Հունիս 03, 2021 04:06 Asia/Yerevan

Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:Ավարտվեց Անբիա սուրահը և այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Հաջ սուրահը, որը Ղուրանի 22-րդ սուրահն է:

 

Նախ` սուրահի առաջին և երկրորդ այաները

یَا أَیُّهَا النَّاسُ اتَّقُوا رَبَّکُمْ إِنَّ زَلْزَلَةَ السَّاعَةِ شَیْءٌ عَظِیمٌ

یَوْمَ تَرَوْنَهَا تَذْهَلُ کُلُّ مُرْضِعَةٍ عَمَّا أَرْضَعَتْ وَتَضَعُ کُلُّ ذَاتِ حَمْلٍ حَمْلَهَا وَتَرَى النَّاسَ سُکَارَى وَمَا هُم بِسُکَارَى وَلَکِنَّ عَذَابَ اللَّهِ شَدِیدٌ

Ո՛վ մահկանացուներ, երկնչեք Տիրոջից, որովհետև դատաստանի օրվա երկրաշարժն ահավոր է լինելու:

Այդ օրը (այնպիսի սարսափ է տիրելու մարդկանց սրտերում), որ կաթնտուն մոռանալու է իր կաթնակեր մանկանը,հղի կանայք վիժելու են և մարդիկ հարբածի նման են լինելու, երբ հարբած չեն։ Խիստ է Աստծո պատիժը:

 

Այս այաները, նախազգուշացնելով դատաստանի օրվա գալու մասին, մարդկանց հրավիրում են հրաժարվել աշխարհիկ ու նյութական կյանքից: Այաներն ասում են, որ դատաստանի օրը սկսվելու է երկրաշարժով: Երկրաշարժ, որ մարդկանց սրտերում ահ ու սարսափ է առաջացնելու: Նրանք խառնաշփոթի են մատնվելու և կորցնելու են իրենց հավասարակշռությունը:

Այս այաներից սովորում ենք

1. Միայն դատաստանի օրվան հավատալով, հնարավոր չէ փրկվել: Պետք է մշտապես մտածենք այդ օրվա դժվարությունների մասին, որպեսզի չդառնանք նյութապաշտ ու տրվենք աշխարհի հաճույքներին:

2. Դատատսանի օրվա դեպքերը այնքան մեծ են, որ մարդու ուշքն ու  միտքը ցնորվում են:

Հաջ սուրահի 3 և 4-րդ այաներ

وَمِنَ النَّاسِ مَن یُجَادِلُ فِی اللَّهِ بِغَیْرِ عِلْمٍ وَیَتَّبِعُ کُلَّ شَیْطَانٍ مَّرِیدٍ

کُتِبَ عَلَیْهِ أَنَّهُ مَن تَوَلَّاهُ فَأَنَّهُ یُضِلُّهُ وَیَهْدِیهِ إِلَى عَذَابِ السَّعِیرِ

Մարդկանցից ոմանք, վիճում են առանց Աստծո մասին տեղեկություն ունենալու: Նրանք հետևում են յուրաքանչյուր ահնազանդ սատանային:

Գրված է, որ սատանան մոլորեցնելու և տանելու է դեպի դժոխք նրանց, որոնք իրեն որպես պաշտպան են ընդունում:

Այս այաներն ասում են, որ շատ մարդիկ, իրենց սխալ մտքերի ու տգիտության հետևանքով, պայքարում են ճշմարտության դեմ, ժխտելով Աստծուն և դատաստանի օրը: Այդ ժխտումը գալիս է նրանից, որ մարդը հետևում է  սատանային, ոչ թե իր բանականությանը: Իսկ նա, ով հետևի սատանային, կմոլորվի ճշմարիտ ճանապարհից և դժոխքի տանջանքներին կենթարկվի:

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե բանավեճը լինի հիմնված տրամաբանության վրա, ընդունելի է: Սակայն գոռոզամտությունը չի կարող բանավեճի ժամանակ արդյունք ունենալ:

2. Անհավատության պատճառը տգիտությունն է, որը թույլ չի տալիս, որպեսզի մարդը աչքերը բացի ճշմարտության առջև:

3. Նրանք, ովքեր ընդունեն սատանայի բարեկամությունը, կմոլորվեն:

Հաջ սուրահի 5 և 6-րդ այաներ

 

یَا أَیُّهَا النَّاسُ إِن کُنتُمْ فِی رَیْبٍ مِّنَ الْبَعْثِ فَإِنَّا خَلَقْنَاکُم مِّن تُرَابٍ ثُمَّ مِن نُّطْفَةٍ ثُمَّ مِنْ عَلَقَةٍ ثُمَّ مِن مُّضْغَةٍ مُّخَلَّقَةٍ وَغَیْرِ مُخَلَّقَةٍ لِّنُبَیِّنَ لَکُمْ وَنُقِرُّ فِی الْأَرْحَامِ مَا نَشَاء إِلَى أَجَلٍ مُّسَمًّى ثُمَّ نُخْرِجُکُمْ طِفْلًا ثُمَّ لِتَبْلُغُوا أَشُدَّکُمْ وَمِنکُم مَّن یُتَوَفَّى وَمِنکُم مَّن یُرَدُّ إِلَى أَرْذَلِ الْعُمُرِ لِکَیْلَا یَعْلَمَ مِن بَعْدِ عِلْمٍ شَیْئًا وَتَرَى الْأَرْضَ هَامِدَةً فَإِذَا أَنزَلْنَا عَلَیْهَا الْمَاء اهْتَزَّتْ وَرَبَتْ وَأَنبَتَتْ مِن کُلِّ زَوْجٍ بَهِیجٍ

ذَلِکَ بِأَنَّ اللَّهَ هُوَ الْحَقُّ وَأَنَّهُ یُحْیِی الْمَوْتَى وَأَنَّهُ عَلَى کُلِّ شَیْءٍ قَدِیرٌ

 

Ո՛վ մահկանացուներ, եթե կասկածում եք հարության օրվան, հիշեք այն աստիճանները, որոնցով ձեզ անցկացրինք: Սկզբում ձեզ հողից ստեղծեցինք, հետո սաղմից, ապա թանձրացած արյունից, այնուհետև մի կտոր մսից ձևավորված ու չձևավորված: Մենք որոշեցինք այն ժամանակը, երբ դուք պարտավոր եք մնալ ձեր մայրերի արգանդում: Մենք ենք, որ ձեզ այնտեղից դուրս ենք բերում որպես մանուկներ: Անուհետև դուք հասնում եք չափահասության տարիքին: Շատերը մահանում են այդ տարիքին չհասած: Ոմանք հասնում են խոր ծերության ու մոռանում այն ամենը,  ինչ սովորել էին: Նայիր այն հողին, որ երաշտից անպտուղ դարձավ: Մենք անձրև ենք տեղում այդ հողի վրա, և այն իրար է գալիս ու արտադրում ամեն տեսակ բույսեր, որ կազմում են իր զարդն ու հարստությունը:

 

Այս (հրաշքներն) ապացուցում են, որ Աստված Ինքն է ճշմարտությունը, որ կյանք է տալիս մեռածներին, ու Նրա  զորությունն ընդգրկում է տիեզերքը:

 

Այս այաները ներկայացնում են երկու երևույթ` սաղմի հասունացումը մոր արգանդում և բուսականության աճը: Սրանք այն երևույթներն են, որոնց հետ մարդիկ  ամեն օր առնչվում են: Ղուրանն այս այայում անդրադարձել է նրան, թե ինչպես է սաղմը աճում,դառնում երեխա ու ծնվում: Սա Ղուրանի գիտական հրաշքներից է, որովհետև Ղուրանի ի հայտ գալու ժամանակ ոչ մի միջոց չկար տեսնելու հղիության ինը ամիսների փուլերը: Եվ Ղուրանն առաջինն է, որ անդրադառնում է  դրան: Հետաքրքիր է, որ այս այաների իջեցվելուց 14 դար անց, ամենանոր գիտատեխնիկական ձեռքբերումներով հանդերձ, այն ինչ ասում է  Ղուրանը սաղմի զարգացման մասին, չի հակասում գիտական ձեռքբերումներին: Այս բնագավառի մասնագետները գտնում են, որ այս այան երկնային գրքի հրաշքներից է; Այնուհետև այան խոսում է երեխայի աճի մասին,ասելով. “Երեխայի աճի ընթացքը չի դադարում: Նա կատարելագործվում է մինչև երիտասարդություն: Դրանից հետո սկսվում է մարդկային կյանքի հասուն փուլը, որտեղ մարդու ուժը սկսում է պակասել”: Հետևելով այս ընթացքին, կարելի է հասկանալ, որ Աստված կարող է վերակենդանացնել մեռածներին: Սա նաև ցույց է տալիս, որ մարդը վերադառնում է այնտեղ, ու սկսվել է իր արարումը: Հաջորդ հարցը, որին անդրադառնում են այս այաները, մոլորակի վերակենդանացումն է, ու զարթոնքը: Այն, որ գարնանը ամբողջ երկիրը վերակենդանանում է ձմռան ցրտից հետո և բուսականությունն աճում է: Սա ցույց է տալիս, որ աշխարհը հարություն է առնում: Այս ամենը նրա համար է, որ Աստված ճշմարիտ է և ամեն ինչ ստեղծել է ճշմարտության հիման վրա: Դրանցից մեկն Աստծո հրաշքն է: Այսպիսով, մեռյալներին հարություն տալը կատարվում է Աստծո կամքով,քանի որ նա ամենակարող է:

Այս այաներից սովորում ենք.

1. Նրանք, որ հարությունը ժխտում են, որևէ փաստ չունեն դրա համար: Նրանք միայն Աստծո ուժին են կասկածում:

2. Աշխարհում կարելի է  նկատել հարության և վերակենդանացման նշանները: Իհարկե դա տեսանելի է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել ճշմարտությունը:

3. Մարդու ամենավատ ժամանակաշրջանն այն ժամանակն է, երբ նա մոլորության մեջ է: Իսկ լավագույն ժամանակաշրջանն այն ժամանակ է, երբ նրա կյանքն իմաստավորվում է: