Մայիս 11, 2021 03:08 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Անբիա սուրահի 109-րդ այա

فَإِن تَوَلَّوْا فَقُلْ آذَنتُکُمْ عَلَى سَوَاء وَإِنْ أَدْرِی أَقَرِیبٌ أَم بَعِیدٌ مَّا تُوعَدُونَ

Եթե համառեն ու մնան անհավատ,ասա՛. «Ես ձեզ (բոլորիդ) հավասարապես զգուշացրի,(որ աղետների կենթարկվեք): Ես չգիտեմ՝ այդ խոստումը մոտիկ է, թե՞ հեռու:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված մարգարեի առաքելությունը համարում է բարիք` ողջ մարդկության համար: Այս այան, դիմելով մարգարեին ու հավատացյալներին, ասում է. «Մի սպասեք, որ բոլոր մարդիկ միակ Աստծուն պաշտեն: Պատմության մեջ եղել են շատ մարդիկ, ովքեր հրաժարվել են ճշմարտությունից ու պայքարել դրա դեմ: Ձեր առաքելությունը նրանց զգուշացնելն է: Եվ եթե նրանք շարունակեն մնալ մոլորության մեջ, դա նրանց գործն է: Աստծո գործն է  պատժել նրանց, այս աշխարհում կամ հանդերձյալ կյանքում»:

Այս այայից սովորում ենք.

1. Մարգարեն և նրա հրավերները բարեբեր անձրևի նման են, որ հավասարապես թափվում են հողի վրա: Սակայն աղուտների վրա անձրևը ազդեցություն չի թողնում և այնտեղ բուսականություն չի աճում:

2. Աստված մարդուն տվել է կամք, որպեսզի նա հասկանա, թե որն է ճիշտ և որը` սխալ: Սակայն մարդիկ այդ կամքից օգտվելով, Աստծուն ժխտում են, չընդունելով նրա պատվիրանները:

 

Անբիա սուրահի 110-րդ այա

إِنَّهُ یَعْلَمُ الْجَهْرَ مِنَ الْقَوْلِ وَیَعْلَمُ مَا تَکْتُمُونَ

Նա գիտի, բացահայտ խոսքերը և գիտի այն ինչ թաքուն եք պահում:

Այս այան ասում է. «Եթե ձեր պատիժն ուշանում է, մի կարծեք, թե Աստված տեղյակ չէ ձեր արարքներից: Նա ամեն ինչ գիտի: Նույնիսկ այն, ինչ թաքցնում եք: Աստծուց, որը ձեր և տիեզերքի արարիչն է, ոչինչ չի կարող գաղտնի մնալ: Նրա գիտությունն անսահման է և ոչ մի սահմանափակություն դրանում չկա: Աստված գիտի այն, ինչ մենք չենք տեսնում և չգիտենք դրա մասին»:

 

Այս այայից սովորում ենք.

1. Խոսքի ու գործի միջև չպետք է հակասություն լինի: Եթե այդպես լինի, մարդիկ թերևս չզգան, սակայն դա պարզ է:

2. Մարդու գիտությունը չպետք է համեմատենք Աստծո գիտության հետ: Որովհետև մենք կարող ենք մոլորվել:

 

Անբիա սուրահի 111-րդ այա

وَإِنْ أَدْرِی لَعَلَّهُ فِتْنَةٌ لَّکُمْ وَمَتَاعٌ إِلَى حِینٍ

Ես չգիտեմ, թերևս պայմանաժամ է դա՝ ձեզ փորձելու և մի առ ժամանակ վայելելու համար:

 

Այս այան դիմում է նրանց, ովքեր չեն ընդունել մարգարեի հրավերը: Այան ասում է. «Գուցե ձեր պատիժը հետաձգվում է նրա համար, որպեսզի փորձության ենթարկվեք և օգտվեք առիթից` կատարելու այն, ինչ չեք արել: Աստված իր արարածներին պատժելու  հարցում չի շտապում և ժամանակ է տալիս, որպեսզի հրաժարվեն մոլորությունից: Դրանից բացի, այս ժամանակն ապաշխարանքի ժամանակ է: Աստված խոստացել է, որ իր բարությանը կարժանանան նաև այն մեղավորները, որոնք ապաշխարել են և  կփրկվեն պատժից»:

Այս այայից սովորում ենք.

1. Կյանքը կարճ է, իսկ հաճույքների ժամանակաշրջանը` սահմանափակ ու ժամանակավոր: Ուրեմն չպետք է հիանանք այս անցողիկ կյանքով ու պետք է լինենք աստվածավախ, քանի որ առջևում մենք կրելու ենք մեր սխալների հետևանքները :

2. Այն ինչ կա աշխարհում, մեզ փորձության ենթարկելու համար է: Ուստի չպետք է մոլորվենք, քանի որ այդպիսով մենք այդ փորձությունները չենք հաղթահարելու:

 

Անբիա սուրահի 112-րդ այա

قَالَ رَبِّ احْکُم بِالْحَقِّ وَرَبُّنَا الرَّحْمَنُ الْمُسْتَعَانُ عَلَى مَا تَصِفُونَ

Ասա. «Տե՛ր, ճշմարտությունը Քոնն է: Դատիր մեզ: Մեր Աստվածը գթած է: Մենք Նրա օգնությանն ենք ապավինում ձեր ստերից պաշտպանվելու համար»:

 

Այս այան, որն Անբիա սուրահի վերջին այան է, անդրադառնում է մարգարեի այն խոսքին, որը, տեսնելով անհավատների ու կռապաշտների մոլորությունը, դիմում է  Աստծուն, որ իր ճշմարտությամբ պատժի նրանց և թույլ չտա, որ նրանք պատժի ուշացումը չարաշահեն և ծաղրեն մարգարեի հետևորդներին ու բարեկամներին, թուլացնելով նրանց տրամադրությունը: Այնուհետև, դիմելով մարգարեի հակառակորդներին, այան ասում է. «Ձեր կարծրամտությունն այն տեղը հասցրեց, որ բարության մարգարեն ձեզ անիծում է և ապավինում Աստծուն»:

Այս այայից սովորում ենք.

1. Նույնիսկ թշնամիների վերաբերյալ չպետք է սխալ վճիռ կայացնենք ու սխալ պահանջ ունենանք: Եթե պատիժ ենք խնդրում, այն պետք է համահունչ լինի մեր մեղքին:

2. Մարգարեն ու նրա հետևորդները միայն օգնություն են խնդրում Աստծուց: Սակայն կռապաշտներն ու անհավատները, քարերից ու անկարող մարդկանցից են օգնություն խնդրում: