Հուլիս 08, 2021 02:21 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Հաջ սուրահի 58 և 59-րդ այաներ.

 

وَالَّذِینَ هَاجَرُوا فِی سَبِیلِ اللَّهِ ثُمَّ قُتِلُوا أَوْ مَاتُوا لَیَرْزُقَنَّهُمُ اللَّهُ رِزْقًا حَسَنًا وَإِنَّ اللَّهَ لَهُوَ خَیْرُ الرَّازِقِینَ

لَیُدْخِلَنَّهُم مُّدْخَلًا یَرْضَوْنَهُ وَإِنَّ اللَّهَ لَعَلِیمٌ حَلِیمٌ

Նրանք, ովքեր գաղթեցին հանուն Աստծո և (հավատքի դրոշի տակ) սպանվեցին կամ մահացան բնական մահով, անշուշտ բարի վարձատրություններ են ստանալու: Աստված  լավագույն բարիք նվիրողն է:

Աստված նրանց տանելու է մի բնակավայր, որով պիտի հրապուրվեն: Նա իմաստուն է ու շատ համբերատար։

 

Այն մուսուլմաններից ոմանք, որ մարգարեին և իսլամի ուսմունքները պաշտպանելու նպատակով Մեքքայից գաղթեցին Մեդինա, մահացան իրենց բնական մահով: Իսկ մյուսները զոհվեցին պատերազմներում: Մարդկանցից ոմանք միայն նահատակներին էին արժևորում և մյուս մահացած գաղթականներին արժեք չէին տալիս: Այս այան, ժխտում է  նման վերաբերմունքն ասելով. «Յուրաքանչյուր ոք, ով հանուն Աստծո իր քաղաքից ու երկրից գաղթում է, աստվածահաճո քայլ է կատարում և հանդերձյալ կյանքում արժանանալու է աստվածային բարիքների, նահատակվի թե իր բնական մահով մահանա»: Այո, Աստված   դրախտում տեղ է ապահովել նրանց համար, որ կարողացան հրաժարվել իրենց հարմարավետ կյանքից և իրենց հավատքը պաշտպանելու համար աքսորվեցին կամ պարտավոր եղան գաղթել: Եվ հենց այնտեղ էլ այս մարդկանց նվիրվածությունը փոխհատուցվելու է և նրանք ուրախանալու են:

 Այս այաներից սովորում ենք.

1. Կարևորն այն է, որ մարդը քայլ կատարի Աստծո ճանապարհին: Մնացածն արդեն որոշում է  ճակատագիրը:

2. Աստված հավատացյալ մարդկանց զրկանքները հավերժական դրախտային բարիքներով է փոխհատուցելու:

3․ Աստված տեղյակ է այն դժվարությունների մասին, որ հավատացյալ մարդիկ կրում են բռնատպետերի կողմից: Սակայն Աստծո համբերությունը մեծ է և չարագործների պատիժը տալու է հանդերձյալ կյանքում:

 

Հաջ սուրահի 60-րդ այա

ذَلِکَ وَمَنْ عَاقَبَ بِمِثْلِ مَا عُوقِبَ بِهِ ثُمَّ بُغِیَ عَلَیْهِ لَیَنصُرَنَّهُ اللَّهُ إِنَّ اللَّهَ لَعَفُوٌّ غَفُورٌ

Յուրաքանչյուր ոք իր բռնավորին պետք է պատժի այնքան, որքան(վերջինս) նեղել է իրեն:(Այսքանից հետո) նոր բռնության ենթարկվելու ժամանակ կունենա Աստծո աջակցությունը: Աստված գթած և ողորմած է:

 

Այս այան, խոսելով գաղթականների մասին, ասում է. «Աստված նրանց այս կյանքում նույնպես աջակցում է և աջակցելու է: Երբ թշնամիները հարձակվեն նրանց վրա, նրանք պարտավոր են լինելու պաշտպանել իրենց ու կանգնել նրանց դիմաց: Իհարկե նրանք պետք է պահպանեն արդարությունն ու չանցնեն սահմանները: Սակայն եթե թշնամին չհրաժարվի իր գործողություններից ու շարունակի հարձակվել նրանց վրա, Աստված աջակցելու է հավատացյալ մարդկանց»: Անկասկած, նրանք, ովքեր ենթարկվեն բռնության և չպաշտպանեն իրենց, չեն ստանալու Աստծո  աջակցությունը, որքան էլ որ աղոթեն:

Այս այայից սովորում ենք.

1. Յուրաքանչյուր մարդու բնական իրավունքն է ինքնապաշտպանությունը, ինչպես նաև իր կրոնը, երկիրը, ընտանիքը պաշտպանելը:

2. Արդարությունը համաշխարհային ու հավերժական արժեք է:

3. Ներումն աստվածային վարքագիծ է:

 

Հաջ սուրահի 61 և 62-րդ այաներ

ذَلِکَ بِأَنَّ اللَّهَ یُولِجُ اللَّیْلَ فِی النَّهَارِ وَیُولِجُ النَّهَارَ فِی اللَّیْلِ وَأَنَّ اللَّهَ سَمِیعٌ بَصِیرٌ

ذَلِکَ بِأَنَّ اللَّهَ هُوَ الْحَقُّ وَأَنَّ مَا یَدْعُونَ مِن دُونِهِ هُوَ الْبَاطِلُ وَأَنَّ اللَّهَ هُوَ الْعَلِیُّ الْکَبِیرُ

Նա ցերեկվան հաջորդել է տալիս գիշերը և գիշերվան՝ ցերեկը: Նա ամեն բան տեսնում և լսում է: 

Նա  է ճշմարտությունը:Սուտ են այն ամենը, ինչ կանչում են Նրա փոխարեն։ Աստված վեհ ու բարձրյալ է:

Նախորդ այաներում ասացինք, որ Աստված խոստանում է աջակցել հավատացյալներին: Այս այաներում ասվում է, որ Աստված ամենակարող է և ողջ տիեզերքը նրա ձեռքում է: Նա է, որ ստեղծել է տիեզերքը և արևի շուրջը երկիր մոլորակի համակարգված պտույտը` գիշերվա ու ցերեկվա հաջորդականությամբ,  որոնց երկարությունը տարբեր եղանակներին տարբեր է, սակայն դրանք ենթարկվում են որոշակի ուժի: Դա աստվածային անսահման ուժի  ապացույցն է: Նա ողջ տիեզերքի արարիչն է և կառավարում է այդ ամենը: Նա ստեղծել է աշխարհը: Նա հավերժական է, ու նրանից բացի ոչ մի բան չի կարելի պաշտել: նա ամենակարող է և ամենազոր: Ուրեմն կարող է աջակցել կամ ոչնչացնել ում ցանկանա:

Այս այաներից սովորում ենք.

1. Արարչագործությունը լավագույն ապացույցն է Աստծո գիտության և ուժի: Ուրեմն պետք է ապավինենք նրան ու խնդրենք նրա աջակցությունը:

2. Ճշմարտության չափանիշն Աստված է, իսկ ճշմարտությունը ճանաչելու չափանիշն այն ամենն ինչ նրա կողմից տրվել է մարդուն:

3. Աստված երաշխավորել է, որ կաջակցի հավատացյալներին ու ճշմարտությունը կհաղթի, պայմանով, որ հավատացյալները լիարժեք կատարեն իրենց պարտականությունները: