Ապրիլ 15, 2021 08:47 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անբիա սուրահի 68 և 69-րդ այաներ

قَالُوا حَرِّقُوهُ وَانصُرُوا آلِهَتَکُمْ إِن کُنتُمْ فَاعِلِینَ

قُلْنَا یَا نَارُ کُونِی بَرْدًا وَسَلَامًا عَلَى إِبْرَاهِیمَ

(Կռապաշտները) գոչեցին. «Այրեք նրան և պաշտպանեք ձեր աստվածներին, եթե ուզում եք մի բան անել»:

Մենք հրամայեցինք.«Ով կրակ,սառն ու անվնաս իջի'ր Աբրահամի վրա»:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ կռապաշտները չունեին փաստեր Աբրահամի բանականության դեմ, ուստի ստեղծեցին դատարան` նրան դատելու համար: Իսկ վճիռն այնպիսին էր, որ Աբրահամը պատժվի ամենախիստ ձևով: Որոշվեց նրան հրկիզել, որպեսզի այլևս ոչ ոք չհամարձակվի անարգել կուռքերին: Մեծ խարույկ վառվեց, և դահիճներն Աբրահամին նետեցին կրակի մեջ: Սակայն Աստծո հրամանով, Աբրահամը ոչ միայն չհրկիզվեց, այլ կրակի ներսում ստեղծվեց ապահով միջավայր, որպեսզի մարգարեի թշնամիները տեսնեին Աստծո ուժը և հրաժարվեին կռապաշտությունից :

Այս այաներից սովորում ենք.

1. Նրանք, որ բանականություն չունեն, փորձում են ոչնչացնել Աստծո հետևորդներին: Դա այն դեպքում, երբ աստվածապաշտները մինչև իրենց վերջին կաթիլ արյունը հավատարիմ են մնում իրենց հավատքին և պայքարում կռապաշտության ու անհավատության դեմ:

2. Բնությունն ու նրա օրենքները ստեղծվել են Աստծո կողմից և հետևում են նրա կամքին: Կրակը հրկիզելու համար է, սակայն Աստծո կամքով,  կարող է հակառակ արդյունք ունենալ:

Անբիա սուրահի 70 և 71-րդ այաներ

وَأَرَادُوا بِهِ کَیْدًا فَجَعَلْنَاهُمُ الْأَخْسَرِینَ

وَنَجَّیْنَاهُ وَلُوطًا إِلَى الْأَرْضِ الَّتِی بَارَکْنَا فِیهَا لِلْعَالَمِینَ

Նրանք(Կռապաշտները) հետո թակարդներ էլ  լարեցին Աբրահամի դեմ, սակայն մենք նրանց ամենածանր վնասների ենթարկեցինք:

Մենք ազատեցինք նրան ու Ղովտին, ու նրանց տարանք այն երկիրը, ուր բարեբեր էինք դարձրել բոլոր բնակիչների համար:

Կռապաշտներին թվաց, որ Աբրահամին հրկիզելով, կարող են ընդմիշտ փրկվել նրանից: Սակայն երբ կրակը մարեց և Աբրահամը առողջ դուրս եկավ կրակի միջից, շատ մարդիկ սկսեցին կասկածել կռապաշտությանը: Եվ հենց այդ ժամանակ, Բաբելի բռնատեր Նեմռուդը որոշում կայացրեց այլ սադրանքներով ոչնչացնել Աբահամին: Այս անգամ նա սպանելու փոխարեն հրամայեց աքսորել նրան: Աբրահամին իր եղբորորդի Ղովտի հետ ուղարկեցին Շամ կամ սիրիական անապատ:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստծո կամքն ավելի հզոր է թշնամու սադրանքներից: Նա նրանց սադրանքները կոչնչացնի երբ որ կամենա:

2. Չարի ու բարու միջև պայքարում բարին հաղթում է, իսկ չարը` պարտվում:

3. Աստծո  կամքն է, որ անհավատության երկրից հավատացյալները տեղափոխվեն դեպի մաքուր տարածքներ:

Անբիա սուրահի 72 և 73-րդ այաներ

وَوَهَبْنَا لَهُ إِسْحَقَ وَیَعْقُوبَ نَافِلَةً وَکُلًّا جَعَلْنَا صَالِحِینَ

وَجَعَلْنَاهُمْ أَئِمَّةً یَهْدُونَ بِأَمْرِنَا وَأَوْحَیْنَا إِلَیْهِمْ فِعْلَ الْخَیْرَاتِ وَإِقَامَ الصَّلَاةِ وَإِیتَاء الزَّکَاةِ وَکَانُوا لَنَا عَابِدِینَ

Իսահակին ու Հակոբին նրանց նվիրելով,բոլորին կարգեցինք արդարների շարքին:

Նրանց մեզ փոխանորդ կարգեցինք, որպեսզի ժողովուրդներին առաջնորդեն, և պատվիրեցինք բարի գործ կատարել, աղոթել և զաքաթ տալ:Նրանք միայն մեզ էին պաշտում:

Երբ Աբրահամը հաստատվեց Շամում և ամուսնացավ Սառայի հետ, նրանք երկար ժամանակ զավակ չունեցան: Սառայի խնդրանքով, Աբրահամն ամուսնացավ իր աղախին Հաջերի  հետ և Աստված նրանց տվեց Իսմայիլին: Այնուհետև Սառան ծնեց Իսահակին: Իսկ Իսահակից ծնվեց Հակոբը: Այս այաներում կարևորն այն է, որ Աստված Աբրահամին ու նրա ժառանգներին ժողովրդին առաջնորդելու պարտականություն տվեց և նրանց արժանի համարեց դրա համար: Իհարկե այս պարտականությունը սկսվեց աստվածապաշտությամբ ու շարունակվեց այդպես:

Այս այաներից սովորում ենք.

1. Առաքինի զավակ ունենալն Աստծո բարիք է:

2. Ազնիվ ծառայությունն Աստծուն, հնարավորություն է  ստեղծում նրանից ստանալ բարիք:

3. Աստծո առաջին պատվիրանն այն է, որ մարդիկ բարի գործ անեն, նամազ անեն ու զաքաթ մուծեն: Սրանք համարվում են բարի գործեր: