Մայիս 09, 2021 07:51 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգելի բարեկամներ։ Թող գարնանային այս ջերմ օրերը, Ձեզ բերեն հոգու  ջերմություն , և անսպառ սեր, քանզի գեղեցիկ է թվում այն ամենը, ինչին նայում եք սիրով։

 

Ինչ լավ է երբ կան գեղեցիկ մտքեր՝

Հեռուն սլացող,

Դեպի լուսաբաց,դեպի հրացոլք։

Ինչ լավ է երբ կան մարդիկ ժպտացող։

Ինչ լավ է երբ կան սիրո արցունքներ՝

Ինչպես այգացող։

Ինչ լավ է երբ քո սրտի խորքերում

Հավերժանում է ամեն գնացող։

Ինչ լավ է երբ միշտ ամենաբարի մարդիկ են լինում

Քո դուռը բացող,

Աստղերի նման Քեզ շողշողացող։

                          Արշավիր Դարբնի

***

Հարգելի ունկնդիրներ օրերս Նովրուզի և իրանական Նոր տարվա առիթով շնորհավորական նամակ ենք ստացել «Մարիամ Աստվածածին» Բարեգործական կենտրոնից։ Հայերեն ռադիոժամի տնօրեն Պարոն Ալիռեզա Հասանյանի և Ռադիոժամի աշխատակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում Կենտրոնի տնօրենությանը  և աշխատակազմին,նրանց մաղթելով առողջութուն, հետաքրքիր գաղափարների իրականացում և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:  

Ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, «Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2020 թվականին՝ Իմամ Խոմեյնիի անվան օգնության կոմիտեի թույլտվությամբ և Գերաշնորհ Տեր Սեպուհ արք Սարգսյանի բարձր հովանավորությամբ։ Կենտրոնը ֆինանսավորում են հայտնի գործարար և  բարերար պրնՀենրիկ Տեր-Ղուկասյանը  և տիկին Ադրինե Տեր-Ղուկասյանը։ Կենտրոնի տնօրենն է պրնԱրբի Թեյմուրյանը։

 

 Կենտրոնի առաքելությունն է

 Լուծել համայնքի խոցելի խավի սոցիալական խնդիրները։

 Օժանդակել կարիքավոր ընտանիքներին։

Հովանավորել ծնողազուրկ և աշխատող անչափահաս երեխաներին։

Ստեղծել աշխատատեղեր

Կենտրոնը նաև նպատակ ունի աջակցելու՝ Իրան-Իրաք պարտադրյալ պատերազմի հայ նահատակների ընտանիքներին և անձնուրացներին։

 

Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոնի  գործունեության մանրամասներին ծանոթանալու համարو կարող եք հետևել Կենտրոնի Ինստագրամյան պաշտոնական էջին, որի հասցեն է՝ @markazenikukari.maryammoghadas

 

Կենտրոնին մաղթում ենք  բարի երթ, հաջողություններ, և բեղմնավոր աշխատանք: