Ապրիլ 15, 2021 07:28 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անբիա սուրահի 25-րդ այա․

وَمَا أَرْسَلْنَا مِن قَبْلِکَ مِن رَّسُولٍ إِلَّا نُوحِی إِلَیْهِ أَنَّهُ لَا إِلَهَ إِلَّا أَنَا فَاعْبُدُونِ

Բոլոր այն մարգարեները, որ քեզանից առաջ եկան, ունեցան այս հայտնությունը. «Ես եմ միակ Աստվածը: Պաշտեք Ինձ»:

Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ եթե աշխարհը ստեղծվեր ու կառավարվեր տարբեր աստվածների կողմից, արարչագործության ողջ համակարգը կոչնչանար: Այս այան ասում է, որ բոլոր մարգարեներն ուղարկվել են Աստծո կողմից և առաքելություն են ունեցել մարդկանց հրավիրել դեպի Աստված: Ալին իր որդուն` իմամ Հոսեյնին ասում է.«Որդիս, եթե աշխարհում իշխեին այլ աստվածներ, նրանք նույնպես պետք է ուղարկեին մարգարեներ, որպեսզի մարդիկ նրանց ճանաչեին ու հպատակվեին»:

Այս այայից սովորում ենք․

1. Միաստվածության քարոզը եղել է բոլոր առաքյալների ամենակարևոր առաքելությունը:

2. Հավատքը գործից առանձին չէ: Նա, ով հավատում է միակ Աստծուն, ինչպե՞ս է կարող հրաժարվել նրան պաշտել ու չաղոթել:

Անբիա սուրահի 26 և 27-րդ այաներ

وَقَالُوا اتَّخَذَ الرَّحْمَنُ وَلَدًا سُبْحَانَهُ بَلْ عِبَادٌ مُّکْرَمُونَ

لَا یَسْبِقُونَهُ بِالْقَوْلِ وَهُم بِأَمْرِهِ یَعْمَلُونَ

 

Բոլոր այն մարգարեները, որ քեզանից առաջ եկան, ունեցան այս հայտնությունը. «Ես եմ միակ Աստվածը: Պաշտեք Ինձ»:

Նրանք երբեք չեն խոսում Աստծուց առաջ և կատարում են Նրա կամքը:

 

Անցած այան ժխտում էր քրիստոնյաների այն հավատքը, որ Հիսուսն Աստծո որդին է: Իսկ այս այան կռապաշտների հավատքն է սխալ համարում: Այաներն ասում են. «Նրանք պնդում էին, որ Աստված հրեշտակներին համարում է  իր զավակները: Դա այն դեպքում, երբ Աստված ընդհանրապես զավակ չունի: Լինի դա մարգարե, թե հրեշտակ»: Այնուհետև այաներն ասում են. «Հրեշտակներն Աստծո արարածներն են ու հպատակվում են նրան: Նրանք Աստծուց առաջ չեն անցնում և լիարժեք կերպով կատարում են իրենց պարտքը, որպես արարածներ»: Որոշ աղբյուրների համաձայն, հրեշտակներն ունեն միայն բանականություն, իսկ բնազադային ցանկությունները նրանց մոտ բացակայում են: Հետևաբար հնարավոր չէ, որ նրանք ապստամբեն Աստծո առջև:

 

Այս այայից սովորում ենք․

1. Պետք է ապավինենք Աստծուն` որպես բացարձակ ուժ և ասենք ճշմարիտ խոսքը:

2. Մարդու արժանապատվությունը և վսեմությունը Աստծուն հավատալու և նրան ենթարկվելու մեջ է:

 

Անբիա սուրահի 28 և 29-րդ այաներ

یَعْلَمُ مَا بَیْنَ أَیْدِیهِمْ وَمَا خَلْفَهُمْ وَلَا یَشْفَعُونَ إِلَّا لِمَنِ ارْتَضَى وَهُم مِّنْ خَشْیَتِهِ مُشْفِقُونَ

وَمَن یَقُلْ مِنْهُمْ إِنِّی إِلَهٌ مِّن دُونِهِ فَذَلِکَ نَجْزِیهِ جَهَنَّمَ کَذَلِکَ نَجْزِی الظَّالِمِینَ

Աստված գիտի, թե ինչ կար նրանցից առաջ, և ինչ է լինելու հետո: Առանց Իր թույլտվության չեն կարող բարեխոսել: Նրանք Աստծո առջև վախից դողում են:

Եթե նրանցից մեկը համարձակվի ասել. «Ես (նույնպես) աստված եմ», նրան կնետենք դժոխք: Այս կերպ ենք վարձատրում ամբարիշտներին:

Այս այաներն ասում են․«Թեև Աստված հրեշտակների միջոցով կատարում է ողջ տիեզերքի գործերը, սակայն նրանք ենթարկվում են Աստծուն և աստվածավախ են: Նրանք գիտեն, որ Աստված տեղյակ է իրենց անցյալից ու ապագայից: Նրանք հակառակ Աստծո կամքի չեն կարող որևէ մեկին դրախտ ուղեկցել կամ փրկել դժոխքից»: Անհավատների գաղափարն այն է, որ յուրաքանչյուր երևույթի համար գոյություն ունի մի աստված: Օրինակ` անձրևի աստված, արևի աստված և այլն: Նրանք ասում էին, որ աստվածները նման են հրեշտակներին: Այնուհետև այս այան ասում է.«Եթե հրեշտակներից մեկը նման հայտարարություն աներ, խստորեն կպատժվեր: Ուրեմն ինչպե՞ս է որ դուք նման հայտարարություն եք անում»:

Այս այաներից սովորում ենք․

1. Ոչ միայն մարգարեները, այլ հրեշտակները նույնպես, բարեխոսելու հնարավորություն են ունենում: Իհարկե այդ դերը կարող են կատարել միայն նրանք, ում հավատքից ու կրոնից Աստված գոհ է:

2. Կրոնական մշակույթում սխալ կարծիք ընդունելը համարվում է  չարիք: Եվ այդ չարիքը մարդը գործում է  ոչ միայն իր նկատմամբ, այլ նաև մարգարեների, որ ուղարկվել են իրեն առաջնորդելու համար և այդ ճանապարհին բազմաթիվ դժվարությունների միջով են անցել: