Ապրիլ 27, 2016 15:46 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան Ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդաշարի 81-րդ թողարկումը ևս նվիրված է Իսլամի Մեծ մարգարեի կյանքի ուղեգծի քննարկմանը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այն օրերին Իսլամական հասարակության կառավարմանն ուղղված Մեծ մարգարեի կիրառած եղանակներին: Ընկերակցեք մեզ:

Մեծ մարգարեի կյանքի պատմության ուսումնասիրությունն արտահայտում է այն ճշմարտությունը ,որ Իսլամի հարգարժան մարգարեն երբ Մեդինայում մեծ իշխանության նախադրյալներ ստեղծեց, իր ամբողջ ջանքն ի գործ դրեց հանուն արդարության հաստատման և Աստվածային ու մարդկային արժեքների վերականգնման: Նա համաշխարհային կանոնագրում արդարատենչության ու մարդկանց հավասար իրավունքների մասին հայտնեց հասարակություններին և ճշտեց մարդու իրավունքները հարգելու չափանիշները:

Իսլամի մեծ մարգարեն մեծ կարևորությամբ անդրադարձավ խտրականության և սոցիալական անհավասարությունների դեմ պայքարին:

Իսլամի Մեծ մարգարեն հավատացած էր ,որ մարդիկ բնազդով իրար նման են և բոլորն ունեն մարդկային զգացմունքներ: Ուրեմն ազգությունը, մաշկի գույնը, լեզուն և նույնիսկ գիտության բնագավառում ունեցած առավելությունը չեն կարող նրանց մարդկային իրավունքների հարցում խտրականության առիթ հանդիսանալ: Ուստի Իսլամի մարգարեն չէր կարող ընդունել այն փաստը,որ ոմանք մեկ այլ խմբի դարձնեն իրենց ստրուկը և խլելով նրանց ազատությունը ,նրանց զրկեն մարդու իրավունքներից: Մարգարեն քաջ գիտակցում էր ,որ հազարավոր տարիներ շարունակ ստրկատերերի ու ստրուկների մոտ կարծրացած մտքերի մաքրագործումը միմիայն մշակույթ կերտելով է հնարավոր: Նույնիսկ եթե օրենքներ սահմանվեն ստրկատիրության դեմ պայքարի համար, իսկ մարդկանց գաղափարներն ու մշակույթը չբարեփոխվեն ,ապա հնարավոր չէ պայքարել արմատավորված դասակարգային համակարգի դեմ : Որովհետև ստրկատերերը բռնությունը համարում էին իրենց հիմնական իրավունքները , իսկ ստրուկներն էլ սովորության համաձայն և ժամանակի ընթացքում կորցնում էին մտածելու կարողությունը և ազատության զգացմունքը: Ուրեմն պետք է իմաստուն կերպով լուծվեր այդ հասարակական թնջուկը ,այսինքն վերանար խտրականության ու անհավասարության համակարգը:

---

Մեծ մարգարեն նախ կառչելով Աստծո խոսքին սկսեց մարդկանց մտքերը լուսավորել և հիշեցնելով Աստծո կողմից իր արարածներին պարգևած մարդկային իրավունքները, այն ժամանակվա հասարակությանը գիտակցություն պարգևեց: Մարգարեն ասում էր.«Սպիտակամորթները ոչնչով չեն գերազանցում սևամորթներին: Մարգարեն կոչ էր արել ստրկատերերին մարդասիրաբար և քաղաքավարությամբ վերաբերվել իրենց ստրուկներին:Նա նույնպես կոչ արեց գթալ նրանց, լինել բարի և ուժերից վեր աշխատանք չտալ: Մարգարեն ասաց. «Ձեր ստրուկները ձեր եղբայրներն են և Աստված դրել է նրանց ձեր հրամանների ներքո: Այսպիսով, ով ունի եղբայր իր հրամանների ներքո, պետք է տա նրան այն սննդից, որից նա է սնվում և այն հագուստից, որը նա է կրում: Մի խնդրեք նրանց, ստրուկներին անել բաներ իրենց ուժերից վեր և եթե դուք այդ անում եք, ապա օգնեք նրանց»։

Այս տրամաբանական ու հաճելի խոսքերը ,որոնք բխում էին Աստծո մարգարեի սրտի խորքից մեծապես ազդեց ստրկատերերի վրա ու փշրեց նրանց մեծամտությունը և ամոքեց ստրուկների նսեմացած հոգին:

Մեծ մարգարեի խոսքերը վերափոխեց մարդկանց և մեծ ազդեցություն գործեց նրանց վրա և նրանց կոչ արեց վերանայել իրենց վերաբերմունքն ու մտածելակերպը և աստիճանաբար նրանք այն եզրակացության հասան ,որ ինչու եղբայրը իր եղբորը և քույրն իր քրոջը դարձնի իր ստրուկը:

Իսլամի մարգարեն այնուհետև ստրկատերերին կոչ արեց ազատ արձակել ստրուկներին: Մոհամմեդ Մարգարեն նրանց ասում էր ,որ դա Աստվածահաճո գործ է և Աստված այդ գործի բերումով կների նրանց բոլոր մեղքերը: Մեծ մարգարեն այդպիսով ստրուկների ազատ արձակման ճանապարհը բացեց ,որպեսզի ժամանակի ընթացքում այդ գեշ երևույթը արմատախիլ լինի: Նա այդ հարցում առաջին քայլն արեց և իր ստրուկ՝ Զեյդ Իբն Հարեսեին ,որին իր կինը Խադիջան էր նվիրել իրեն, ազատ արձակեց: Նրանից հեռացրեց ստրկության ու նսեմության զգացմունքը և Ղուրայշի ցեղի ներկայությամբ նրան իր հոգեորդին ներկայացրեց: Զեյդը երբ մեծացավ , ռասսայական խտրականության դեմ պայքարի նպատակով իր հորեղբոր դստերը Զեյնաբին ամուսնության առաջարկ արեց,որպեսզի հավասարության օրենքը հիմք դնի և օրինակ հանդիսանա մյուսների համար։

Մեքքայի գրավումից հետո Մարգարեն վերացրեց բոլոր գույների և ռասսաների տարբերությունները և ամբողջովին վերջ դրեց ռասայական խտրականությանը։ Նա քաաբայի մոտ այսպես է քարոզում․-. «Առաքինության չափանիշը բարեպաշտությունն է։ Արաբը առավել չէ ոչ- արաբից: Սևամորթը չունի ոչ մի առավելություն կարմրամորթից, ոչ էլ կարմրամորթը ունի որևէ առավելություն սևամորթից, բացառությամբ բարեպաշտության»: Եվ այստեղից է գալիս ազատության և ստրկության ավարտի կոչը:

Ռասսայական խտրականության դեմ պայքարում Մարգարեի կատարած մյուս քայլը եղել է Բիլալ Հաբաշիի նկատմամբ ցուցաբերած նրա վերաբերմունքը; Բիլալը օտարական էր, սև դեմքով չունևոր տղամարդ։ Մարգարեն նրան ընտրեց ,որպես իր մուազզինը (ազան ասողը)։ Նա Բիլալ Հաբաշիին ասաց․-«Բարձրացիր Քաբբայի վերևի հատվածը և ազան ասա»։ Իսլամի մարգարեն,որպես արդարության ու ազատության խորհրդանիշ ,երբ նկատեց,որ իր աջակիցներից մեկը արհամարհում է Սալման Ֆարսիին ոչ-արաբ լինելու համար ասում է․-«Ադամի ժամանակաշրջանից սկսած բոլոր մարդիկ հավասար են եղել, ինչպես սանրի ատամները, առաքինության չափանիշը բարեպաշտությունն է։ Արաբը առավել չէ ոչ- արաբից: Սևամորթը չունի ոչ մի առավելություն կարմրամորթից, ոչ էլ կարմրամորթը ունի որևէ առավելություն սևամորթից, բացառությամբ բարեպաշտության»։

Այն օրերին հասարակական հարաբերություններում այնպիսի խտրականություն ու անհավասարություն էր տիրում,որ յուրաքանչյուր տղամարդ չէր կարող իր ուզած կնոջը ամուսնության առաջարկ անել ,քանզի ոմանք հարստության կամ ինչ-որ պաշտոնի բերումով իրենց ավելի բարձր էին դասում մյուսներից ,սակայն Մարգարեն խիստ դեմ էր նման մոտեցմանը։ Ջովայբերի և Զոլֆայի ամուսնությունը տեղի ունեցավ մարգարեի խորհուրդով ռասսայական խտրականության դեմ պայքարի շրջանակում։

Այս ամուսնության մասին այսպես են պատմում․-«Մի օր Մարգարեն Ջովայբերին ասաց․-«Ինչ լավ կլիներ,որ դու ամուսնանայիր ,ընտանիք կազմեիր ու վերջ տայիր այս մենակյաց կյանքին»։Ջովայբերը պատասխանում է․-«Ով մարգարե ոչ հարստություն ունեմ, ոչ բարձր խավից եմ ,ոչ էլ մեծ ցեղից ու գերդաստանից, ով ինձ հետ կամուսնանա։ Ո՞ր աղջիկը կհամաձայնվի ամուսնանալ ինձ նման աղքատ, կոլոտ ու սևամորթ մարդու հետ։Մարգարեն ասաց․-«Ով Ջովայբեր Աստված իսլամի միջոցով մարդկանց արժեքները փոխել է։ Շատ մարդիկ խավարամտության ժամանակաշրջանում հարգված էին ,իսկ իսլամը նրանց դիրքն իջեցրեց։ Նույն ժամանակաշրջանում շատ մարդիկ նսեմացած էին ,բայց իսլամը բարձրացրեց նրանց դիրքն ու արժեքը։Այժմ բոլոր մարդիկ և սև ու սպիտակ և ղորեյցի ու ոչ-ղորեյշցի և՛ արաբ ու պարսիկ հավասար են։ Մարդիկ միայն բարեպաշտությամբ կարող են առավելություն ունենալ։Ես մուսուլմանների մեջ ոչ ոքու չեմ գտնում ,որ բարեպաշտության առումով գերազանցի քեզ։Այժմ այն ինչ քեզ կհրամայեմ դու կատարիր»։

Աստծո առաքյալը Ջովայբերին հուսադրելով կյանքի նկատմամբ ու վեր հանելով նրա առավելությունները հրամայեց գնալ Զիադ Իբն Լոբեյդ Անսարիի տուն նրա դստեր՝ Զոլֆայի ձեռքը խնդրելու։ Զիադ Իբն Լոբեյդը Մեդինայի հարուստ և հարգված մարդկանցից էր։ Երբ Ջովայբերը մտավ նրա տուն, այնտեղ կային Լոբեյդի ցեղի մի խումբ մարդիկ։ Ջովայբերը նստելուց և խորհրդավոր լռությունից հետո ասաց․-«Մարգարեի կողմից ուղերձ ունեմ ձեզ փոխանցելու։ Բոլորի ներկայությամբ ասեմ, թե՞ առանձին»։ Զիադն ասաց․-«Մարգարեի ուղերձն ինձ համար պատիվ է, կարող ես բոլորի ներկայությամբ ասել»։ Ջովայբերն ասաց․-«Մարգարեն ինձ ուղարկել է այստեղ, Ձեր դստերդ ձեռքը խնդրելու»։ Զիադը հարցրեց․-«Մարգարեն ինքը քեզ նման բան ասաց»,Ջովայբերն ասաց․-«Ես իմ կողմից չեմ խոսում, բոլորն ինձ գիտեն, ես ստախոս չեմ»։Զիադը պատասխանեց․-«Մեզ մոտ ընդունված է,որ մեր աղջկան ամուսնացնենք մեր ցեղին ու մեր դասակարգին պատկանող տղայի հետ։ Դու գնա ,ես ինքս կխորհրդակցեմ Մարգարեի հետ»։

Զիադը գնաց Մարգարեի մոտ և ասաց․-«Մեր սովորության համաձայն՝ մենք մեր աղջիկներին ամուսնացնում ենք այն ցեղին պատկանող տղաների հետ,որոնք ձեր աջակիցներն են»։ Մարգարեն պատասխանում է․-«»Ով Զիադ Ջովայբերը հավատացյալ է։ Այն առավելությունների մասին ,որ դու այսօր խոսում ես ամբողջությամբ վերացել են, հավատացյալ տղամարդը հավասար է հավատացյալ կնոջը»։Զիադը վերադարձավ տուն և այդ մասին պատմեց իր աղջկան Զոլֆային։ Զոլֆան ասաց․-«Քանի որ Աստծո մարգարեն համաձայն է Ջովայբերի հետ ամուսնությանը , ապա ես էլ համաձայն եմ»։