Ապրիլ 27, 2016 14:58 Asia/Yerevan

Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ ՝ Ջեյքոբ Զումայի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը Թեհրան էր այցելել ՝ Իրանի պետայրերի հետ հանդիպելու նպատակով :

Հարավաֆրիկյան հանրապետության նախագահի թեհրանյան այցի շրջագծում , ստորագրվել են ԻԻՀ-ի հետ հարաբերությունների զարգացման ոլորտում համագործակցության ութ փաստաթղթեր : Այցի ընթացքում Ջեյքոբ Զումային ուղեկցում էր քաղաքական բարձրաստիճան 180 հոգանոց պատվիրակություն : Ապրիլի 24-ին իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն ընդունեց Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ ՝ Ջեյքոբ Զումայի գլխավորած պատվիրակությանը : Հանդիպմանն ընդգծելով անկախ երկրների համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը , Նորին Վսեմություն առաջնորդը հավաստել է .-«Այսօր Իրանի և հարավաֆրիկյան հանրապետությունն ազդեցիկ ու արդյունավետ համագործակցություն են ունեցել միջազգային շրջանակներում , սակայն առևտրա-տնտեսական հարաբերությունները պետք է ընդլայնել երկու երկրի հնարավորություններին համապատասխան :

Կիրակի օրը Թեհրանում Հարավաֆրիկյան հանրապետության նախագահի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այդ երկրի նախագահի Իրան կատարած այցը նոր սկիզբ է համարել տնտեսական, քաղաքական, մշակութային, գիտական և միջազգային ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը թափ հաղորդելու համար: Իրանի նախագահի խոսքերով , երկու երկրի միջև բանկային հարաբերությունների զարգացումը ևս կարող է նպաստել կապերի ընդլայնմանը : Առևտրի ու արդյունաբերության , ներդրումային համատեղ աշխատանքային խումբ կյանքի կոչելու , գյուղատնտեսության համագործակցության , ջրային ռեսուրսների կառավարման , ապահովագրական , փողերի լվացման հետ կապված ինֆորմացիայի փոխանակման , նավթարդյունաբերության , ինչու չէ նաև մշակույթի ու արվեստի ոլորտներում համագործակցության փոխըմբռնման հուշագրերը ստորագրվել են երկկողմ համագործակցություններին թափ հաղորդելու հեռանկարով : Հարավաֆրիկյան էկոնոմիկայի նախարար ՝ Էբրահիմ Փաթելի հետ տեսակցության ժամանակ , Իրանի ֆինանսների նախարար ՝ Ալի Թայեբնիան ասել է .-«Երկու երկրները համարվում են Միջին Արևելքի և Աֆրիկայի հարավային շրջանի ամենամեծ ու ամենահզոր երկրները , որոնք առևտրական հարաբերությունների մեծ պոտենցիալներ ունեն» : Փորձագետների համոզմամբ , Իրանի և Հարավաֆրիկյան հանրապետության զբաղեցրած աշխարհագրական դիրքերի նմանությունը , նպաստավոր ենթահող է համարվում Միջինարևելյան , կենտրոնական Ասիայի և հարավաֆրիկյան տարածաշրջանային շուկաներին երկու երկրի հասանելիության համար : «Քեյփ թայմզ» աֆրիկյան օրաթերթն այդ երկրի նախագահի Իրան կատարած այցն «Իրանի հետ հաղթանակ-հաղթանակ ձևաչափով տնտեսական գործընկերություն» է գնահատել , գրելով .-«Զուման հայտարարել է , որ իր երկիրը հաղթանակ-հաղթանակ ձևաչափով Իրանի հետ հավասար տնտեսական գործընկերության ոլորտում վստահելի երկիր է համարվում» : Հարավաֆրիկյան հանրապետության նախագահը ողջունել է երկու երկրի միջև առևտրական խորհուրդ կյանքի կոչելու գաղափարը :

Իրանի նավթի նախարարը հայտարարել է , որ սատարելու է նավթի շուկայի կայունացմանն ուղղված ցանկացած քայլ : Իրանի նավթի նախարար ՝ Բիժան Նամդար Զանգանեն դրական է գնահատել Կատարի մայրաքաղաքում անցյալ շաբաթ կայացած ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների գագաթնաժողովը : Նրա խոսքերով , թեև նիստն ավարտվել է ապարդյուն , սակայն չափազանց դրական երևույթ է այն , որ ՕՊԵԿ-ի նավթ արդյունահանող երկրները համաձայնել են անհրաժեշտ քայլեր նախաձեռնել իրավիճակը փոխելու համար: Նախարար ՝ Զանգանեն ավելացրել է .-«Դոհայի գագաթնաժողովից հետո , նավթի գներն անկում ունեցան , քանզի համաշխարհային տնտեսության արտադրողները և սպառողները պահանջում են բարձրացնել համաշխարհային մասշտաբով նավթի գները: ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրներ Կատարում ի մի եկան ՝ մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը նավթարդյունահանությունը պահպանել անցյալ տարվա հունվարի մակարդակին , սակայն արդյունքներ չեղան : Կատարի գագաթնաժողովի ձախողման գլխավոր պատճառն էր Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների խափանումները և նավթային սառեցման նախագծում Իրանի ներկայության հարցում նրանց պնդումը : Իրականում Ռիադը ջանում էր նախագիծը ճնշման լծակ ծառայեցնել Իրանի դեմ : Սաուդյան Արաբիան , Կատարը , Ռուսաստանը և Վենեսուելան ամիսներ առաջ , նախագիծ էին առաջարկել նավթի արդյունահանման շեմը պահելու համար , որի նպատակն էր կանխել քվոտաների բարձրացումը, որը ստացավ նավթի սառեցման նախագիծ անվանումը : Դա այն դեպքում , երբ Սաուդյան Արաբիան իր նավթարդյունահանման ծավալը մեծացրել է , այն հասցնելով օրական տասը մլն 500 հազար բարելի,որը մեկուկես միլիոն բարելով գերազանցում է ՕՊԵԿ-ում սահմանված քվոտան: Իրանը հայտարարել է , որ նավթի արդյունահանման ծավալը մինչև օրական չորս մլն բարելի հասցնելը , չի միանա նավթի գների կայունացմանն ուղղված ցանկացած նախագծին: Նավթի նախարարը բազմիցս հայտարարել է , որ Իրանը ձգտում է իր նավթարդյունահանման քվոտան հասցնել նախաշրջափակումային տարիների մակարդակին: Այդ կապակցությամբ , Իրանի նավթային համաձայնագրերի վերանայման կոմիտեի նախագահը տեղեկացրել է 2016 թվականի հունիս-հուլիս ամիսներին , Իրանի նավթի ու գազի հանքավայրերի զարգացման նվազուրդի անցկացման մասին : Մահդի Հոսեյնին ասել է.-«Միջազգային նավթընկերություններըկարող են իրենց պատրաստակամությունն հայտնել Իրանի պատասխանատուներին ՝ հավանական նախագծերին մասնակցելու համար» : Իրանի նավթային համաձայնագրերի վերանայման կոմիտեի նախագահի խոսքերով , նվազուրդի դրվող նավթի ու գազի հանքավայրերը , հիմնականում համարվում են հարևան երկրների հետ համատեղ խոշոր հանքավայրեր: Իրանի նավթի նախարարությունը երկու տարի է ,որ սկսել է համաձայնագրերի նոր մոդելի մշակման նախագիծը , որն ուղղված է Իրանի նավթի ու գազի հանքավայրերի զարգացմանը:

«INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովն առաջին անգամ գումարվել է Երևանում ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ : Համաժողովը նախաձեռնող միության քննարկման թեմաներից էր Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը :

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի ներկայությամբ կայացած համաժողովի մասնակիցները քննարկել են մի կողմից Իրան-Հայաստան , իսկ մյուս կողմից ԵՏՄ-ի հետ տնտեսական համագործակցությունների զարգացման ճանապարհները : «Առաջարկել ենք, որ Հայաստանը դիտարկվի իրանական և եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր` հնարավորություն տալով եվրոպական տեխնոլոգիաների և իրանական կապիտալի մասնակցությամբ ստեղծել համատեղ ձեռնարկություններ»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը : Նրա տեղեկացմամբ, առաջիկայում Իրանում սպասվում է հայկական ապրանքների և Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդես: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, ժամանակն է Իրանի հետ համատեղ արտադրանք ստեղծել և դուրս գալ երրորդ շուկաներ` ԵԱՏՄ, ԵՄ: «Սրանք շուկաներ են, որտեղ Հայաստանը շահեկան կարգավիճակ ունի, դա հնարավորություն կտա իրանցիներին լայնածավալ արտահանում իրականացնել»,-ավելացրեց նա : Ըստ Արծվիկ Մինասյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 5 ձեռնարկություն արդեն մուտք է գործել իրանական շուկա և բարեհաջող գործում է: Նախարարի կարծիքով, ոչ պակաս կարևոր է զբոսաշրջության ոլորտում քայլեր ձեռնարկելը: Մասնավորապես, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար :

Վերջերս Երևանում ստորագրվեց ԻԻՀ-ի , ՀՀ-ի , Ռուսաստանի և Վրաստանի միջև հյուսիս-հարավ էլեկտրաէներգիայի միջանցքի կառուցման ուղեքարտեզի մասին փաստաթուղթը : Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհը , որ Հայաստանի տարածքով Իրանը միացնում է Սև ծովի նավահանգսիտներին , շահագործման է հանձնվելու 2020 թվականին : Այդ ուղղությամբ , Հայաստանը խրախուսիչ առաջարկներ է ներկայացրել ԻԻՀ-ին ՝ այդ թվում մաքսային տարիֆների կրճատումը, հայաստանյան ապրանքների տարանցումը հարմար պայմաններով : Այդպիսով կարելի է ասել , որ համագործակցության զարգացման ենթահողը կա : «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովի անցկացումը վկայում է այդ դաշտում արված առաջին քայլերի մասին :

Այս շաբաթ Թեհրանը հյուրընկալել է տարբեր երկրների տնտեսական պատվիրակությունների : Մակեդոնիայի ԱԳ նախարար ՝ Նիկոլա Պոպոսկին , Ուրուգվայի նախագահի տեղակալը և Ավստրիայից Իրան ժամանած տնտեսական պատվիրակությունը Թեհրանում քննարկումներ են անցկացրել Իրանում ներդրումային աշխատանքների իրականացման և տնտեսական հարաբերությունների զարգացման շուրջ : ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի հետ ունեցած հանդիպմանը , Մակեդոնիայի ԱԳ նախարարն ասել է , որ իր երկիրը ձգտում է Իրանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը : Նրա գնահատմամբ , երկու երկրի միջև համագործակցության արագ զարգացման պայմանները նպաստավոր են : Ուրուգվայի նախագահի տեղակալ ՝ Ռաուլ Սենդիկը Թեհրանում հանդիպում- զրույց է ունեցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ ՝ Էսհաղ Ջահանգիրիի հետ : Իրանի նախագահի առաջին տեղակալն ընդգծել է առանց երրորդ երկրի ներկայության Իրանի և Ուրուգվայի միջև առևտրա-տնտեսական ուղղակի կապերի հաստատման անհրաժեշտությունը : Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային համատեղ հանձնաժողովներ անհապաղ կյանքի կոչելու և անասնապահության , բանկային ու ֆինանսական ոլորտներում համաձայնագրեր ստորագրելու շուրջ : Իրան էին այցելել նաև Ավստրիայի առևտրականները : Ավստրիայի էկոնոմիկայի նախարար՝ Տիկ. Բուհուսլաֆն ասելե , որ իր երկրի առևտրականների պատվիրակությունը մտադիր է Իրանի տարբեր քաղաքների հետ առևտրա-տնտեսական հարաբերություններ ունենալ : «Ուստի մենք Արաք այցելեցինք: Ավելի քան 40 առևտրականներ , կամավոր կերպով պատրաստ են քննարկել Իրանի զբոսաշրջության , արդյունաբերության ու գյուղատնտեսության պոտենցիալները».-ավելացրել է Տիկ. Բուհուսլաֆը : Նրա խոսքերով , Ավստրիան Իրանին կարող է ծառայություններ մատուցել շրջակա միջավայրին զուգահեռ վերականգնող էներգիայի խորհրդատվական, տրանսպորտի , փաթեթավորման և այլ ոլորտներում : Վիեննայի առևտրի պալատի փոխնախագահ ՝ Քրիստիան Մոզերը երեքշաբթի օրը Իրան-Ավստրիա տնտեսական համատեղ նիստում , ասել է , որ Իրանը տնտեսական առումով նպատակասլաց պայմաններում է գտնվում և Ավստրիան մտադիր է զարգացնել իր համագործակցությունը մասնավոր սեկտորում և տարբեր ոլորտի իրանական ընկերությունների հետ :