Ելք դեպի լույս 569
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Անբիա սուրահի 38 և 39-րդ այաներ
وَیَقُولُونَ مَتَى هَذَا الْوَعْدُ إِن کُنتُمْ صَادِقِینَ
Նրանք հարցրին.«Այս խոստումը ե՞րբ պիտի իրականանա:Մեզ չե՞ք խաբելու»:
Եթե անհավատներն իմանային, թե ինչ չարչարանքներ են կրելու, երբ կրակը չկարողանան հեռացնել իրենց դեմքից ու մեջքից, և չի լինելու որևէ մեկը, ով իրենց պաշտպանի:
Այս այաներն ասում են, որ նրանք, ովքեր ժխտում են դատաստանը, հարցնում են դրա ժամանակի մասին, ասում են, որ եթե դրա ժամանակը պարզ չէ, ուրեմն դրան չի կարելի հավատալ: Սակայն եթե որևէ դեպքի ժամանակի մասին ոչինչ չգիտենք, չի նշանակում, որ այն տեղի չի ունենալու: Հատապես եթե դատաստանի մասին գոյություն ունեն բազմաթիվ փաստեր և աստվածային բոլոր մարգարեները, որ եղել են ճշմարտության խորհրդանիշ, տեղեկացրել են այդ մասին: Աստված ասում է, որ նրանք, որ չեն ընդունում բանականությունն ու տրամաբանությունը, երբ կրակը իրենց պատի, կընդունեն դա: Սակայն արդեն ուշ կլինի և ոչ ոք չի կարողանա նրանց փրկել դժոխքից:
Այս այաներից սովորում ենք.
1. Անհավատներն իրենց ճշմարտախոս են բնութագրում, իսկ հավատացյալներին` ստախոս: Նրանք կարծում են, որ ով խոսի դատաստանի օրվա մասին, մեծ սուտ է ասելու:
2. Դատաստանը ժխտողները տգետ են: Իսկ մարգարեներն ու երկնային գրքերը ներկայացնում են աշխարհիկ ու հանդերձյալ կյանքի ճշմարտությունները: Սակայն շատ մարդիկ պատրաստ չեն ընդունել այդ ճշմարտությունները:
Անբիա սուրահի 40-րդ այա
بَلْ تَأْتِیهِم بَغْتَةً فَتَبْهَتُهُمْ فَلَا یَسْتَطِیعُونَ رَدَّهَا وَلَا هُمْ یُنظَرُونَ
(Պատժի ժամը) հանկարծակիի է բերելու նրանց: Ապշահար են մնալու: Ոչ կարող են դրանից խուսափել, ոչ էլ որևէ պայման ակնկալել:
Ոչ ոք տեղյակ չէ իր մահվան օրվա մասին: Այն վրա է հասնում միանգամից: Դժոխային պատիժները, որ սկսվում են մահից հետո, անկանխատեսելի են: Դրանից բացի, այդ ժամանակ որևէ բան չի կարելի վերադարձնել կամ ուշացնել: Հանցագործներն այս ատվածային առանձնահատկություններին ուշադրություն չեն դարձնում:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված անհավատներին ժամանակ է տալիս, որպեսզի ուղղեն իրենց սխալը: Սակայն հանդերձյալ կյանքում նրանց ժամանակ չի տրվելու:
2. Նրանք, որ այսօր իրենց գիտուն են համարում և չեն ընդունում կրոնը, տեսնելով դատաստանի օրվա նշանները, խանաշփոթի կմատնվեն ու կցնորվեն:
Անբիա սուրահի 41-րդ այա
Քեզանից առաջ մեր մարգարեները նույնպես ծաղրի արժանացան, բայց ծաղրողները պատժվեցին:
Այս այան իսլամի մարգարեին մխիթարում է , ասելով. «Եթե Մեքքայի անհավատները ծաղրեն քեզ, քո խոստումներն ու խոսքերը, մի անհանգստացիր, քանի որ քեզանից առաջ եկած մարգարեները նույնպես շփվել են նման մարդկանց հետ և մշտապես ծաղրանքի են ենթարկվել: Սակայն այդ տգետ վերաբերմունքը ոչ մի օգուտ չի բերելու այդ մարդկանց: Նրանք արժանանալու են Աստծո պատժին: Կարևորն այն է, որ մարգարեները մշտապես հավատարիմ են մնացել իրենց ուսմունքներին ու ճանապարհին: Նրանք, ընդդիմադիրների սուտ խոսքերի պատճառով, երբեք չեն թուլացել, ու չեն հրաժարվել ճշմարիտ խոսքից, ինչը կարող է օրինակ ծառայել նրանց հետևորդների համար»:
Այս այայից սովորում ենք.
1. Նրանք, որ տրամաբանության կողմնակից չեն, մարգարեների տրամաբանական հրավերի դիմաց ընտրում են ծաղրանքի միջոցը: Այսօր էլ երկնային սրբությունները տարբեր հոդվածների ու ծաղրանկաների միջոցով, խոսքի ազատության անվան տակ, ծաղրանքի են ենթարվում:
2. Կարևոր է իմանալ մարգարեների կյանքի մասին, քանի որ նրանց կրած դժվարությունները կարող են օրինակ ծառայել իրենց հետևորդների համար: