներին և ոչնչացրեցինք նրանց, ովքեր չգիտեին իրենց չափը»:
Այս այայից սովորում ենք.
1.Հաղթանակի խոստումը, որ Աստված տվել է մարգարեներին, իրականանալու է: Պատմությունը վկայում է, որ բռնատերերը միշտ ոչնչանում են, իսկ արդարությունը` հաղթում:
2. Վատնումը և խնայողություն չանելը ոչ միայն նյութական կյանքում կարելի է տեսնել, այլ նաև ճշմարտության նկատմամբ: Կան մարդիկ, ովքեր չեն խնայում իրենց և բռնություն են գործադրում իրենք իրենց նկատմամբ:
Անբիա սուրահի 10-րդ այա
أَنزَلْنَا إِلَیْکُمْ کِتَابًا فِیهِ ذِکْرُکُمْ أَفَلَا تَعْقِلُونَ
Մենք ձեզ ուղարկեցինք մի գիր, որ ձեզ համար պատվիրաններ է պարունակում: Մի՞թե չեք խորհում:
Այս այան նրանց մասին է, ովքեր Ղուրանը համարում էին մարգարեի երևակայությունների արտացոլանքը: Այան ասում է, որ Ղուրանի այաները նրա համար են, որ մարդիկ քնից արթանան ու գտնեն ճշմարիտ ճանապարհը: Այն ինչ անհրաժեշտ է իրենց երջանկության ու խաղաղության համար: Ղուրանը ներկայացնում է այն ամենը, որ կարող է ոչնչացնել մարդուն: Իհարկե միայն նրանք են օգուտ քաղում այս խրատներից, որ մտածելու կարողություն ունեն: Եվ ոչ թե նրանք, որ ցանկանում են բավարարել իրենց ցանկասիրությունները: Չնայած որ ընդդիմադիրներն անհարկի ու անտրամաբանական հայտարարություններ արեցին Ղուրանի մասին, այս գիրքը բոլոր մարդկանց հրավիրում է խորհել իր այաների մասին: Այան ասում է, որ Ղուրանի այաների իմաստնությունը հասկանալու համար պետք է ունենալ բանականություն:
Այս այայից սովորում ենք.
1. Եթե մարդը հրաժարվում է իրենից և իր ներքին հարստությունից, մեծ վտանգի է ենթարկում իրեն: Դա այն դեպքում, երբ Ղուրանը մարդուն փրկում է ինքնամոռացումից:
2. Աստվածային մարգարեներից ու նրանց փրկարար ուսմունքներից հրաժարվելը տգիտության նշան է, քանի որ Ղուրանի իմաստնությունը ներդաշնակ է տրամաբանության հետ: