Ապրիլ 25, 2016 16:22 Asia/Yerevan

Հաղորդաշարի այս համարը նվիրված է փրկչական 14-րդ ՝ լուսնային հիջրեթի 8-րդ դարի աշխարհահռչակ միստիկ ՝ Միր Սեյյեդ Ալի Համեդանիին :

Միր Սեյյեդ Ալի Համեդանին իր ողջ կյանքը նվիրել է Իսլամի քարոզմանը և Քաշմիրում ու Տաջիկստանում ճշմարտության որոնողների կրոնական դաստիարակման աշխատանքին : Նա համարվում է միստիցիզմի «Քաբրուե» խմբի հանրահայտ դեմքերից մեկը : Գիտնականներն ու մտավորականները Համեդանիին «Սուլթան Ալ-Արեֆին» են կոչել , իսկ Քաշմիրի բնակիչները Սեյյեդ Ալի Համեդանիին անվանել են «Ալի Սանի» : Նրա հետևորդները ուսուցչին տվել են «Համեդանի թագավոր» մականունը : Նրա համար հիշատակում են նաև Ամիր Քաբիր անունը , ով Տաջիկստանում ճանաչված է «Հազրաթ Ամիրջան» անվամբ :

Իրանցի միստիկ Միր Սեյյեդ Ալի Համեդանին ծնվել է լուսնային հիջրեթի 714 թվականին ՝ Համեդանում : Նախնական կրթության շրջանն անցկացնելով , ուսումը շարունակել է միստիցիզմի , գիտության ու իմաստնասիրության կրոնագետների մոտ : Այն ժամանակի մեծ միստիկների մոտ բարոյական դասեր ստանալուց հետո , իր ուսուցիչների կողմից առաքելություն է ստացել արտերկրում կատարել Իսլամ կրոն քարոզելու աշխատանքը : Այս առաքելության իրագործմամբ Համեդանին զբաղվել է մինչև կյանքի ավարտն ՝ իր ողջ կյանքը Իսլամ կրոնի քարոզման և աշակերտներ դաստիարակելու աշխատանքին : Սեյյեդ Ալի Համեդանին եղել է հարգված մտավորական և Իրանի շատ քաղաքներում , նաև Միջին Ասիայում ու Հնդկաստանում , ժողովրդի տարբեր խավերն առանձնահատուկ հարգանք էին տածում նրա նկատմամբ : Միստիցիզմում բարձր աստիճանների հասնելուց բացի , նա կատարելագործվել է իր ժամանակի տարբեր գիտությունների ոլորտում ՝ հեղինակելով ավելի քան 110 անուն գրքեր , աշխատություններ և բանաստեղծական հավաքածուներ , որոնք բովանդակության , ընդգրկվող թեմայի և ոճի առումով ուշադրության են արժանացել : Բարոյախրատական զրույցներ պարունակող այդ ստեղծագործությունները պատկանում են գիտության , փիլիսոփայության , միստիցիզմին և գրականության բնագավառներին : Իրանցի անվանի միստիկ գրողի ստեղծագործություններն ընթերցողին գրավում են իրենց նրբություններով : Սեյյեդ Ալի Համեդանիի վախճանից հետո , նրա գերդաստանն ու ծանոթները , Համեդանում , Քաշմիրում և աշխարհի այլ վայրերում շարունակել են այդ աշխատանքները ՝ փորձելով առաջնորդել հետևորդներին :

Միր Սեյյեդ Ալի Համեդանին Իսլամ կրոնի տարածումն ու քարոզումը մարդկային ու սրբազան աշխատանք էր գնահատում և իր շրջագայություններում այդ գործունեությամբ էր զբաղվում : Իր առաքելությունն իրականացնելու համար նա դիմում է տարբեր մեթոդների , այդ թվում իսլամական իմաստանսիրության , դավանանքային սկզբունքների դասավանդման , նաև աշակերտների դաստիարակման , որոնցից յուրքանչյուրը մտավորական քարոզիչներ էին : Բարոյագիտական ու իմաստնասիրության հավաքներ կազմակերպելով , նա նպաստում էր մտավորականների դաստիարակմանը ՝ փորձելով դա ծառայեցնել ճշմարտությունը որոնողներին միաստավածության պատգամը փոխանցելուն : Բարեպաշտության խրախուսման , իսկ չարիքից զերծ մնալու սկզբունքերը վերականգնելու շնորհիվ , Սեյյեդ Ալի Համեդանիին հաջողվեց դիմակայել նենգ երևույթներին ՝ այն իր աշակերտներին ուսուցանելով : Նա իշխաններին ուղեկցում էր ՝ կրոնական օրենքները հարգելու , նաև արդարությունն առաջնահերթ դասելու հարցերում : Քարոզիչ միստիկի հսկողության ներքո էին իրականացվում մզկիթների , դպրոցների ու գրադարանների կառուցմանն ուղղված ջանքերը :

Քսան տարեկան հասակում , Սեյյեդ Ալի Համեդանին մեկնարկում է իր ուղևորությունները , որոնք շարունակվում են մի քանի տասնամյակներ : Աշակերտների խոսքերով , նա յուրահատուկ կերպով էր հաղթահարում ուղևորության բարդությունները : Իր վեհ նպատակներն իրականացնելու համար , նա մշտապես շրջագայում էր և որոշակի քաղաքում կամ վայրում , երկար կանգ չէր առնում : Նա հաճախ էր ուղևորվում Միջին Ասիա , Կովկաս , Ադրբեջան , Շրիլանկա , Հնդկական թերակղզու հյուսիսային ու հարավային շրջաններ , նաև արաբական երկրներ : Ուղևորությունների ընթացքում , Համեդանին զբաղվում էր իսլամական իմաստնության գրքերի հրատարակման գործունեությամբ ՝ կրոնական սկզբունքներն ու դավանանքային օրենքները մարդկանց ներկայացնելով : Նրա ջանքերի շնորհիվ , մեծ թվով մարդիկ Իսլամ ընդունեցին : Միջին Ասիա կատարած իր շրջագայության ժամանակ , նա գնեց այդ տարածքի գյուղերից մեկն ՝ այն Աստվածահաճո աշխատանքներին նվիրելով : Այդ գյուղում , նա մի դպրոց կառուցեց և այդպիսով նպաստավոր պայմաններ ստեղծեց աշակերտներ դաստիարակելու համար : Գիտությամբ հետաքրքրվողները հեռու և մոտ քաղաքներից նրան էին դիմում ՝ ուսում ստանալու համար : Նա սկսեց իր քարոզչական գործունեությունը ծավալել այդ շրջանում , որտեղ էլ հրատարակեց իր հեղինակած գրքերի մի մասը :

Քաշմիրը համարվում է այն շրջաններից մեկը , որտեղ իրականացվել է Սեյյեդ Ալի Համեդանիի գործունեության մեծ մասը : Քաշմիրը համարվում է Հիմալայան լեռների և Հնդկաստանի հյուսիս-արևմտյան շրջաններում գտնվող մի շրջան : Տարածքի 75 տոկոսը կրում է Ջամու և Քաշմիր անվանումը , որը Հնդկաստանի տիրակալության մաս է կազմում : Ազատ Քաշմիր կոչվող շրջանի մի մասը պատկանում է Պակիստանին : Տարածքի մի մասը Չինաստանի տիրապետության տակ է գտնվում : Դա տեղի է ունեցել Հնդկաստանի և Չինաստանի միջև պատերազմից հետո : Բնակլիմայական բարենպաստ պայմանները , աշխարհագրական դիրքը , հարուստ պաշարները , ջրառատ գետերը , նաև 90 տոկոս մուսուլման բնակչություն ունեցող հանգամանքների շնորհիվ , տարածքն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել : Ցեղախմբային ու տարածքային առումով , Քաշմիրը երեք հատվածների է բաժանվում : Մուսուլման մեծամասնությունն ապրում է Ջամու-ում և Քաշմիրում , իսկ Հինդուներն ու սիկերը ՝ Ջամույում , իսկ տիբեթական ծագումով բուդիստները շարունակում են բնակվել Լադախի արևելյան բարձրավանդակում :

Թեև Իսլամ կրոնն այս տարածք է մուտք գործել լուսնային հիջրեթի առաջին դարում , սակայն նրա տարածումն իրականացվել է 776 թվականին:Այդ տարում է Սեյյեդ Ալի Համեդանին իր քարոզչական գործունեությունը ծավալել այդ շրջանում ՝ բնակիչների մեծամասնության մոտ Իսլամը և հատկապես շիաականությունը տարածելով : Նա Քաշմիր է այցելել մի քանի անգամ : Իր 700 աշակերտների , աջակիցների ու հետևորդների ուղեկցությամբ , նա այցելել է Քաշմիր , որտեղ մեծ համբավ է ձեռք բերել : Նրա հետևորդներից մի քանի մշտական բնակություն են հաստատել այդ շրջանում :

Սեյյեդ Ալի Համեդանին բնակվեց Ջահլոմի գետի մոտ գտնվող այժմյան Սրինագար քաղաքի Ալաեդդին Փուրեի թաղամասում , որտեղ Համեդանիի մահից հետո , մզկիթ կառուցեցին : Համեդանին Քաշմիր մեկնեց Շահմիրյան դինաստիայի չորրորդ իշան ՝ Ղոթբեդդինի օրոք : Նա դարձավ Համեդանիի հետևորդներից մեկը : Ղոթբեդդին իշխանն ամեն օր Սեյյեդ Ալի Համեդանիին էր այցելում ՝ նրանից կրոնական դասեր յուրացնելու նպատակով : Ասվում է , թե Իսլամի սկզբունքներին ծանոթ չլինելու պատճառով , իշխանը միաժամանակ ամուսնացել էր երկու քույրերի հետ : Սեյյեդ Ալի Համեդանիի հրամանով , նա մաուսնալուծվեց նրանցից մեկի հետ , ապա հրաժարվելով իշխանական զգեստից , սկսեց կրել իսլամական հասարակության զգեստը : Սեյյեդ Համեդանին նրան նվիրեց իր գլխարկը , ապա նրա պատվին գրեց «Ղոդդուսիա» աշխատությունը : Նրա նամակների մի մասի հասցեատերը , հենց Ղոթբեդդինն էր :