Շաբաթվա ամփոփում
Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամին, մայիսի 2-ին քննարկեցին երկու երկրների համագործակցությունը պաշտպանության ոլորտում:
Իրանում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում հայ-իրանական սահմանի և Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ Իրանի վճռական գործողությունները :
Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր:
------------------------------
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:Հանդիպում-քննարկմանը ներկա են եղել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Միջոցառման սկզբում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ շատ է կարևորում նմանօրինակ հանդիպումների անցկացման նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ հանդիպման հրավերն ընդունելու, ինչպես նաև Իրանագիտության ամբիոնին նոր սարքավորումներ և տեխնիկական սարքեր նվիրելու համար: Վարդան Ոսկանյանն ասաց, որ հանդիպում-քննարկման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն բարձրաձայնելու այն հարցերը, որոնք ծագել են տարածաշրջանի համընդհանուր փոփոխությունների արդյունքում:
ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր խոսքը սկսեց հայ-իրանական դարավոր բարեկամությունից՝ նշելով, որ գրեթե 450 տարի հայերը բնակվում են Իրանում. «Հայերն Իրանում հիմնել են դպրոցներ ու կառուցել եկեղեցիներ՝ հավատարիմ մնալով իրենց կրոնին և հավատին, պահելով հայկական մշակույթը նաև Իրանում»:
Նրա խոսքով, հայերն ու իրանցիները դարեր շարունակ խաղաղ գոյակցել են միմյանց կողքին՝ պահպանելով խաղաղ գոյակցության սկզբունքները:ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանն ուսանողներին ներկայացրեց հայ-իրանական բարեկամական հարաբերությունների պատմությունը՝ նշելով, որ երկու երկրներն էլ անցել են բազմաթիվ փորձությունների միջով, բայց հավատարիմ են մնացել բարեկամական հարաբերություններին:
Դեսպանն անդրադարձ կատարեց նաև տարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունների ներուժին, ինչպես նաև խոսեց տարածաշրջանային վերջին զարգացումների մասին. «Հաշվի առնելով վերջին փոփոխությունները՝ տարածաշրջանի երկրները պետք է զգոն լինեն ստեղծված հնարավորությունները բաց չթողնելու համար»:Հանդիպման երկրորդ մասում քննարկում ծավալվեց ուսանողների և դեսպանի միջև՝ ելակետում ունենալով հայ-իրանական հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարները:
-------------------------------
Ռուսաստանը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի մոտակայքում երկու նոր հենակետ է տեղակայել:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հաստատել է Հայաստանի Սյունիքի մարզում, Իրանին և Ադրբեջանին սահմանակից տարածքներում երկու ռուսական հենակետերի տեղակայումը:
«Այդ երկու նոր հենակետերը լրացուցիչ երաշխիք են Սյունիքի և ՀՀ–ի անվտանգությունն ապահովելու համար»,–ասել է Փաշինյանը։
Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայված է ՀՀ Գյումրի քաղաքում:
2020թ սեպտեմբերի 27-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև մեկնարկած 44-օրյա պատերազմը, որի հետևանքով կողմերն ունեցան մեծ թվով զոհեր, ավարտվեց նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի միջև զինադադարի մասին փաստաթղթի ստորագրմամբ:
--------------------------
ՀՀ ԱԺ-ն մայիսի 3-ին գումարած նիստում վարչապետ չընտրեց ու եթե մայիսի 10-ին նախատեսված նիստում էլ երկրորդ անգամ վարչապետ չընտրի օրենքի ուժով արձակվելու է և սկսվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված ընտրություններից առաջ քաղաքական ուժերի հնարավորություններին։
----------------------------
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:
ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ:
----------------------------------------
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների արձագանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով դիտարկմանը, որ որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ՝ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին:
-------------------------------------
Հայաստանի մի խումբ փաստաբաններ ընտրախախտումների պատճառով հայց են ներկայացրել նախագահի դեմ:
Տաս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հայաստանի գլխավոր դատախազության գրասենյակը հայտարարել է, որ հայցը կապված է Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հետ:
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հաստատել է լուրը:
Հաղորդագրության մեջ ասված է. «53 փաստաբաններ հայց են ներկայացրել Արմեն Սարգսյանի դեմ՝ իր երկքաղաքացիությունը թաքցնելու պատճառով»:
Ըստ հայցվորների, ՀՀ Նախագահը 2003-2012 թվականներին Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել և 2018թ. նրա նախագահ ընտրվելն անօրինական է եղել:
-------------------------------
Ադրբեջանի էներգետիկայի նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ Խոդաաֆարին և Ղզղալա էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիան կսպառվի Ադրբեջանի և Իրանի կողմից հավասարապես:
Վալյուտա կայքի տեղեկացմամբ, Ալի Ասքյար Հասանովն ասել է.«Խոդաաֆարին և Ղզղալա էլեկտրակայանների հզորությունը 280 ՄՎտ է, իսկ ամբարտակների և էլեկտրակայանների կառուցումը կավարտվի երկուսից երկուսուկես տարի հետո»:
Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Նոր հայացք Հարավային Կովկասին» համաժողովին մասնակցող օտարերկրյա հետազոտողների հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը կվճարի Իրանին իր պարտքը, որն իր վրա է վերցրել Խոդաաֆարինի և Ղզղալայի ամբարտակների կառուցման բոլոր ծախսերը ղարաբաղյան երկրորդ պատերազմին նախորդող տարիներին:
Ղարաբաղում ներկայության իրավունք չունենալով, Ադրբեջանը չի կարողացել մասնակցել այդ ամբարտակների կառուցմանը: Սակայն այդ հողերը Ադրբեջանի ձեռքն անցնելով, այդ նախագծերի ավարտը հնարավոր դարձավ երկու երկրների համագործակցությամբ: