Կարևորվել է Իսլամական Հանրապետության ռազմավարական դերը տարածաշրջանային զարգացումներում. Իրանը վերքերի սփոփանք
https://parstoday.ir/hy/news/world-i234986-Կարևորվել_է_Իսլամական_Հանրապետության_ռազմավարական_դերը_տարածաշրջանային_զարգացումներում._Իրանը_վերքերի_սփոփանք
Կիրակի օրը տեղի է ունեցել «Միացյալ ազգ - Իսլամական արժանապատվության ճակատ» հինգերորդ վիրտուալ հանդիպումը՝ ականավոր պակիստանցի սուննի գիտնականների և մտածողների ներկայությամբ: Հանդիպման մասնակիցները, ընդգծելով ԻԻՀ հաղթանակը վերջին 12-օրյա պատերազմում, Իրանն անվանել են իսլամական աշխարհի վերքերի սփոփանք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2025 14:51 Asia/Tehran
  • Կարևորվել է Իսլամական Հանրապետության ռազմավարական դերը տարածաշրջանային զարգացումներում. Իրանը վերքերի սփոփանք

Կիրակի օրը տեղի է ունեցել «Միացյալ ազգ - Իսլամական արժանապատվության ճակատ» հինգերորդ վիրտուալ հանդիպումը՝ ականավոր պակիստանցի սուննի գիտնականների և մտածողների ներկայությամբ: Հանդիպման մասնակիցները, ընդգծելով ԻԻՀ հաղթանակը վերջին 12-օրյա պատերազմում, Իրանն անվանել են իսլամական աշխարհի վերքերի սփոփանք:

Ըստ Pars Today-ի, այս հանդիպման մասնակիցները, դատապարտելով Միացյալ Նահանգների և Իսրայելի սպառնալիքները, ընդգծեցին Իրանի կարևոր դերը Պաղեստինի պաշտպանության և դիմադրության առանցքին աջակցելու գործում: Նրանք ընդգծեցին, որ միայն Իրանն է քաջաբար դիմակայել սիոնիստական հանցագործություններին և ամրապնդել դիմադրության ճակատի մարտական ոգին:

Սինդ նահանգի կրոնական գիտնականների և շեյխերի ղեկավար Մոլանա Մոհամմադ Ամին Անսարին, շնորհավորելով Իրանին վերջին հաղթանակի կապակցությամբ, այս հաջողությունը վերագրեց այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի քաջարի ղեկավարությանը և ասաց. «Թշնամու հարձակումը Իրանի վրա պայմանավորված էր այս երկրի կողմից ճնշված պաղեստինցիներին ցուցաբերած աջակցությամբ, բայց իրանի դիմադրությունը հետ մղեց անհավատների ճակատը»։

Պակիստանի Միացյալ հոգևորականների փոխնախագահ Սայեդ Սաջադ Շաբիր Ռազավին ասաց. «Աստծո օգնությամբ Իրանը հաղթեց 12-օրյա պատերազմում և աշխարհին ցույց տվեց մուսուլմանների իրական ուժը»։

Պակիստանում Կրոնների և դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի նախագահ Հաֆեզ Աբդոլ Մաջիդը նույնպես ընդգծեց. «Իրանը մտել է ասպարեզ՝ իսլամական Ումմայի ցավի խորը ըմբռնմամբ և բուժել է իսլամի վերքերը, մինչդեռ շատ իսլամական կառավարություններ կամ լռել են, կամ չեն կարողացել դիմակայել դրան»:

Պակիստանի Միացյալ հոգևորականների ճակատի ղեկավար Մոլանա Աբդոլ Խալեղ  Ֆարիդին նույնպես Իրանի վերջին հաղթանակը համարեց սիոնիստական ռեժիմին ուղղված հարված և ընդգծեց շիաների և սուննիների միջև անհապաղ միասնության անհրաժեշտությունը՝ ընդդեմ համաշխարհային իմպերյալիզմին։

Այս հանդիպումը հստակ ցուցադրում էր պակիստանցի գիտնականների համախմբվածությունը դիմադրության առանցքի հետ և շեշտը դնում էր ԻԻՀ  ռազմավարական դերի վրա՝ տարածաշրջանային զարգացումներում։