Հունիս 03, 2021 04:41 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հաջ սուրահի 26-րդ այա

وَإِذْ بَوَّأْنَا لِإِبْرَاهِیمَ مَکَانَ الْبَیْتِ أَن لَّا تُشْرِکْ بِی شَیْئًا وَطَهِّرْ بَیْتِیَ لِلطَّائِفِینَ وَالْقَائِمِینَ وَالرُّکَّعِ السُّجُودِ

Երբ մենք Աբրահամին ցույց տվեցինք տաճարի վայրը, նրան պատվիրեցինք թույլ չտալ այնտեղ պաշտել կուռքերին, այն մաքուր պահել հավատացյալների համար, որոնք պտտվում են դրա շուրջը և աղոթում ու երկրպագում են Աստծուն:

Անցած հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, թե ինչ կարևոր նշանակություն ունի Ալ-Հարամ մզկիթը մուսուլմանների համար: Անդրադարձանք նաև նրան, թե անհավատներն ինչպիսի սադրանքներ նյութեցին, որպեսզի խոչընդոտեն Աստծո տան ուխտագնացությանը: Այս այան անդրադառնում է այս մզկիթի պատմությանը և Քաաբեին կամ Աստծո տանը, որը գտնվում է  մզկիթի մեջտեղում: Այան ասում է, որ Աստծո տունը վերակառուցել է Աբրահամը` Աստծո հրամանով: Իսլամական աղբյուրների համաձայն, Աստծո տունը կառուցել է Ադամը, սակայն ժամանակի ընթացքում այն քանդվել է: Մինչև որ Աստված Աբրահամին առաքելություն է  տալիս Շամ քաղաքից գնալ Մեքքա և իր որդու` Իսմայիլի օգնությամբ վերակառուցել տունը, որի հիմքերը պահպանվել էին, և բարեկարգել դրա մերձակայքը, որպեսզի մարդիկ, ովքեր գալիս են ուխտագնացության կամ աղոթելու, այնտեղ մաքուր տեսնեն:

Այս այայից սովորում ենք.

1. Պաշտամունքային վայրեր այցելելուց առաջ պետք է մաքրենք մեր ստերը մեղքից ու մաքուր հոգով մտնենք այնտեղ։

2. Մզկիթին ծառայություն մատուցելը աստվածահաճո գործ է, որը գալիս է Աբրահամի ժամանակներից։

Հաջ սուրահի 27-րդ այա

وَأَذِّن فِی النَّاسِ بِالْحَجِّ یَأْتُوکَ رِجَالًا وَعَلَى کُلِّ ضَامِرٍ یَأْتِینَ مِن کُلِّ فَجٍّ عَمِیقٍ

Ավետիր ժողովուրդներին նվիրական ուխտագնացության մասին։  Թող կատարեն այն քայլելով կամ նիհարակազմ (արագաշարժ) ուղտերով, թող գան ամենահեռավոր երկրներից:

 

Աստծո տունը վերանորոգելուց հետո, Աստված Աբրահամին հրամայում է  մարդկանց հրավիրել ուխտագնացության: Ոչ միայն Մեքքայի բնակիչներին, այլ բոլոր աստվածապաշտներին` հեռու կամ մոտիկ: Աստված ասում է. «Թող նրանք գան այս քաղաք ու կատարեն ուխտագնացության արարողությունը»: Պատմությունը վկայում է, որ Աբրահամի  ժամանակից, Աստծո տունը մշտապես եղել է տարբեր կրոնների և նույնիսկ անհավատների ուշադրության կենտրոնում: Հատկանշական է, որ իսլամի ի հայտ գալու ժամանակ, անհավատները գալիս էին Աստծո տուն և այնտեղ մասնակցում ուխտագնացության ու պաշտամունքի արարողությանը, իհարկե որոշ սխալներով:

Այս այայից սովորում ենք.

1. Նրանք, որ ուխտագնացություն են կատարում, նույնն է, որ պատասխանեն Աբրահամի կանչին: Այն կանչը, որ Մեքքայի լեռներից լսվում է  հազարավոր տարիներ անց:

2. Աստծո նկատմամբ պարտավորությունները կատարելիս  պետք է անել լավագույնը և կապ չունի, թե ինչպես պետք է գնալ ուխտագնացության: Կարևորն այդ ճանապարհն ընթանալն ու այդ պարտավորությունը կատարելն է:

Հաջ սուրահի 28-րդ այա

لِیَشْهَدُوا مَنَافِعَ لَهُمْ وَیَذْکُرُوا اسْمَ اللَّهِ فِی أَیَّامٍ مَّعْلُومَاتٍ عَلَى مَا رَزَقَهُم مِّن بَهِیمَةِ الْأَنْعَامِ فَکُلُوا مِنْهَا وَأَطْعِمُوا الْبَائِسَ الْفَقِیرَ

Նրանք պիտի տեսնեն, թե որքան առավելություններ են ստանալու այնտեղ: Նշանակված օրերին Աստծուն պաշտամունք են մատուցելու, որ իրենց թույլատրել է ուտել կենդանիների միսը: Սնվեցեք դրանցով ու աղքատներին նույնպես կշտացրեք:

Այս այան ասում է. «Աստծո տան մոտ մուսուլմանների հավաքը շատ կարևոր է, քանի որ ուխտագնացները, ներկա լինելով այնտեղ, ստանում են ուխտագնացության և' նյութական և' բարոյական շնորհները»: Այս ուխտագնացության կարևոր ձեռքբերումներից է այն, որ մուսուլմանների միասնությունն ամրապնդվում է, նրանց միջև ընդլայնվում է  համագործակցությունը` դժվարությունները լուծելու նպատակով և աշխարհում իսլամը քարոզելու համար ուժերը համատեղվում են: Հաջի արժեքավոր ձեռքբերումներից է նաև այն, որ ուխտագնացի հոգին մաքրվում է գոռոզամտությունից ու նյութապաշտությունից և նա ավելի մեծ ուշադրություն է  դարձնում հանդերձյալ կյանքին: Հաջի տնտեսական ձեռքբերումներից կարելի է նշել տնտեսական կապերի ակտիվությունը, որի արդյունքում, իսլամական երկրների միջև հաստատվում են կապեր:  Իսլամական որոշ աղբյուրներ կարևորում են հաջի տնտեսական կողմը: Այս այան մուսուլմաններին հրամայում է   ուխտագնացության ժամանակ մատաղ անելիս տալ Աստծո անունը, հակառակ անցյալի, երբ տալիս էին կուռքերի անունները: Այան ասում է, որ մատաղի մսից որոշակի բաժին պետք է բաժանվի կարիքավորներին, քանի որ ուխտագնացության իմաստն այն է, որ մարդը կարողանա անցնել իր հարստությունց և ուշադրություն դարձնել կարիքավորներին: Իհարկե Աստծո անունը պետք է միշտ տալ և ոչ թե միայն մատաղի ժամանակ:

Այս այայից սովորում ենք.

1. Ուխտագնացությունն անհատական արարողություն չէ: Դա միասնական արարողություն է, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մուսուլմաններ: Այն ամրապնդում է մուսուլմանների միասնությունը:

2. Հաջը շատ կարևոր է այն առումով, որ մարդիկ, մասնակցելով այս ուխտագնացությանը, հաղորդակցվում են Աստծո հետ և նրանց մեջ ամրապնդվում է աստվածապաշտությունը:

3. Մուսուլմանների այս հավաքը կարող է նպաստել, որպեսզի ծրագրեր մշակվեն` իսլամական երկրներում աղքատությունը վերացնելու համար:

Հաջ սուրահի 29-րդ այա

ثُمَّ لْیَقْضُوا تَفَثَهُمْ وَلْیُوفُوا نُذُورَهُمْ وَلْیَطَّوَّفُوا بِالْبَیْتِ الْعَتِیقِ

Թող նրանք վերացնեն անմաքրությունները, հավատարիմ մնան իրենց պայմանին(Աստծո և ժողովրդի հետ) և կատարեն հնամենի տաճարի շուրջը պտույտը:

Ինչպես Հաջի կամ ուխտագնացության արարողակարգում նշված է, ուխտագնացները պետք է մատաղ անելուց հետո սափրեն իրենց գլուխները, կտրեն եղունգները, այնուհետև հագնեն հատուկ հագուստ և շարժվեն դեպի Մեքքա, որպեսզի կատարեն Աստծո տան պաշտամունքի արարողությունը: Այս այան ասում է, որ նրանք, ում հաջողվում է  մասնակցել այս ուխտագնացությանը, չպետք է մոռանան որևէ խուրհուրդ անել ու այն իրականացնել հնարավորինս շուտ:

Այս այայից սովորում ենք.

1. Մարմինը կեղտից մաքրելը հաջի արարողության մի մասն է, ինչպես նաև նամազի: Դա նշանակում է, որ իսլամը խիստ կարևորում է մաքրությունը և առողջությունը:

2. Աստծո տունը հին տուն է, որի տերը մարդը չէ: