Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (26) Օզոնային շերտի քայքայումը
Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսել ենք օդի աղտոտվածության հետևանքների մասին: Այսօր անդրադառնալու ենք օզոնի շերտի քայքայմանը, ինչը տեղի է ունենում օդի աղտոտվածության հետևանքով: Ընկերակցեք մեզ:
Օզոնը թթվածին տարրի այլաձևությունն է, որը գտնվում է երկրից 25-40 կիլոմետր բարձրության վրա: Այս գազը կլանելով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումները, երկիր մոլորակը պաշտպանում է վնասակար ալիքների կործանարար հետևանքներից: Օզոնը (O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է: Օզոնային շերտը գոյություն ունի երկիր մոլորակի կազմավորումից ի վեր: Այսինքն թթվածին արտադրող առաջին օրգանիզմն ստեղծվելով, վերնոլորտում թթվածինը հայտնվելով արևի անդրամանուշակագույն ճառագայթումների ազդեցության տակ, փոխակերպվում է օզոնի, կլանում է կարճալիք ճառագայթուները և այդպիսով երկիրը պաշտպանվում է վնասակար ճառագայթումներից և կյանքը գոյատևում է:
Մթնոլորտի այն հատվածներում, որտեղ նվազում է օզոնային շերտի խտությունը և բարձրանում է արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, խոռոչներ են առաջանում օզոնային շերտում: Օզոնային շերտի քայքայման դեպքում, կյանքը կդադարի աշխարհում և կարճ ժամանակում կոչնչանա բուսականությունը և մարդկային ու կենդանական գոյությունը: Որովհետև արևի անդրամանուշակագույն և անգամ ավելի կարճալիք ճառագայթումները չափազանց վնասակար են և կարող են անգամ վերնամաշկի մակերեսային շերտից անցնելով վնասել հյուսվածքները: Ուլտրամանուշակագույն ճառագայթումները մաշկի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառն են համարվում: Ուլտրամանուշակագույն ճառագայթումների ազդեցության տակ տկարանում է իմունային համակարգը: Այդ ճառագայթումները կատարակտի առաջացման պատճառ են դառնում, նաև հանգեցնում են միկրոօրգանիզմների մահվան:
*************
Օզոնային շերտի քայքայման և ուլտրամանուշակագույն ճառագայթումների ազդեցության տակ հայտնվելու հետևանքով բարձրանում է օդի ջերմաստիճանը, հալչում են բևեռային սառույցները, բարձրանում է ծովերի ջրի մակարդակը և ջրի տակ են հայտնվում ցամաքները:
Օզոնային շերտում խոռոչներ առաջանալով, դանդաղում է բույսերի աճը, վնասվում է կենդանի օրգանիզմների գենետիկական կառուցվածքը: Օրինակ բրնձի դաշտերում անդրամանուշակագույն ճառագայթումների ազդեցության տակ ոչնչանում են ազոտի քանակը սահմանափակող բակտերիաները և նվազում է բերքատվությունը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ օզոնային շերտի 25 տոկոսով քայքայման հետևանքով ոչնչանում է ծովերի վերին շերտում ապրող ջրակենցաղների 10 տոկոսը և ջրի մակերեսային շերտում ապրող կենդանիների 25 տոկոսը:
Օզոնային շերտի քայքայման ցավալի երևույթը հայտնաբերել է BAS հետազոտական խումբը 70-ական թվականներին, Հարավային բևեռի Անտարկտիդայի շրջանում: 1985 թվականին օզոնային շերտում խոռոչների առաջացումն այնքան էր մտահոգել գիտնականներին, որ ենթադրում էին վնասվել են չափիչ սարքերը: Նրանք նորերով փոխարինեցին նախկին սարքերը, սակայն արդյունքը նույնն էր: Մի քանի ամիս անց նկատելի էր օզոնային շերտում խոռոչի առաջացումը: 1980 թվականին, երկրի հյուսիսային հատվածում 15-20 տոկոսով նվազել է օզոնային շերտը: Այնուհետև 2006 թվականին տեղի ունեցավ օզոնային շերտի ամենամեծ քայքայումը: Ցնցիչ էր, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն՝ ՆԱՍԱ-ի զեկույցն այն մասին, որ մինչև 2065 թվականը ոչ միայն Հարավային բևեռում, այլև ողջ աշխարհում կոչնչանա օզոնային շերտի երկու երրորդը և կվտանգվի կյանքը երկիր մոլորակում: Իսկ ինչ գործոններ են դերակատար այդ խնդրի առաջացման հարցում:
**********
Գիտնականների կարծիքով օզոնային շերտի նվազման հարցում դերակատար են եղել միջուկային ռումբերի փորձարկումը, հրաբխային ժայթքումների տատանումները և CFC անունով հայտնի հալոիդաածխաջրածինների օգտագործումը: 1974 թվականին գիտանականները հայտարարել են, որ որոշ քիմիական նյութեր, որոնք որպես հովացնող գազեր կիրառվում են սառնարաններում, հովացուցիչներում և պլաստմասե իրերում, պարունակում են քլորի անկայուն և ռեակտիվ ատոմներ: CFC գազերը վերնոլորտում բախվելով արեգակի ճառագայթներին, ձևափոխվում է քլորի, որը կարող է ոչնչացնել օզոնի մոլեկուլները: Քլորի յուրաքանչյուր ատոմ ոչնչացնում է օզոնի 100 հազար մոլեկուլներ: CFC գազերը կարող են մնալ մթնոլորտում և շարունակեն քայքայել օզոնային շերտը: Քիմիական այդ նյութերը կիրառվում են սփրեյ-օծանելիքներում: Այդ իսկ պատճառով աշխարհի տարբեր շրջաններում արգելվել կամ նվազել է դրանց օգտագործումը: 1978 թվականի հունվարի 23-ին, շվեդացիներն առաջինն էին, որ օզոնային շերտի վնասվելու պատճառով արգելեցին սփրեյների օգտագործումը:
Օզոնային շերտի քայքայումը կանխելու նպատակով, ամեն տարի համախմբվում են տարբեր երկրների մասնագետները և ներկայացնում են իրենց հետազոտության արդյունքները: Այդ թվում կարելի է անդրադառնալ ՄԱԿ-ի կողմից անցկացվող նիստերին: 1985 թվականին մշակվել և վավերացվել է օզոնային շերտի պահպանման մասին Վիեննայի համաձայնագիրը, այնուհետև 1987 թվականին վավերացվել է Մոնրեալի արձանագրությունը: Մոնրեալի արձանագրության համաձայն, զարգացած երկրները հանձնառու են դարձել վերջ դնել օզոնային շերտին վնասող նյութերի, այդ թվում հալոիդաածխաջրածինների, հալոնների և ածխածնի տետրաքլորիդի արտադրմանն ու սպառմանը և այդ ուղղությամբ տեխնիկական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին: Մոնրեալի արձանագրությանը միացած երկրները նաև խոստացել են իրենց սփրեյների վրա նշել «օզոնային բարեկամական» նշանը: Փորձագետների կարծիքով Վիեննայի համաձայնագրին և Մոնրեալի արձանագրությանը միացած երկրներն իրենց հանձնառությունները կատարելու և օզոնային շերտին վնասող նյութերի օգտագործումը կրճատելու դեպքում, բնական հուն կվերադառնա օզոնային շերտի կազմավորումը և կվերակազմվեն առաջացած խոռոչները: Իհարկե պայմանները բարենպաստ լինելու դեպքում 50 տարի ժամանակ կպահանջվի օզոնային շերտի վերանորոգման համար:
2015 թվականին օզոնային շերտի պահպանության օրվա առիթով հղած ուղերձում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Կի Մունն ասել է.«Մինչև այս վերջերը մարդկությունը կանգնած էր իր իսկ կերտած անդնդի եզրին: Օզոնաքայքայիչ նյութերի օգտագործումը արեգակի անդրամանուշակագույն ճառագայթումներից մեզ պաշտպանող օզոնային շերտում խոռոչների առաջացման պատճառ է դարձել: Սակայն այսօր կարողացել ենք կառավարել այդ մարտահրավերը: 30 տարի առաջ, միջազգային հանրությունն ընդունեց օզոնային շերտի պահպանման մասին Վիեննայի համաձայնագիրը և Մոնրեալի արձանագրությամբ աշխարհը միասնական դարձավ հալոիդաածխաջրածինների և օզոնաքայքայիչ այլ նյութերի արտադրումն ու օգտագործումը կանխելու հարցում: Միմյանց օգնությամբ հաջողեցինք ստրատոսֆերում պահպանել օզոնային շերտը, արդյունքում կանխվեց մաշկի քաղցկեղի տարեկան երկու միլիոն դեպքի և կատարակտի առաջացումը»:
Անդրադառնալով օզոնյին շերտի պահպանման առաջիկա ծրագրերին Պան Կի Մունն ասել է.«Այն դեպքում, երբ սպասում ենք 2030 թ. կայուն զարգացման ծրագրի ընդունմանն ու իրագործմանը և նկատի առնելով կլիմայական փոփոխությունների դիմագրավման համար փարիզյան նիստում պետությունների ներկայացրած քայլերը, Մոնրեալի արձանագրության հաջողությունները պետք է ոգևորեն բոլորիս: Որովհետև այդ հաջողությունները վկայում են այն մասին, որ ժողովուրդները կարող են միասնական լինել միջազգային մարտահրավերը կարգավորելու հարցում: Սակայն դեռ չի ավարտվել Մոնրեալի արձանագրության աշխատանքը: Դեռ կիրառվում են հիդրոֆտորածխաջրածինները: Չնայած այդ նյութերը օզոնաքայքայիչ չեն, սակայն ջերմոցային ուժեղ գազեր են, որոնց արտադրումը չդադարեցնելու դեպքում, գալիք տասնամյակներում ավելի է տաքանալու մեր մոլորակը: Մոնրեալի արձանագրության համաձայն հիդրոֆտորածխաջրածինների կառավարման համար քաղաքական հանձնառությունը մեծ ձեռքբերում է եղել կլիմայական փոփոխությունների հարցում: Օզոնային շերտի պահպանության միջազգային օրը պետք է խոստանանք ինչպես պահպանում ենք օզոնային շերտը, այնպես էլ պետք է պահպանենք մեր կլիման»:
Կլիմայի պահպանության համար կարգախոսները բավական չեն և հարկավոր է երկրների միջև գործնական համագործակցությունը և դա կիրականանա այն ժամանակ, երբ տիրակալական երկրները խորհեն ժողովրդի հավաքական շահերի մասին:
***********************
Հարգելի ունկնդիրներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցում կանդրադառնանք շրջակա միջավայրի հետ կապված մեկ այլ թեմայի: Մինչ նոր հանդիպում եթերում մաղթում ենք Ձեզ ամենայն բարիք: